Բազմաքանակ Կատերիններ
Բազմաքանակ Կատերիններ անգլ.՝ An Abundance of Katherines | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջոն Գրին |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | դեռահասական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 21, 2007 |
«Բազմաքանակ Կատերիններ» (անգլ.՝ An Abundance of Katherines), Ջոն Գրինի դեռահասային գրականության վեպերից[1]։ Հրատարակվելով 2006 թվականին՝ այն ներկայացվել է Մայքլ Լ․ Փրինց մրցանակին[2]։ Վեպը բաղկացած է նաև հավելվածից՝ գրված Ջոն Գրինի մտերիմ ընկեր Դանիել Բիսսի կողմից, որը բացատրում է որոշ բարդ մաթեմատիկական հավասարումներ, որոնք գլխավոր հերոսը՝ Քոլինը, հաճախ օգտագործում է։
Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քոլին Սինգլեթոն․ Քոլինը 17-ամյա պատանի է, որը վեպի հենց սկզբում սթրեսային վիճակի մեջ է հայտնվում։ Չնայած նա զարմանալի կարողությունների տեր էր՝ 200-ից բարձր IQ-ով, նա իրեն դեռևս «հանճար» չէր համարում։ Քոլինն ամեն ինչ հետաքրքիր է համարում, հատկապես բոլոր այն բաները, որոնք սովորական մարդկանց առանձնապես չեն հուզում։ Տարիներ շարունակ սիրելով նույն՝ Կատերինա անունն ունեցողներին՝ Քոլինը խախտում է ավանդույթը՝ սիրահարվելով Լինդսի Լի Վելլսին, ում հանդիպել էր ընկերոջ՝ Հասսանի հետ կատարած ճամփորդության ժամանակ։ Քոլինն իր ամբողջ կյանքում ձգտել է բացառիկ լինել, բայց Լինդսիի օգնությամբ հանգում է այն մտքին, որ ինքը «հնարավոր լավագույն ձևով սովորական պատանի է»։
- Հասսան Հարբիշ․ Հասսան Հարբիշը Քոլինի ծույլ, զվարճալի, փոքր-ինչ գեր, բայց միակ ու լավագույն ընկերն է։ Չնայած որ բավական խելացի է և ընդունվել է համալսարան, Հասսանը համալսարանից մեկ տարվա արձակուրդ է վերցնում։ Սկզբում Հասսանն անգամ չի էլ ցանկանում շարունակել իր ուսումը։ Նա Քոլինին համոզում է արձակուրդ վերցնել և գնալ ճանապարհորդության, որպեսզի Քոլինը հաղթահարի իր դեպրեսիան։ Հասսանը մուսուլման է և իր հավատքը չափազանց շատ է կարևորում, ցուցաբերում է խիստ կրոնականություն, մինչև հանդիպում է Կատրինային։ Իսլամական հավատքին հակառակ է սիրել մեկին, ով քո նույն դավանանքից չէ, բայց Հասսանը խորացնում է իր և Կատրինայի հարաբերությունները։ Հասսանը Քոլինի՝ իր ինքնությունը գտնելու ճանապարհի անբաժան մասն է։
- Լինդսի Լի Վելլս․ Լինդսի Լի Վիլլսը հանդիպում է Հասսանին և Քոլինին, երբ նրանք ճամփորդում էին Գաթշոթով, Թեննեսսի։ Լինդսին սովորում է բժշկություն և միաժամանակ շրջագայություններ կազմակերպում Գաթշոթի տարածքում։ Երբ Լինդսին սկզբում հայտնվում է վեպում, նա սիրահարված է մի այլ տղայի՝ Քոլին անունով։ Քոլին Սինգլեթոնի նման Լինդսին ևս ջանում է գտնել իր ինքնությունը։ Քոլինի՝ իրական «եսը» պահելու վճռականությունից ոգեշնչված՝ Լինդսին վերջապես վերագտնում է իր ինքնությունը։
- Հոլլիս Վելլս․ Լինդսիի ծայրահեղ աշխատասեր մայրը։ Շատ բարեհամբույր է իր գործարանում աշխատողների նկատմամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ellam25 (2014-09-13)։ «An Abundance of Katherines by John Green - review»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2016-04-16
- ↑ «An Abundance of Katherines»։ johngreenbooks.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-25-ին։ Վերցված է 2016-04-16