Մարդատյացը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1568 |
բարձրություն | 86 սանտիմետր |
լայնություն | 85 սանտիմետր |
նյութ | տեմպերա և կտավ |
գտնվում է | Կապոդիմոնտե թանգարան |
հավաքածու | Կապոդիմոնտե թանգարան |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Մարդատյացը» (հոլ.՝ De ekster op de galg), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Նկարվել է 1568 թվականին, տեմպերայով կտավի վրա։ Պահվում է Նեապոլի Կապոդիմոնտե ազգային պատկերասրահում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչի վերջին կտավներից մեկն է, նկարել է մահվանից մեկ տարի առաջ։ Սրանում, ինչպես և նրա շատ այլ ստեղծագործություններում, Բրեյգելը խորհում է մարդկային արատների և մարդկային կյանքի անցողիկ լինելու մասին։ Կտավում պատկերված է երիտասարդ չար թզուկ, որը գողանում է մռայլ ծերունու դրամապանակը։ Թզուկի վերևի հատվածում խաչ կա, որը արատավոր աշխարհի խորհրդանշական պատկերն է։ Դեմքին կնգուղ քաշած վանական-ճգնավորը զբաղեցնում է գերիշխող դիրք։ Ձեռքի դաստակները դարձված են աղոթքի ժեստի ձևով՝ դիտմամբ ընգծելու համար այս անձի բարեպաշտ լինելը։ Սակայն պարզվում է, որ աստվածայնությունը կեղծավոր է․ քահանայական հագուստի ներքևում երևում է սրտի տեսք ունեցող և ամուր փաթաթված կարմիր դրամապանակը։ Հնարավոր է, որ այստեղ Բրեյգելը հենվում է այն խրատական ասացվածքի վրա, թե «Որտեղ դրամապանակը, այնտեղ էլ սիրտը»։
Աշխարհի նենգությունը խորհրդանշում է ոչ միայն թզուկ-գողը, այլ նաև երեք սխտոր-թակարդները[1], որոնք դրված են մարդատյացի քայլուղուն։ Վանականի երկերեսանի կերպարը ակնարկում է, որ նկարը պարունակում է ծաղր հոգևորականների հասցեին։ Մռայլ վանականը հակադրվում է հովիվի հետ, որը իր հոտն է պաշտպանում ետին պլանում։ Հին կտակարանից եկած ավանդույթի համաձայն հովիվի կերպարանքով այլաբանորեն պատկերվում է Քրիստոսը։
Արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի ստորին հատվածում գրված նիդերլանդերեն արտահայտությունը թարգմանվում է որպես[2]՝ «Քանի որ աշխարհն այսքան նենգ է, ես քայլում եմ սգի զգեստով»։ Տառերը գրվել են կողմնակի ձեռքով, և հնարավոր է, ավելի ուշ, սակայն համարվում է, որ այս արձանագրության իմաստը համընկնում է նրա հետ, ինչ ցանկացել է ցույց տալ նկարիչը։
Om dat de werelt is soe ongetru / Daer om gha ic in den ru․
(«Քանի որ աշխարհն այսքան նենգ է, ես քայլում եմ սգի զգեստով»)։
Շրջանաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի կլոր ձևը խորհրդանշական չէ Բրեյգելին։ Եթե դատենք ըստ մեզ հասած աշխատանքների՝ նա այն օգտագործել է ընդամենը երկու անգամ՝ 1558 թվականին «Ֆլամանդական ասացվածքներ» նկարի նախապատրաստական աշխատանքների և 10 տարի անց այս աշխատանքի ժամանակ։ Այստեղ նա վերադառնում է նաև մոռացված տեխնիկային՝ յուղաներկ փայտի վրա և տեմպերա կտավի վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cf. Pietro Allegretti, Brueghel, Skira (2003), ISBN 0-00-001088-X (իտալերեն)
- ↑ Richardson, 2011, էջ 152
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Orenstein Nadine M., ed. (2001)։ Pieter Bruegel the Elder: Drawings and Prints։ The Metropolitan Museum of Art։ ISBN 9780870999901 (see index)
- Львов С. Л. Питер Брейгель Старший — Издательство: ТЕРРА, 1998.
- Гершензон-Чегодаева Н. М. Брейгель.— М., 1983.
- Orenstein Nadine M., ed. (2001)։ Pieter Bruegel the Elder: Drawings and Prints։ The Metropolitan Museum of Art։ ISBN 9780870999901
- Pietro Allegretti, Brueghel, Skira, Milano 2003. ISBN 00-0001-088-X
|