Գյուղական հարսանիք (նկար, Բրեյգել, 1568)
Գյուղական հարսանիք Die Bauernhochzeit | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1568 |
բարձրություն | 114 |
լայնություն | 163 |
ուղղություն | հյուսիսային Վերածնունդ[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] և Q820370? |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
սեփականատեր | Էտնստ Ավստրիացի և Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Peasant Wedding by Pieter Bruegel (I) Վիքիպահեստում |
«Գյուղական հարսանիք» (գերմ.՝ Die Bauernhochzeit 1568), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերքը լավն էր, հարսանիք էր լինելու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանիքը տեղի է ունենում գյուղական բակում։ 16-րդ դարում մեծ սեղաններ չէին լինում անգամ հարուստների տներում, իսկ հավաքույթների ժամանակ պատրաստում էին տախտակներից։ Աջ կողմից ծայրում գտնվող սև հագնված տղամարդը նստած է շրջված զամբյուղի վրա, մյուսները՝ անմշակ տախտակներից պատրաստված նստարաններին։ Միակ հենակով աթոռին նստած է մի ծերունի, ով, հավանաբար, նոտարն էր, որը հրավիրվել է ամուսնական գործարքը կնքելու համար։
Առջևի պլանում երկու հոգի բաժանում են ապուրով տարաները։ Սկուտեղի դեր է կատարում ծխնիներից հանած դուռը։ Դրանցից ձախ մասում կանգնածը կտավի ամենամեծ չափի ֆիգուրան է։ Բրեյգելը նրան առանձնացրել է նաև գունային գամմայով։ Այդ մեթոդով նկարիչը հավանաբար ցանկացել է ստաբիլիզացնել կտավի բարդ համադրությունները։ Կերակուր բաժանողի վրա են հատվում կտավի անկյունագծերը և նրանով է անցնում նկարի առանցքը։ Նրա գլխարկի վրա, ինչպես նաև երաժիշտների գործիքների վրա, ժապավենների խուրձ է կապված։ Նմանատիպ ժապավենները այդ շրջանում հիմնականում կիրառվում էին տաբատների համար, իսկ դրանց առկայությունը գլխարների վրա ցույց էր տալիս նրանց որոշակի խմբավորման անդամ լինելը։ Երիտասարդներն այդ ժամանակ միավորվում էին տարեցների օրինակով համատեղ ապրելու համար։
Նախկինում փորձագետները փորձում էին մեկնաբանել նկարը, նրան տալով կրոնական կամ այլաբանական իմաստ։ Վարկածներից մեկի համաձայն կտավում պատկերված է «Հարսանիք Գալիլեյյան Կաննում», որի ժամանակ Հիսուսը ջուրը գինի դարձրեց ու թույլատրեց նորից ու նորից լցնել գավաթները։ Մեկ այլ տարբերակի համաձայն կտավում պատկերված է «Գաղտնի ընթրիքը»։ Վարկածներից ոչ մեկը չի հաստատվել։ Ակնհայտ է, որ նկարը լի է իրատեսական դետալներով, որոնք արտացոլվում են XVI դարի պատմությունում։ Կարել վան Մանդերը գրել է, որ Բրեյգելը օգտվել է գյուղացիների հետ շփվելու բոլոր հնարավոր առիթներից՝ թե հարսանիք, թե այլ տոն։
Մառանը լիքն է
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի համար որպես ֆոն է ծառայել չաղացած ցորենը։
Մինչև վերջ ցորենով լի ամբարի նկարը XVI դարում ավելին էր նշանակում, քան այժմ։ Հատիկավորները մարդկանց սննդի մեծ մասն էին կազմում։ Թե հացը, թե ապուրները գյուղացիների սեղանների անբաժան մասն էին կազմում։ Բրեյգելը նկարում ցույց է տալիս, որ պատկերված մարդիկ սոված չեն մնա մոտակա 12 ամիսների ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում սովը Եվրոպայում սովորական երևույթ էր։ Բերքառատ տարիներն ու անբերք տարիները հաջորդում էին միմյանց։ Պատմաբանները կարծում են, որ Նիդերլանդներում այդ ժամանակվա հավաքված ցորենը մոտ 80 % էր։ Դա տանում էր գների կտրուկ բարձրացման, որից հետո սկսվում էր սովն ու համաճարակը։ Ցորենի ամենաէժան գները դիտվում էին բերքահավաքից անմիջապես հետո։
Հացահատիկային մշակաբույսերի մեծ մասը կալսվում էր սեպտեմբերից հունվար ընկած ժամանակամիջոցում։ Հենց այդ ժամանակ էլ սովորաբար լինում էին հարսանիքները։ Նիդերլանդների գյուղացիները 16-րդ դարում ավելի լավ էին ապրում, քան Եվրոպայի մյուս շրջանների գյուղացիները։ Նրանք ազատ էին, իսպանական Հաբսբուրգների գերակայությունը տանելի էր։ Միայն 1567 թվականին Ֆիլիպ II-ն ուղարկեց դուքս Ալբային, որպեսզի ավելի մեծ հարկեր հավաքի ու պատժի բողոքական հերետիկոսներին։ Բրեյգելի կյանքի վերջին տարիները նաև ծաղկման դարաշրջանի վերջին տարիներն էին։ Դրան հաջորդեցին Նիդերլանդների անկախության համար մղվող պատերազմները՝ զրկանքների ու տառապանքների տարիներ։
Գդալը գլխարկում՝ աղքատության նշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերակուր բաժանողի գլխարկի մեջ գդալի առկայությունը խորհրդանշում է նրա աղքատությունը։ Ամրոցային իրավունքների անկումից հետո հողատարածք չունեցող գյուղացիների թիվը զգալիորեն աճեց։ Նրանք դարձան սեզոնային աշխատողներ, ովքեր օգնում էին բերքահավաքի ժամանակ, կամ, ինչպես պատկերված է նկարում, որպես հարսանիքների սպասավորներ։ Նրանք, որպես կանոն, ապրում էին հյուղակներում, ընտանիքներ չունեին, քանի որ չունեին համապատասխան միջոցներ։ Նրանք միշտ տեղափոխվում էին մի տեղից մյուսն աշխատանք փնտրելու համար։ Հենց այդ պատճառով էլ գդալը գլխարկի մեջ էին պահում։ Շրջանաձև գդալը պատրաստված է փայտից։ Օվալաձևերն ավելի ուշ ի հայտ եկան։ Ունիվերսալ գործիք էր դանակը։ Անգամ առաջին պլանի երեխան դանակ ունի։
Սև կոստյումով պարոնը, հավանաբար, բակի տերն է։ Նա պալատական է, կամ պարզապես հարուստ քաղաքացի, դա դժվար է ստույգ որոշել, քանի որ պալատականների մոտ ընդունված էր գոտուց սուր կրելը, սակայն այդ շրջանում սովորությունը տարածվել էր նաև հարուստների մոտ։ Նա զրուցում է վանականի հետ։ Այդ շրջանում վանականներն ու պալատականները սերտ փոխհարաբերությունների մեջ էին։
Ի տարբերություն հարսնացուի, փեսան կտավի վրա այնքան էլ պարզ չի երևում։ Հավանաբար դա այն մարդն է, ով լցնում է սափորները և ում տեղն ազատ է։ Նա նստած է երկու տղամարդկանց արանքում, իսկ հարսնացուն՝ երկու կանանց արանքում։ Սովորության համաձայն նաև հարսանեկան ընթրիք էին կազմակերպում, որում փեսային չէին էլ կանչում, քանի որ հարսանիքի օրը համարվում էր հարսնացուի տոնը։
Հարսը մատը մատին չի տալիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղը, ուր նստած է հարսնացուն, առանձնանում է կանաչ կտորով։ Հարսնացուն կասկածելի տպավորություն է թողնում. կիսաբաց աչքեր, ամբողջովին անշարժ, խաչված ձեռքերով։ Սովորության համաձայն, հարսանիքի օրը հարսնացուին որևէ գործ անել չէին տալիս։ Գյուղացիական կյանքում, որը լի էր ամենօրյա դժվար աշխատանքով, այդ մի օրը թույլատրվում էր հանգստանալ։ Եվս մեկը կա, ով նստած է ծալած ձեռքերով, նա հավանաբար պալատական կամ քաղաքացի է։ Նա էլ է այն մարդկանցից, ովքեր իրենց հացն աշխատելով չեն վաստակում։
Կտավում հարսնացուն միակ կինն է, ով նստած է գլխաբաց։ Նա վերջին անգամ մարդկանց ցույց է տալիս իր շքեղ մազերը։ Ամուսնությունից հետո նա, ինչպես և մյուսները, պետք է գլուխը ծածկեն թաշկինակով։ Նրա գլխին պսակ կա՝ հարսանեկան պսակ։ Նրա գինը որոշվում է այն բանով, թե ինչքան հյուր են կանչում ու ինչքան կերակուր են պատրաստում։
Ճաշին պետք է լիներ ամուսնական ծիսակատարությունը։ Մարտին Լյութերի համար դա խաղաղ հավաք էր, որին ներկա էր հոգևորականը։ Սակայն նրա ներկայությունը պարտադիր չէր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wendy Beckett։ «Die Geschichte der Malerei: 8 Jahrhunderte abendländische Kunst in 455 Meisterwerken». Köln DuMont, 1995. ISBN 3-7701-3560-1
- Rose-Marie Hagen, Rainer Hagen։ «Meisterwerke im Detail: Vom Teppich von Bayeux bis Diego Rivera. Band I». Köln։ Taschen Verlag, 2006. ISBN 3-8228-4787-9
- Wieland Schmied (Hg.)։ «Harenberg Museum der Malerei. 525 Meisterwerke aus sieben Jahrhunderten». Dortmund։ Harenberg Lexikon Verlag, 1999. ISBN 3-611-00814-1
- Manfred Wundram։ «Die berühmtesten Gemälde der Welt». Bergisch-Gladbach։ Imprimatur Druck- und Verlagsgesellschaft, 1976
|