Մանուկների կոտորած (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մանուկների կոտորած
BRUEGEL the Elder, Pieter - Massacre of the Innocents (1565-7).JPG
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1560
բարձրություն109,2 սանտիմետր
լայնություն154,9 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ և բնանկար
նյություղաներկ և փայտ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[1]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
հիմնական թեմաՄանուկների կոտորած
կայք
Massacre of the Innocents by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

«Մանուկների կոտորած» (ֆր.՝ Le Massacre des innocents, գերմ.՝ Der Bethlehemitische Kindermord), ֆլամանդացի գեղանկարիչ և գծանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից: Հեղինակն այս աշխատանքը կատարել է 1565 -ից 1567 թվականներն ընկած ժամանակահատվածում: Բրեյգելն այս նկարը յուղաներկով վրձնել է Բրյուսելում՝ փայտի վրա, որի չափերն են՝ 109,2 × 158,1 սմ: «Մանուկների կոտորած» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թագավորական հավաքածուում[2] (Հեմփթոն Քորթ, Միացյալ Թագավորություն):

Նկարի սյուժեում ընկած է աստվածաշնչյան մի դրվագ, որի մասին խոսվում է Ավետարան ըստ Մատթեոսի (2:16) գրքում՝ Նոր Կտակարանում:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանուկների կոտորած» ստեղծագործությունը Բրեյգել Ավագը վրձնել է 1565 -ից 1567 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ կատարման նոր յուրաձևությամբ: Նկարիչը յուղաներկը վրձնում է մեկ բազմակերպար կոմպոզիցիայով՝ հեռանալով խճանկարային ոճից, որտեղ բոլոր ֆիգուրները տեղադրված են խճանկարի տեսքով[3]: Բեթղեհեմի փոխարեն հեղինակը սյուժեում նկարել է հլանդական գյուղական բնակավայր՝ ձմռան տեսարանով: Ավելին, կոտորած իրականացնող զինվորները գերմանական վարձու լանդսկնեխտներն են, ովքեր Իսպանական Նիդերլանդներում իրականացրել են պատժիչ գործողություններ Ֆեռնանդո Ալբայի հրամանով: Նկարի ամբողջ ողբերգական երանգը Բրեյգել Ավագը փոխանցել է ձիավորներին, ովքեր փակել են փախուստի բոլոր ուղիներն ու իրականացրել նախճիրը:

Երկար ժամանակ չիմանալով նկարի Ավետարանական սյուժեի մասին, սխալմամբ այն կոչում էին «Հարձակում գյուղում»: 16-րդ դարի հայտնի քննադատ, գրող, նկարիչ Կարել վան Մանդերը նկարի մասին արտահայտվել է որպես «շատ կենդանի սյուժե, որտեղ գյուղացի ընտանիքը զինվորից խղճահարություն է հայցում, որը սպանում է իր երեխաներին»[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկների կոտորածը նկարագրված է միայն Մատթեոսի Ավետարանում։ Համաձայն Ավետարանական պատմության՝ նորածնին երկրպագության եկած մոգերը չկատարեցին Հուդայի թագավոր Հերովդես Մեծի[5] խնդրանքը. չհայտնեցին նրան մանկան գտնվելու վայրի մասին։ Այդ մասին Հովսեփ Ֆլավիոսոսը հաստատում է, որ Հերովդեսը մահանում է «թագավորելով Անտիգոնեսի մահից երեսունչորս տարի հետո (Երուսաղեմի նվաճվելուց հետո)[6] և հռոմեացիների կողմից 37 տարի թագավոր ճանաչվելուց հետո»: Դա ցույց է տալիս, որ նրա մահվան թվականը մ. թ. ա. 2 թվականն է կամ մ. թ. ա. 1 թվականը։ Հետո ավետարանիչը վկայում է, որ կոտորածը կանխագուշակված է եղել Երեմիա մարգարեի կողմից։ Ավետարանական պատմության համաձայն՝ Հիսուսը փրկվում է Եգիպտոս փախչելու շնորհիվ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.khm.at/objektdb/detail/332/
  2. Л. Пуликова Королевский музей изящных искусств. — М: Директмедиа, 2012. — С. 31. — 95 с. — ISBN 9785871073926
  3. Т. М. Котельникова Брейгель. — Галерея гениев. — М: Олма-пресс образование, 2004. — С. 105. — 128 с. — ISBN 5-94849-557-4
  4. Т. Акимова Музей истории искусства. — Великие музеи мира (Том 26). — Директмедиа, 2014. — С. 29. — 95 с. — ISBN 9785871072677
  5. Михаил Кубеев 100 великих криминальных историй. — М: Вече, 2012. — 416 с. — ISBN 978-5-9533-5675-6
  6. Иосиф Флавий. Иудейские древности. XVII, 8.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]