Ջոն Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գրին
John Green
Ծննդյան անունանգլ.՝ John Michael Green
Ծնվել էօգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2][3][…] (46 տարեկան)
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, գործարար, կինոպրոդյուսեր, յություբեր, գրական քննադատ, պոդքաստեր, մանկագիր, քննադատ, լրագրող, խմբագիր, երգիչ, վիդեո բլոգեր, հեռուստատեսային պրոդյուսեր և history teacher
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[5][6][1][…]
ԿրթությունՔենյոն քոլեջ, Ինդիան Սփրինգզի դպրոց, Lake Highland Preparatory School? և Orange County Public Schools?
Ստեղծագործական շրջան2005 - այժմ
Ժանրերդեռահասական գրականություն և դաստիարակչական վեպ
Ուշագրավ աշխատանքներԱլյասկայի որոնումներում, Բազմաքանակ Կատերիններ, Թղթե քաղաքներ, Թող ձյուն գա, Ուիլլ Գրեյսոն, Ուիլլ Գրեյսոն, Մեղավոր են աստղերը և Turtles All the Way Down?
ԱնդամակցությունՎլոգբրազերս և Գրին բրազերս
ԱշխատավայրBooklist և Քենյոն քոլեջ[2]
Պարգևներ
ԱմուսինՍարա Ուրիստ Գրին
ԶավակներՀենրի Գրին
Ալիս Գրին
Կայքjohngreenbooks.com
 John Green Վիքիպահեստում

Ջոն Գրին (անգլ.՝ John Green, օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, դեռահասների համար գրքերի հեղինակ, նրա վեպերից հայտնի են դարձել «Աստղերն են մեղավոր» (2012 թ.), «Ալյասկայի որոնումներում» (2005 թ.) և «Թղթե քաղաքներ» (2008 թ.) վեպերը։ Վիդեոբլոգեր է և առցանց ուսուցողական վիդեոների հեղինակ։

Գրինը արժանացել է Printz մրցանակի[8] (2006 թ.) իր առաջին «Ալյասկայի որոնումներում» վեպի համար, իսկ իր վերջին՝ «Աստղերն են մեղավոր» վեպը 2012 թվականի հունվարին «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելլերների ցուցակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը[9]։ Համանուն ֆիլմը, թողարկված 2014 թվականին[10], դարձավ ԱՄՆ-ի № 1-ը կինովարձույթում՝ ԱՄՆ-ում հավաքելով 124 438 000 $։ 2014 թվականին Գրինը ընգրկվեց «Time» ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[11]։

Բացի գրական գործունեությունից, Գրինը հայտնի է նաև ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում իր աշխատանքով։ 2007 թվականին նա YouTube-ում գործարկեց VlogBrothers ալիքը, որը վերահսկում է իր եղբոր՝ Հանկ Գրինի հետ միասին։ Նա նաև իրականացրել է այնպիսի ինտերնետ նախագծեր, ինչպիսիք են՝ «Հրաշալի»[12] և VidCon նախագծերը։ Եղբոր հետ ստեղծել է տասնմեկ ուսուցողական նախագիծ, որոնք իրենց մեջ ներառում են համաշխարհային պատմություն, կենսաբանություն, էկոլոգիա, քիմիա, հոգեբանություն և այլ առարկաներ։

Ջոն Գրինը եղբոր՝ Հանկի հետ:

Երիտասարդություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրինը ծնվել է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում, Մայք և Սիդնի Գրինների ընտանիքում։ Իր ծնվելուց երեք շաբաթ անց նրա ընտանիքը տեղափոխվում է Միչիգան, ապա Բիրմինգհեմ, Ալաբամա և վերջապես, Օռլանդո (Ֆլորիդա)։ Ջոնը սովորել է Օռլանդոյի Հայլենդ նախապատրաստական դպրոցում (Lake Highland Preparatory School[13]) և «Indian Springs School»-ում Բիրմինգհեմ քաղաքում, որի շրջապատը հետագայում նա օգտագործել է որպես իր «Ալյասկայի որոնումներում» վեպի գործողությունների զարգացման գլխավոր վայր։ 2000 թվականին Ջոն Գրինը ավարտել է Քենյոն-Քոլեջը (Kenyon_College) անգլերեն գրականության և կրոնական ուսումնասիրությունների կրկնակի դիպլոմով։

Քոլեջն ավարտելուց հետո Գրինը հինգ ամիս աշխատում է որպես քահանայի աշակերտ մանկական հիվանդանոցում[14]։ Այդ ժամանակ նա մտադիր էր դառնալ եպիսկոպոսական քահանա, բայց աշխատանքը երեխաների հետ, ովքեր տառապում էին ծանր հիվանդություններով, ոգեշնչեց նրան և նա որոշեց դառնալ գրող, իսկ ապագայում այդ թեմայով նա ստեղծեց «Մեղավոր են աստղերը» վեպը։

Մի քանի տարի Գրինն ապրում էր Չիկագոյում, որտեղ աշխատում էր որպես Booklist ամսագրի խմբագրի օգնական, գրում էր ակնարկներ, և շարադրում էր «Ալյասկայի որոնումներում» վեպը։ Այս ընթացքում նա ակնարկներ էր գրում հարյուրավոր գրքերի մասին։ Նա նաև վերանայում էր գրքեր «Նյու Յորք Թայմս»-ի համար և ստեղծում էր յուրօրինակ ռադիո ռեֆերատներ Չիկագոյի հանրային ռադիոկայանի համար։ Ավելի ուշ Գրինը երկու տարի ապրում էր Նյու Յորքում, մինչ կինը սովորում էր ասպիրանտուրայում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինի առաջին վեպը՝ «Ալյասկայի որոնումներում», որը լույս է տեսել 2005 թվականին, դպրոցական պատմություն է, կամ դեռահասական վեպ, որը հեղինակի Indian Springs School դպրոցում ոգեշնչվելու արդյունքն է[15]։ Վեպը պարգևատրվել է Մայքլ Լ. Պրինցի ամենամյա մրցանակով Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի կողմից, որպես «տարվա լավագույն գիրք, գրված դեռահասների համար»։ Վեպը ընդգրկվեց Ալաբամայի ամենամյա «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակի մեջ։ 2005 թվականին էկրանավորման իրավունքը գնվեց Paramount կինոընկերության կողմից, բայց հինգ տարի անց Գրինը հայտնեց իր երկրպագուներին, որ նա հետաքրքրություն չի զգում Paramount-ի նախագծի հանդեպ։ Վեպի աճող վաճառքի ֆոնին Գրինը մտահոգություն հայտնեց էկրանավորման գաղափարի վերաբերյալ. ըստ նրա էկրանավորումը կարող է խանգարել «կարդացողի և պատմության միջև ինտենսիվ և անձնական կապին»։ 2012 թվականին վեպն ընդգրկվեց «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելլերների ցուցակում՝ «մանկական փափուկ կազմով գրքեր» անվանակարգում։

Գրինի երկրորդ վեպը՝ «Բազմաթիվ Կատերինաներ» (2006 թ.), զբաղեցրեց երկրորդ տեղը Պրինցի ամենամյա մրցանակաբաշխությունում և Los Angeles Times-ի գրքային մրցանակաբաշխությունում դարձավ մրցանակակիր։

2008 թվականին Ջոն Գրինի երրորդ՝ «Թղթե քաղաքներ» վեպը թողարկվել է Նյու Յորք Թայմսի բեսթրելլերների ցուցակում հինգերորդ համարի ներքո, իսկ էկրանավորման իրավունքը գնվեց «Mandate Pictures» կինոընկերության կողմից և Գրինը հրավիրվեց որպես սցենարիստ[16][17][18]։ 2009 թվականին «Թղթե քաղաքներ» վեպը պարգևատրվել է Էդգարի մրցանակով որպես «դեռահասների համար լավագույն վեպ» և ստացել է «Corine Literature Prize» գրականական մրցանակ 2010 թվականին։ 2015 թվականին վեպը էկրանավորվեց «20th Century Fox» կինոընկերության կողմից։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2015 թվականի հունիսի 4-ին։ Գլխավոր դերերում են Կարա Դելևինը (Մարգո), Նեթ Ուոլֆը (Քյու)։

Դրանից հետո Գրինը իր ընկեր և սկսնակ գրող Դեյվիդ Լևանթոնի հետ համատեղ գրում է «Ուիլլ Գրեյսոն, Ուիլլ Գրեյսոն» վեպը[19] (2010 թ.), որը ստացավ Stonewall Book Award մրցանակ։

Գրինի նոր՝ «Սիքվել» վեպը, որի ստեղծման մասին նա հայտնել էր 2009 թվականի օգոստոսին, չէր ավարտվել, իսկ ավելի ուշ փոխակերպվեց «Մեղավոր են աստղերը» վեպի, որը հրապարակվեց 2012 թվականին։ Գրինը հետո բացատրեց, որ «Սիքվել»-ի որոշ մասեր տեղափոխվել են «Մեղավոր են աստղեր»-ի մեջ։ 2014 թվականին վեպը էկրանավորվել է և վաճառքի է դուրս եկել 2014 թվականի հունիսի 6-ին (ԱՄՆ

2013 թվականի վերջին Գրինը հայտարարեց, որ գրում է նոր գիրք «Ռակետկա» անվանմամբ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրինը ապրում է Ինդիանապոլիսում կնոջ՝ Սառա Ուրիսթ Գրինի և երկու երեխաների՝ որդի Հենրիի և դուստր Ալիսի հետ։ Ջոնը ամուսնացել է 2006 թվականի մայիսի 21-ին։ Գրին զույգը խորհուրդ է հարցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայից, Google Hangouts վիդեո-զրույցի ժամանակ YouTube-ում, թե իրենց դստերը ինչպե՞ս անվանեն, Էլեոնոր, թե Ալիս[20]։ Գրինի որդին՝ Հենրի Աթիքուս Գրինը ծնվել է 2010 թվականի հունվարի 21-ին, իսկ դուստր Ալիս Գրեյս Գրինը՝ 2013 թվականի հունիսի 4-ին։

Ջոն Գրինը հայտարարել է, որ ինքը եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ է։ Նա, ինչպես իր առաջին վեպի հերոս «չաղլիկ» Մայլզը, հավաքում է մահամերձ հայտնի մարդկանց խոսքերը։ Անձամբ ինքը սիրում է Օսկար Ուայլդի վերջին խոսքերը։ Ջոնը Պրեմիեր Լիգայի Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի երկրպագու է և հրապարակայնորեն քննարկում է անգլիական ֆուտբոլը[21]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քերոլայնի սիրո մոտավոր արժեքը» (2006 թ.)
  • «Մեծ ամերիկական Morp» (2007 թ.)
  • «Freak the Geek» (2009 թ.)
  • «Պատճառներ» (2011 թ.)
  • «Կրկնակի անգամ ըստ պահանջի» (2011 թ.)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thisisnottom, ինտերակտիվ վեպ (2009 թ.)
  • Zombicorns, առցանց պատմություն զոմբիների մասին (2012 թ.)
  • «Պայքար Բանքս կղզու համար», Zombicorns-ի շարունակությունը։ Ուղարկվել է էլեկտրոնային փոստով այն մարդկանց, ովքեր գումար էին նվիրաբերել «Հրաշալի» ծրագրի համար (2012 թ.)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ
Մրցանակաբաշխություն
Աշխատանք Կատեգորիա Արդյունք Հղում
2006 Մայքլ Լ. Պրինց մրցանակաբաշխություն (Michael L. Printz Award) Ալյասկայի որոնումներում Չկա տվյալ Հաղթանակ [22]
2007 Բազմաթիվ Կատերինաներ Չկա տվյալ Առաջադրված [23]
2009 Էդգար Ալան Պո Մրցանակաբաշխություն (Edgar Allan Poe Award) Թղթե քաղաքներ Լավագույն վեպ դեռահասների համար Հաղթանակ [18]
2010 Գրականական մրցանակ (Corine Literature Prize) Թղթե քաղաքներ Դեռահասների համար վեպ Հաղթանակ [24]
2012 Ինդիանայի Հեղինակների Մրցանակաբաշխություն (Indiana Authors Award) Չկա տվյալ Ազգային Հեղինակ Մրցնակաբաշխություն (National Author Award) Հաղթանակ [25]
2013 Երեխաների Ընտրություն Մրցանակաբաշխություն (Children's Choice Book Awards) Մեղավոր են աստղերը Տարվա դեռահասների գիրք Հաղթանակ [26]
2013 Լոս Անջելես Թայմզ Գրքի Մրցանակաբաշխություն (Los Angeles Times Book Prize) Չկա տվյալ Ինովացիոն Մրցանակաբաշխություն Հաղթանակ [27]
2014 mtvU Fandom Awards Չկա տվյալ Հեռատես Մրցանակաբաշխություն Հաղթանակ [28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20170324040107/http://jeugdliteratuur.org/auteurs/john-green
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 https://www.indystar.com/story/entertainment/arts/2017/10/20/john-green-book-event-balances-anxiety-laughs/769477001/
  5. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-29235996
  6. http://www.nytimes.com/2013/08/25/books/review/inside-the-list.html
  7. https://www.indianaauthorsawards.org/2012-honorees/
  8. «Премия Майкла Л. Принца».
  9. «Best Sellers - The New York Times».
  10. «Why 'The Fault In Our Stars' Author Wrote A Fictional Book About Cancer».
  11. «Time, журнал. Джон Грин». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Проект "Удивительное"».
  13. «Lake Highland Preparatory School».
  14. John Green (2011 թ․ նոյեմբերի 2). «Hospital Chaplain: The Miracle of Swindon Town #33». Hankgames. YouTube.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. «Indian Springs School».
  16. «Best Sellers - Children's Books - Chapter Books». The New York Times. 2008 թ․ հոկտեմբերի 24.
  17. "Paper Towns MOVIE1!!!11!" ՅուԹյուբում. Vlogbrothers. October 24, 2008
  18. 18,0 18,1 «2009 Edgar Award Winners» (PDF). MysteryWriters.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  19. «Роман "Уилл Грейсон, Уилл Грейсон"».
  20. «Джон Грин и Барак Обама».
  21. «Men In Blazers podcast: International break (bring back the Premier League) edition! Plus, John Green's return». Men in Blazers. NBCSports.com. 2014 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից (Podcast) 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  22. «2006 Printz Award». Young Adult Library Services Association. American Library Association. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  23. «Michael L. Printz Winners and Honor Books». Young Adult Library Association. American Library Association. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  24. «Margos Spuren». Bayerische Buchpreis (German). Bayerischen Staatsministerium für Wirtschaft und Medien, Energie und Technologie. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «2012 Indiana Authors Award Recipients Honored». PR Newswire. 2012 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  26. «Jeff Kinney, VlogBrother win Children's Choice Book Awards». Global Post. Agence France-Presse. 2013 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  27. Carolyn Kellogg (2014 թ․ ապրիլի 11). «Jacket Copy: The winners of the Los Angeles Times Book Prizes are ...». LA Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  28. Wickman, Kase (2014 թ․ հուլիսի 21). «John Green To Be Honored With 'The Visionary Award' At This Year's Fandom Awards». MTV. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրին» հոդվածին։