Ծույլերի երկիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծույլերի երկիրը
հոլ.՝ Luilekkerland
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1567[2]
բարձրություն52
լայնություն78
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՀին պինակոտեկ
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
քաղաքՀին պինակոտեկ, Մյունխեն
սեփականատերRichard von Kaufmann?[3]
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/18cockai.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/19cockai.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/20cockai.html կայք
Ծանոթագրություններ
 The Land of Cockaigne (Bruegel) Վիքիպահեստում

Ծույլերի երկիրը (հոլ.՝ Luilekkerland), հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Նկարի անվանումը` Լյոյլեկերլենդ (հոլ.՝ Luilekkerland), բառացի նշանակում է ծուլորեն քաղցր երկիր` lui` ծույլ, lekker` քաղցր և land՝ երկիր։ Նկարում պատկերված է հոգեկան դատարկությունը, որը վրա է հասնում յոթ մեղքերից երկուսի` ծուլության ու որկրամոլության հետևանքով[4]։

«Ծույլերի երկիրը» կտավը սատիրայի օրինակ է` ուղղված նախահեղափոխական 60-ական թվականների հոլանդական հասարակությանը։ Նկարի ձախ անկյունում կարելի է տեսնել նկարչի ստորագրությունը և նկարի ստեղծման տարեթիվը` 1567 թվական։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Բրեյգելի շատ այլ գործերում, այս կտավի հիմքում նույնպես կա համապատասխան ասացվածք. «Չկա ավելի հիմար բան, քան ծուլության քաղցրությունը» (հոլ.՝ Geen ding is er gekker dan lui en lekker)։ «Ծույլերի երկիրը» հեքիաթային երկիր է` կաթե գետերով, կիսելային ափերով, ինչը հանդիպում է եվրոպական շատ երկրների հեքիաթներում։ Ծույլերի մտացածին երկրի չափածո տարբերակը, որ հեղինակել է Հանս Սաքսը, ի հայտ է եկել 1536 թվականին Նյուրնբերգում։ Հավանաբար հենց դրա հիման վրա էլ ստեղծվել է հեքիաթի` Բրեյգելի կտավի հետ շատ ընդհանրություններ ունեցող արձակ տարբերակը, որ հրատարակվել է 1546 թվականին Անտվերպենում։ Հեքիաթի գլխավոր հերոսները տարբեր դասերի ներկայացուցիչներ են` ասպետ, զինվոր, գյուղացի, ուսանող։ Ստեղծագործության խրատական իմաստը պարզ է. խիստ քննադատել մարդկային ծուլությունը։ Սակայն դժվար թե նկարը ստեղծված լինի որպես հեքիաթի նկարազարդում։ Նրա հարցադրումն ավելի ընդգրկուն է ու լայն, ունի որոշակի ուղղվածություն, ներկայացվում է հասարակության անգործությունն ու իներտությունը, դատարկ երազանքներին տրվելը։

Լյոյլեկերլենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի հայտնվեն ծույլերի երկրում, պետք է ուտելով ճանապարհ բացեն շիլայի սարով, որը պատկերված է նկարի վերին աջ անկյունում։ Այնտեղ ընկնողը իսկույն նկատում է երշիկը, տապակած խոճկորը, որ վազում է դանակը մեջքին, կարկանդակներով ծածկված տանիքով խրճիթը և բազում այլ համեղ ուտելիքներ։ Խրճիթի շեմին ընկած է բաց բերանով մարդը, ով հենց նոր է հայտնվել երկրում և բերանը բաց սպասում է, որ տապակած աղավնին հայտնվի իր բերանում։

Նկարի կենտրոնում` ծառի շուրջ, պառկած են երեք մարդ (նրանց դիրքը անիվ է հիշեցնում), ովքեր հասել են իրենց երազանքների գագաթնակետին։ Հագուստից և նրանց պատկանող իրերից կարելի է ճանաչել գյուղացուն, զինվորին և գիտնականին կամ եկեղեցական սպասավորին։

Հեքիաթային հագեցվածության մասին, որ իր նկարում պատկերել է Բրեյգելը 1567 թվականին, այն ժամանակներում խոսք լինել անգամ չէր կարող։ Ֆեռնանդո Ալբա հերցոգը, իսպանական զորքերը գլխավորելով, ներխուժել էր Նիդեռլանդներ։ Նկարում պատկերված է բարեկեցության ուտոպիան։ Իր հրաշալի պարզությամբ կոմպոզիցիան, որ խորհրդանշում է բախտի անիվը, միայն ուժեղացնում է այդ տպավորությունը։ Միաժամանակ զգացվում է կատարվածի նկատմամբ որոշակի հեգնանք. չէ՞ որ որկրամոլությունն ու ծուլությունը բոլոր ժամանակներում համարվել են մեղքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rkd.nl/explore/images/54558
  2. Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու — 1799.
  3. Exposition des primitifs flamands à Bruges — 1902.
  4. Martin, Elaine. (1998). "The Land of Cockaigne", in Representations of Food and Eating in the Works of Bruegel the Elder. Accessed January 12, 2010

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боргези С. Старая пинакотека: Мюнхен: Альбом. 2003
  • Т. А. Седова. Старая пинакотека в Мюнхене. М.: Искусство, 1990
  • L. Cirlot (dir.), Alte Pinakothek, Col. «Museos del Mundo», Tomo 21, Espasa, 2007. ISBN 978-84-674-3825-3, págs. 70—73
  • Manfred Wundram, «El Renacimiento y el Manierismo» en Los maestros de la pintura occidental, Taschen, 2005, pág. 205, ISBN 3-8228-4744-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծույլերի երկիրը» հոդվածին։