Կաչաղակը կախաղանին (կտավ)
Կաչաղակը կախաղանին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1568[1] |
բարձրություն | 46 սանտիմետր և 45,9 սանտիմետր[1] |
լայնություն | 51 սանտիմետր և 50,8 սանտիմետր[1] |
ժանր | կենցաղային ժանր և բնանկար[1] |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Hessian State Museum Darmstadt? |
հավաքածու | Hessian State Museum Darmstadt? |
քաղաք | Դարմշտադտ |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/01/18magpie.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Magpie on the Gallows Վիքիպահեստում |
Կաչաղակը կախաղանին (հոլ.՝ De ekster op de galg), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Ստեղծվել է 1658 թվականին, նկարված է յուղաներկով փայտի վրա։ Պահպանվում է Դարմշտադտի` Հեսսենի երկրամասի թանգարանում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի կենտրոնական մասը զբաղեցնում է կախաղանը։ Այն կտավը բաժանում է երկու մասերի` ավելի «բաց» աջ հատվածի և «փակ» երկրորդ հատվածի[2]։ Կախաղանին կաչաղակ է նստել։ Թռչունը խորհրդանշում է շատախոսությունը, որ հանգեցնում է չարախոսության և դավաճանության։ Կախաղանի ստորին մասում պարող գյուղացիների կերպարը հավանաբար ակնարկ է ֆլամանդական ասացվածքին. «Կախաղան տանող ճանապարհն անցնում է ուրախ մարգագետիններով»[3]։ Կտավը Բրեյգել Ավագի (1525-1569) ուշ շրջանի գործերից է. նկարվել է նկարչի մահից մեկ տարի առաջ։ Նկարիչը բարձր է գնահատել իր աշխատանքը` այն ժառանգություն թողնելով կնոջը` Մեյկեն Կուկին։ Բանահյուսության թեմային Բրեյգելը ավելի վաղ շրջանում էլ էր անդրադարձել։ Այդ գործերից առավել հայտնի է «Ֆլամանդական ասացվածքներ» նկարը[4]։
Բրեյգելի աշխատանքներին բնորոշ է վերևից պատկերելու սովորույթը։ Այդ տեսանկյունից նայելիս դիտողը կատարվածի անուղղակի մասնակիցն է դառնում։ Բնապատկերը ներկայացնում է գործողությունների կատարման առանձնահատկության ողջ աշխարհայացքը. պարող գյուղացիների անհոգությունը հակադրվում է հսկայական կախաղանին, որը նրանք կարծես չեն էլ նկատում։ Ամենայն հավանականությամբ, միջնադարի մարդու գիտակցության համար հակադրությունն այդքան էլ արտասովոր չէր։ Շատ հաճախ մահավճիռն իրականացնելու գործիքը` կախաղանը, տեղադրվում էր մարդաշատ վայրերում բոլորին ի տես։ Այդ պատճառով կախաղանին առընթեր ուրախությունը դաժան իրականություն կարող էր լինել։
Կախաղանը իր տեսքով նման է անհնարին պատկերի։
Բնանկարը կտավում դեկորատիվ, բայց իմաստավորված դեր ունի. դա մի ամբողջ աշխարհայացքի արտացոլումն է։ Բրեյգելը այդ աշխարհայացքում պահպանում է սրբապատկերների ավանդույթը, որտեղ բնապատկերի ֆոնին կատարվող իրադարձությունները տիեզերական հնչեղություն են ստանում։
Կտավի համատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակիցների կողմից կախաղանն ընկալվում էր որպես պայքար այլախոհների դեմ։ Բրեյգելը քսան տարեկան էր, երբ Ամստերդամում և այլ քաղաքներում անաբապտիստների այրումը զանգվածային բնույթ է ստանում։ Երբ քառասուն տարեկան էր, Բրյուսել է մտնում հերցոգ Ֆեռնանդո Ալբայի բանակը։ Հետագա տարիներին Ալբան կատաղի մոլուցքով ոչնչացնում է հերետիկոսներին. մի քանի հազար նիդերլանդցիներ մահվան դատավճռի են արժանանում։ Կախաղանը սպասում էր քարոզիչներին, որոնք զանգվածների մեջ տարածում էին նոր հավատը` բողոքականությունը։ Ալբայի ահաբեկչությունը իրականացվում էր մատնությունների, ասեկոսեների հիման վրա։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` կաչաղակի` որպես շատախոս թռչնի կերպարը պատահական չէ կտավում։
Դրվագներ կտավից
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կաչաղակը
-
Քաղաքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://rkd.nl/explore/images/56037
- ↑ Early Netherlandish painting, Volume 4 of Collections of the National Gallery of Art Systematic Catalogue, Cambridge University Press, 1986, ISBN 0894680935, p.32
- ↑ The Last Flowering of the Middle Ages, Baron Joseph Van Der Elst, Kessinger Publishing, 2005, ISBN 1-4191-3806-5, p.114
- ↑ Painting life: the art of Pieter Bruegel, the Elder, Robert L. Bonn, 2006, ISBN 1-884092-12-8, p.106
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Լ. Լվով Պիտեր Բրեյգել Ավագ — Հրատարակչություն։ ТЕРРА, 1998.
- Ա. Յու. Կորոլյովա XV—XVII դարերի Նիդերլանդների մեծ նկարիչները — М.: «ՕԼՄԱ-ՊՐԵՍՍ կրթություն», 2005.
- artclassic.edu.ru Արխիվացված 2015-01-05 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաչաղակը կախաղանին (կտավ)» հոդվածին։ |
|