Ալյասկայի որոնումներում
Ալյասկայի որոնումներում | |
---|---|
Հեղինակ | Ջոն Գրին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վախ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | մարտ 2005[1] |
ԳՄՍՀ | 978-0-525-47506-4 |
OCLC | 55633822 և 3456787657890 |
Պարգև(ներ) |
«Ալյասկայի որոնումներում» (անգլ․ Looking for Alaska) ՝ Ջոն Գրինի վեպը, հրատարակված 2005 թվականի մարտին։
Վեպը պարգևատրվել է Մայքլ Լ․ Պրինցի «Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի» ամենամյա մրցանակով, որպես «տարվա լավագույն գիրք, որը գրվել է դեռահասների համար 2006 թվականին, հիմնված բացառապես իր գրական արժանիքների վրա»։ Վեպը հայտնվել է նաև Ալաբամայի ամենամյա «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակում։ Այն մտել է մի քանի միջնակարգ դպրոցների ու քոլեջների դպրոցական ծրագիր ու թարգմանվել մի շարք օտար լեզուներով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը ՝ տասնվեցամյա Մայլս Հոլթերը, հետաքրքրվում է հայտնիների վերջին խոսքերով։ Հետևելով Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերին, նա թողնում է իր միապաղաղ կյանքը և ուղևորվում է նոր դպրոց Քալվեր Քրիկում, որոնելով «Մեծ «Եթեն»»։ Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում է մի աղջկա՝ Ալյասկա Յանգ անունով, ով տակնուվրա է անում իր կյանքը, իսկ հետո անհետանում դրանից։ Սարսափելի ողբերգությունը ստիպում է Մայլսին լրջորեն մտածել կյանքի ու մահվան հարցի շուրջ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալյասկայի որոնումներում» գիրքը սկսվում է նկարագրությունից, թե ինչ «դեր» է խաղում իր դպրոցում գլխավոր հերոսը։ Նրա ծնողները, պատկերացում չունենալով անգամ, որ իրենց երեխան ընկերներ չունի, խնջույք են կազմակերպում Ֆլորիդայից ավագ դպրոց` Քալվեր Կրիկ (Ալաբամա) մեկնելիս և այդ խնջույքով նա հայտնվում է անհարմար իրավիճակում։ Այն հարցին, թե արդյոք մեկնում է նա ընկերների բացակայության պատճառով, Մայլզը պատասխանում է բացասաբար։ Նա ծնողների համար կարդում է Ֆրանսուա Ռաբլեյի վերջին խոսքերը` «Ես գնում եմ փնտրեմ Մեծ Հնարավորը», բացատրելով, որ հենց Մեծ Հնարավորի հետևից է նա ուղևորվում գիշերօթիկ դպրոց։
Շուտով Քալվեր Կրիկում հայտնվելուց հետո Մայլզը հանդիպում է իր նոր հարևանին` Չիպ «Գնդապետ» Մարտինին։ Գնդապետը Մայլզին հորինում է Հաստլիկ մականունը, ծաղրելով նրա նիհարությունը ու բարձր հասակը։ Չիպը ծանոթացնում է նորեկին իր ընկերուհիներից մեկի` Ալյասկա Յանգի հետ, հմայիչ, բայց շատ զգայուն մի աղջկա։ Հենց նույն օրը Հաստլիկը առաջին անգամ բախվում է դժվարությունների հետ։ Գիշերը հարուստ երեխաների մի խումբ իրեն դուրս են քաշում մահճակալից ու տանում լիճ։ Նրանք, ովքեր ամեն արձակուրդ անցկացնում են ոչ թե դպրոցում, այլ`տանը։
Կատակը, որով դիմավորում են բոլոր նորեկներին, լուրջ շրջադարձ է առաջացնում, ու դա դառնում է վեճի պատճառ Գնդապետի ու Ալյասկայի հետ, սակայն հենց այդ կոնֆլիկտն է հիմք ծառայում նրանց ու Հասլիկի ընկերության։
Վերջինս սիրահարվելով Ալյասկային, մի օր վերջապես ավելի է մտերմանում նրա հետ, բայց գիշերը Ալյասկան, լաց լինելով խնդրում է նրան ու Գնդապետին օգնել իրեն, շեղել դպրոցի տնօրենին, որպեսզի նա կարողանա փախչել Քալվեր Կրիկից․ Նույնիսկ չիմանալով ինչու ընկերները օգնում են նրան։
Առավոտյան ընկերները իմանում են, որ աղջիկը մահացել է ավտովթարի ընթացքում։ Իրենց մեղավոր զգալով նրա մահվան մեջ, նրանք որոշում են վերջնական կատակ կազմակերպել Ալյասկայի պատվին։ Այդ ժամանակ Հաստլիկը փորձում է հասկանալ ինչու է մահացել Ալյասկան, ինչու է նա գիշերը որոշել գնալ դպրոցից։
Վերջում պարզվում է, որ նա գնացել է մոր գերեզմանին, որովհետև իրեն պատասխանատու է համարել նրա մահվան մեջ ու ամեն տարի նա գնացել է նրա մոտ՝ գերեզման։ Քանի որ հարբած էր նա չի կարողանում տիրապետել մեքենային ու ավտովթարի է ենթարկվում։
Գիրքը վերջանում է Հաստլիկի կրոնական թեմայով շարադրությամբ ու Ալյասկայի հետ հրաժեշտով։
Գրքի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայլզ Հոլտեր (Miles Halter) ՝ վեպի գլխավոր հերոս, ով ունի ունիկալ հոբբի, նա հավաքում է հայտնի մարդկանց վերջին խոսքերը։ Հոլտերը գնում է սովորելու Քալվեր Կրիկ (Culver Creek) գիշերօթիկ դպրոց, որոնելով «Մեծ «Հնարավորը»»։ Բարձրահասակ ու նիհար, բայց իր նոր ընկերները իրեն հեգնանքով անվանում են «Հաստլիկ»(«Pudge»)։ Սիրահարված է Ալյասկա Յանգին, որի հետ վեպի մեծ մասում ունենում է խառը հարաբերություններ, հիմնականում ոչ փոխադարձ զգացմունքներ։
Ալյասկա Յանգ (Alaska Young)՝ ազատ, համարձակ, անկանխատեսելի ու առեղծվածային աղջիկ, ով գրավում է Մայլզի ուշադրությունը ու սիրտը։ Վեպում նա հանդես է գալիս որպես նվիրված ընկեր, հաճախակի օգնելով իր ընկերներին անձնական հարցերում, ինչպես նաև ալկոհոլի ու սիգարետների գործում։
Չիպ Մարտին (Chip Martin)՝ հինգ ֆուտ հասակով, բայց պինդ կազմվածքով։ Հանդիսանում է Ալյասկայի լավագույն ընկերը ու Մայլզի հարևանը։ Նրա մականունը՝ Գնդապետ (the Colonel), առաջացել է նրանից, որ նա հանդիսանում է Ալյասկայի հորինած մարտավարական սխեմաների ոգեշնչողը։ Աղքատ ընտանիքից սերելով, նա շատ ազնիվ է ու նվիրված, հատկապես իր սիրելի մոր՝ Դոլորեսի հանդեպ, ով ապրում է ֆուրգոնում։
Տակումի Հիկոհիտո (Takumi Hikohito)՝ անհավանական տաղանդավոր MC/հիփ-հոփ էնտուզիաստ, Ալյասկայի ու Չիպի ընկեր, ով հաճախ է տառապում միայնությունից, այն պատճառով, որ չի մտնում Ալյասկայի, Մայլզի ու Չիպի հիմնական պլանների մեջ։
Լարա Բուտերսկայա (Lara Buterskaya) ՝ ներգաղթյալ Ռումինիայից։ Հանդիսանում է Ալյասկայի ընկերուհին, ով վերջում դառնում է Մայլզի նախկին ընկերուհին։
«Արծիվ» («The Eagle») Քալվեր Կրիկի դեկան։
Ջեյք (Jake)՝ Ալյասկայի ընկերը, ով նրանից հեռու է ապրում։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկրանավորման իրավունքները գնել էր Paramount Pictures-ը 2005 թվականին։ Սցենարը պետք է գրվեր Ջոշ Շվարցի կողմից, բայց Paramount-ի կողմից հետաքրքության բացակայության պատճառով արտադրությունը հետաձգվեց անհայտ ժամանակահատվածով։ Հայտնի է, որ Paramount-ը վերսկսում է աշխատանքները Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերը» ֆիլմի էկրանավորման հաջողությունից հետո[2]։ Որպես ռեժիսոր ընտրվել է Ռեբեկկա Թոմասը, իսկ սցենարիստներ են դարձել Սկոտտ Նեյստադտերը ու Մայքլ Ուեբերը[3]։
2006 թվականի հունվարին՝ վիդեոյում, որտեղ Ջոն Գրինը պատասխանել է երկրպագուների հարցերին, հայտարարել է, որ որոշված չի նկարահանումների որոշակի ժամանակահատված, ինչպես նաև ֆիլմը չի հանդիսանում ոչ իր, ոչ էլ կինոստուդիայի պլաններում առաջնային։
Ծանոթագրությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Ford Rebecca (2/27/2015)։ «'Fault in Our Stars' Writers, Producers Reuniting for Next John Green Adaptation (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-06-16
- ↑ MAAS JENNIFER (June 24 2015)։ «Rebecca Thomas to direct adaptation of John Green's 'Looking for Alaska'» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-06-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|