Jump to content

Շահումյան (Տուապսեի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Շահումյան
ռուս.՝ Шаумян
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
Հիմնադրված է1864 թ.
ԲԾՄ246 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1603 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352825
ՍՎՏԲՀԴ03 255 813 001
Շահումյան (Տուապսեի շրջան) (Ռուսաստան)##
Շահումյան (Տուապսեի շրջան) (Ռուսաստան)
Շահումյան (Տուապսեի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Շահումյան (Տուապսեի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Շահումյան ( ռուսերեն՝ Шаумян), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Ելիզավետկա գետի ափին։ Գտնվում է Տուապսեից 42 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 246 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահումյանում բնակվում են հայեր, ռուսներ, ադըղեներ և այլ ազգություններ։ 1987 թվականին գյուղում բնակվել է 1535 մարդ, իսկ 1989 թվականին՝ 1479 մարդ, որից 704 հայեր, 679 ռուսներ, 24 ուկրաինացիներ, 11 հույներ, 4 գերմանացիներ և 3 ադըղեներ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1989 1479
1999 1388
2002 1467
2010 1603

Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և հիվանդանոց։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին՝ Կուբանի կազակական զորքերի կողմից, տեղահանված չերքեզական աուլի տեղում և կոչվել Ելիսավետպոլսկայա։ 1869 թվականին ստանիցան դարձել է գյուղ և կոչվել Ելիսավետպոլսկոյե։ 1936 թվականին, ի պատիվ Ստեփան Շահումյանի, կոչվել է Շահումյան։

1925-1953 թվականներին մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։

Հայերը եկել են Սամսունի շրջակայքից` 1910 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։