Հունձք (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հունձք
հոլ.՝ De korenoogst
Pieter Bruegel de Oude - De graanoogst.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1565
բարձրություն119
լայնություն162
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ, փայտ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
սեփականատերՆիկոլաս Յոնգելինք, Էտնստ Ավստրիացի, Ռուդոլֆ II, Archduke Leopold Wilhelm of Austria?, Antoine-François Andréossy?[3] և Մետրոպոլիտեն թանգարան[3]
մասն էՏարվա ամիսներ
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/18august.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/19august.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/20august.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/16august.html կայք
The Harvesters Վիքիպահեստում

Հունձք (հոլ.՝ De korenoogst, անգլ.՝ The Harvesters[4]), հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, մոտ 1520/1525-1569) նկարը՝ ստեղծված 1565 թվականին: Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Նկարված է յուղաներկով փայտի վրա, չափերը՝ 119×162 սմ[4][5]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հունձք» նկարը պատկաում է Բրեյգելի՝ «Տարվա եղանակներ» ընդհանուր անվամբ հայտնի նկարների շարքին։ Նկարը հավանաբար համապատասխանում է ուշ ամռանը (օգոստոս) կամ երկու ամիսների (հուլիս-օգոստոս կամ օգոստոս-սեպտեմբեր)։ Նկարում պատկերված է ամառային օր։ Պատկերված է բլրի վրա գտնվող ցորենի արտ։ Արտի մի կողմում ցորենն արդեն հնձված է ու հավաքված խրձերով կամ դիզված։ Բլրի վրայից հովվերգական տեսարան է բացվում դեպի դաշտի հեռուն, որտեղ երևում են գյուղական տները։ Հորիզոնում երևում է ծովի ափը։ «Հունձք» նկարը Բրեյգելի այն հազվադեպ ստեղծագործություններից է, որոնցում տիրում է անդորրություն ու հանդարտություն[6]:

Նկարի առաջին պլանում պատկերված են գյուղացի հնձվորները։ Նրանցից մի քանիսը շարունակում են աշխատանքը, մյուսները ճաշում են կամ հանգստանում ծառի մոտ։ Հնձվորներից մեկը հոգնել է ու քնել ձեռքերն ու ոտքերը տարածած։ Նրա դիրքը հիշեցնում է Բրեյգելի մեկ այլ նկարի՝ «Ծույլերի երկիրը» նկարի պառկած մարդուն[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ վեց նկարից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքը (կամ «Տասներկու ամիս»), որից ներկայում պահպանվում են միայն հինգ նկարներ, Բրեյգելն ստեղծել է անտվերպենցի առևտրական Նիկոլաս Յոնգելինկի (Niclaes Jongelinck) պատվերով[6]։ Նկարները թվագրված են 1565 թվականով, իսկ 1566 թվականին դրանք արդեն գտնվել են Յոնգելինկի՝ քաղաքից դուրս գտնվող տանը[5]։

1594 թվականին նկարները 1400 գուլդենով վաճառվել են Անտվերպենի քաղաքային խորհրդին, որն էլ դրանք նվիրել է հաբսբուրգյան Նիդերլանդների շտատհալտեր Էռնստ Ավստրիացուն, ով այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում։ 1595 թվականին նրա մահվանից հետո նկարները տեղափոխվել են Պրահա՝ Բոհեմիայի թագավոր Ռուդոլֆ II-ի մոտ[5]։

Մինչ 1662 թվականը նկարները (որոնցից, ըստ նկարագրության, մնացել էին միայն հինգը) պատկանել են էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացուն, մինչև 1705 թվականը՝ կայսր Լեոպոլդ I-ին։ Վերջինիս մահից հետո նկարները մնացել են Վիեննայում՝ կայսերական հավաքածուում[5].

1809 թվականին «Հունձք» նկարը գտնվել է Վիեննայում և Փարիզում՝ ֆրանսիացի գեներալ, գիտնական ու դիվանագետ Անտուան Ֆրանսուա Անդրեոսիի մոտ, ով վաճառել է այն 1816 թվականին։ Դրանից հետո՝ մինչև XX դարի սկիզբը, նկարի գտնվելու վայրն անհայտ էր։ 1912 թվականից ոչ շատ առաջ այն գտնվել է Փարիզում՝ Ժակ Դուսեի մոտ, այնուհետև գնվել է բրյուսելցի Պոլ Ժան Սելսի (Paul Jean Cels) կողմից, ով էլ 1919 թվականին վաճառել է այն Մետրոպոլիտեն թանգարանին[5]։

Մետրոպոլիտեն թանգարանի կողմից նկարի գնման ժամանակ ենթադրվում էր, թե այն նկարել է ոչ թե Պիտեր Բրեյգել Ավագն անձամբ, այլ նրա աշակերտներից կամ հետևորդներից մեկը, օրինակ՝ Պիտեր Բրեյգել Ավագի որդին՝ Յան Բրեյգելը։ Հետագայում՝ նկարչի ոճի ուսումնասիրության ժամանակ, պարզվել է, որ իրականում այն կարող էր նկարված լինել Պիտեր Բրեյգել Ավագի կողմից։ Այդ փաստը վերջնականապես ապացուցվել է նկարի մաքրման ժամանակ, երբ առանձնացվել է 2,5 դյույմանոց (մոտ 6,35 սմ) փայտե շերտաձողիկը, որ ամրացված էր նկարի ներքևում։ Դրա տակ էլ հայտնաբերվել է նկարչի ստորագրությունը՝ (BRVEGEL) և ամսաթիվը (LXV), որոնց ձևը նույնությամբ համընկել են Պիտեր Բրեյգել Ավագի ստորագրության ձևին[7]։

«Տարվա եղանակներ» շարքի այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/435809
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. 3,0 3,1 http://www.metmuseum.org/art/collection/search/435809
  4. 4,0 4,1 «The Harvesters, 1565, Pieter Bruegel the Elder (Netherlandish, active by 1551, died 1569)» (HTML)։ Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art։ Վերցված է 05.09.2013 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «The Harvesters — Pieter Bruegel the Elder» (HTML)։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 05.09.2013 
  6. 6,0 6,1 6,2 А. Майкапар Питер Брейгель Старший (Великие художники, том 49). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — 48 с. — ISBN 978-5-7475-0027-3
  7. Bryson Burroughs։ «The Harvesters by Pieter Bruegel the Elder» (HTML)։ The Metropolitan Museum of Art, Vol. 16, No. 5, May 1921։ Վերցված է 06.09.2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]