Մահվան հաղթարշավ (նկար)
Մահվան հաղթարշավ (հոլ.՝ De triomf van de dood), Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից։ Ստեղծվել է 1562 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը ներկայացնում է ամայացած, անպտուղ հող, ուր կմախքների բանակը ցանում է սարսափ, քաոս և մահ` հնարավոր ամեն տանջանքի ենթարկելով խաղաղ բնակիչներին։ Նրանք սարսափահար այս ու այն կողմ են փախչում. որոշ մարդիկ փորձում են հակահարված տալ, մյուսներն ուղղակի լյուտնյա են նվագում` գերադասելով չնկատելու տալ կարարվող իրադարձությունները։ Նկարի կենտրոնում գտնվող ձի հեծած կմախքը մեծ մանգաղով կատաղաբար հնձում է մարդկանց, ովքեր խառնիխուռն բազմությամբ փախչում են ապաստարան` չգիտակցելով, որ այն հսկա ծուղակ է` դագաղի տեսքով։ Բոլորն առանց բացառության` գյուղացիներից մինչև թագավոր, մահվան հաղթարշավի զոհերն են[6]։ Աշխարհը կործանվում է զանգերի տագնապալի հնչյունների ներքո, որ հնչեցնում են վերին ձախ անկյունի կմախքները։
Կտավում առանձին տարրերի առատությունը ներկայացնում է 16-րդ դարի առօրյա կյանքի բազմաթիվ կողմերը` հագուստից մինչև ժամանցի տարբեր ձևեր` թղթախաղ, նարդի։ Բրելգելը պատկերել է երաժշտական տարբեր գործիքներ, մեխանիկական հին ժամացույցներ, որսորդության դրվագներ, թաղման արարողություն, ինչպես նաև մահապատժի տարատեսակներ` գլխատում, կախաղան և նույնիսկ պարանոցին ջարաղացքարեր կապելով խեղդամահ անելը։
«Մահվան հաղթարշավ» կտավում Բրեյգելը միավորել է պատկերավորման երկու տարբեր ավանդույթներ` Հյուսիսային վերածննդի` իր համար սովորական փորագրությունը` «մահվան պար» թեմայով, և մահվան հաղթարշավի իտալական տեսակետը, որ նա կարող էր տեսած լինել Պալերմոյի Պալացցո Սկլաֆանիի ֆրեսկոներում և Պիզայի Կամպո Սանտո գերեզմանոցում[7]։
Արվեստագետների մեծ մասը համակարծիք է այն տեսակետին, որ «Մահվան հաղթարշավում», ինչպես նկարչի նույն թեմայով այլ գործերում` «Անմիտ Գրետան», «Խռովահույզ հրեշտակների անկումը», նկարիչն արտահայտել է հասարակության տագնապալից և անորոշ տրամադրությունները, որոնք իշխում էին Իսպանական Նիդերլանդներում Նիդերլանդական հեղափոխության (1568) նախընթաց ժամանակաշրջանում։
Կտավի պատմությունը ստույգ է ինչև 1614 թվականը, երբ այն հիշատակվել է Անտվերպենի բնակիչ Ֆիլիպս վան Վալկենիսեի ունեցվածքում։ 1745 թվականին, փոխելով մի քանի տերերի, կտավը դառնում է Իսպանիայի արքա Ֆիլիպ V-ի կնոջ` Իզաբել Ֆարնեզեի սեփականությունը։ Մինչև 1827 թվականը նկարը մնացել է Լա Գրանխա պալատում, որից հետո փոխանցվել է Պրադո թանգարանին, որտեղ էլ պահվում է մինչ օրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-triumph-of-death/d3d82b0b-9bf2-4082-ab04-66ed53196ccc
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/images/56714
- ↑ 4,0 4,1 Inv. Testamentaría Isabel Farnesio, La Granja, 1766 — 1766.
- ↑ 5,0 5,1 Inv. Testamentaría Carlos III, La Granja, 1794 — 1794.
- ↑ Woodward, Richard B. (2009 թ․ փետրվարի 14). «Death Takes No Holiday». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ P. Thon, "Bruegel's Triumph of Death Reconsidered", Renaissance Quarterly Vol. 21, No. 3, Autumn, 1968.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friedländer, M.J., Early Netherlandish Painting. Volume XIV: Pieter Bruegel, (Engl. transl.) Leyden (1976).
- Gibson, W.S. (1977). Bruegel. London.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Grossman, F. (1973). Pieter Bruegel: Complete Edition of the Paintings (3rd ed.). London.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Stechow, W. (1969). Pieter Bruegel. New York.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահվան հաղթարշավ (նկար) կատեգորիայում։ |
|