Մանկական խաղեր (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մանկական խաղեր
Pieter Bruegel d. Ä. 041b.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1560
բարձրություն118 սանտիմետր[1]
լայնություն161 սանտիմետր[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[1]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
կայք
Children's Games by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Մանկական խաղեր կամ Երեխաների խաղը (հոլ.՝ Kinderspelen), հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավը, որը ներկայացնում է տարբեր խաղեր խաղացող ավելի քան 200 երեխա: Գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյգելը կտավը ստեղծել է 1560 թվականին: Սյուժետային առումով այն շատ մոտ է նկարչի «Ասացվածքներ», «Բարեկենդանի ու պասի պայքարը» կտավներին, որոնք ստեղծվել էին մեկ տարի առաջ: Նրանց միավորում է գույների հարստությունը, բազմաթիվ կերպարների առկայությունը, մանրամասնություններ պատկերելու ձգտումը[2]:

Ն. Ա. Չեգոդաևա-Գերշենզոնը նշել է, որ բոլոր երեք աշխատանքներն ունեն դիդակտիկ բնույթ, որոնց հիմքը կազմում է «մարդու գոյության անմտությունը գլխիվայր շրջված աշխարհում»[3]:

Սանդրա Հինդմանը նշել է, որ մանուկների խաղեր պատկերելու ավանդույթը գոյություն է ունեցել Բրեյգելից առաջ` 15-րդ դարում: Այդ թեման հաճախ է դրսևորվել օրացույցների, ժամագրքերի էջերում (որոշակի խաղեր կապվել են որոշակի ամիսների հետ)[4]: Միանգամայն հնարավոր է, որ Բրեյգելը ծանոթ է եղել նման նկարազարդումների, սակայն նրա պատկերած խաղերի տեսանկյունն ավելի մեծ է և ունի խորհրդանշական այլ համակարգ:

Սյուժե և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է քաղաքային հրապարակը: Աջ կողմի խորքում երևում է փողոցը, ձախում` բնապատկերի մի մաս` ծառեր, մարգագետին, փոքր գետակ: Ամենուր երևում են խաղով տարված երեխաների խմբեր: Հետաքրքիր է, որ տարբեր հեղինակներ երեխաների տարբեր քանակություն են նշում` ավելի քան 230[5][6], ավելի քան 250[7][8]: Ժան-Պիեռ Բանդեն Բրանդենը իր «Les Jeux d’enfants de Pierre Bruegel» աշխատությունում ավելի կոնկրետ թվեր է նշում` 168 տղա և 78 աղջիկ[9]: Շատ են տարակարծությունները նաև խաղերի թվի առումով` 83[6], 86[10], 90[11]:

Նկարում զանգվածային տեսարանի մասնակիցները միավորված չեն ոչ մի ընդհանուր գործողությամբ. նրանք մասնատված են իրար կապված փոքր խմբերի[12]: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Բրեյգելի կերպարներում մանկական քիչ բան կա. նրանք ավելի շուտ պատկերված են որպես փոքրիկ մեծեր: Մանկության իդեալականացումը այնքան էլ տարածված չէր Բրեյգելի ժամանակ. մանկությունը միայն հասուն կյանքին պատրաստվելու փուլ էր, և երեխաներին էլ վերաբերվում էին հենց այդ տեսանկյունից[13]: Երեխաների դեմքերը զուրկ են անհատականության դրսևորումներից և թվում են պարզունակ և փոքր-ինչ հիմար[12]: Ոչ մի եչեխա չի ժպտում, նրանց հայացքները լուրջ են և կենտրոնացված[14]:

Քանի որ երեխաները պատկերված են մեզ համար անսովոր այդպիսի կերպով, դժվար է ասել` կան նկարում մեծահասակներ: Շատ հետազոտողներ նշում են, որ Բրեյգելը պատկերել է բացառապես մանկական աշխարհ, մյուսներն էլ առաջ են քաշում այն տեսակետը, որ նկարում պատկերված են նաև մեծահասակներ (Վանդեն Բրանդենի կարծիքով` 2[15], Էմի Օրոկի կարծիքով` 6[16]):

Կտավի առանձնահատկություններից է նաև անսովոր բարձր հորիզոնը, որը դիտողի հայացքն ուղղվում է խորությամբ աջ[2][13]:

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ հավանական է, որ Բրեյգելի հանձնարարությունը մանկական խաղերի ինքնատիպ վիզուալ հանրագիտարան ստեղծելն էր: Բոլոր տեսանկյուններից կտավը իրենից այլաբանություն է ներկայացնում:

Գոյություն ունի ենթադրություն, որ «Մանակական խաղերը» պետք է դառնար մի շրջանի մաս, որ մտածված է որպես մարդու չորս հասակներ[17]: Դրանով է բացատրվում նաև նկարում մեծահասակների բացակայությունը: Սակայն եթե դա այդպես է, ապա այդ շարքի մնացած նկարները կա'մ չեն ստեղծվել, կա'մ չեն պահպանվել:

Նաև հնարավոր է, որ նկարն իրենից ներկայացնում է աշխարհի խելագարության թեմայի ևս մեկ մարմնացում: Այդ պարագայում խաղացող երեխաները մարմնավորում են ամբողջ մարդկությունը` զուրկ բանականությունից և դատարկ հետաքրքրություններով:

Նշվում է նաև այն տարբերակը, որի ամբողջ պատկերը մեր աշխարհն է աստծու աչքերով, որի համար բոլոր մարդիկ ոչ ավելին են, քան խելագար երեխաներ[18]:

Քաղաքը, որի փողոցներում խաղում են երեխաները, պարունակում է 15-րդ դարի տիպիկ ֆլամանդական կամ հորինված, ֆանտաստիկ քաղաքի տարրեր: Եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ նկարի պատկերման ժամանակ Բրեյգելն ապրում էր Անտվերպենում, ապա կարելի է նշել նաև, որ Անտվերպենում այդ ժամանակ կային մոտ 200 դպրոցներ և որ քաղաքը կարևոր կենտրոն էր կրթության և գիտության համամր: Դրա համար էլ բացառված չէ, որ Բրեյգելն իր աշխատանքում արտահայտել է իր ժամանակների մարդասիրական միտումները և ուսուցչական գաղափարները, և որ նկարը պետք է մեկնաբանել ոչ թե քրիստոնեական բարոյախոսությամբ, այլ հակառակը` վերածննդի մարդասիրության ոգով:

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված բոլոր խաղերը իսկապես գոյություն են ունեցել Բրեյգելի ժամանակ: Ֆրանսիացի հետազոտող Մարի Սեգարան բաժանում է այն 6 հիմնական խմբերի` խաղ-նմանակումներ, որոնցում երեխաները կրկնօրինակում են մեծերի գործողությունները, շարժողական և ուժային, տարբեր դրություններով խաղեր` տարբեր հնչողությամբ առարկաներով, սկատոլոգիական, անհատական (այդ թվում` ստեղծագործական): Հետազոտողները նշում են, որ Բրեյգելը զարմանալիորեն ճշգրիտ կերպով է դինամիկա և մանրամասնություններ հաղորդել յուրաքանչյուր խաղի, նրա նկարը կարող է հանդիսանալ էթնոգրաֆիկ հետազոտությունների համար առարկա:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.khm.at/objektdb/detail/321/
  2. 2,0 2,1 Львов, 1998, էջ 181, 187
  3. Чегодаева-Гершензон, 1983, էջ 164
  4. Hindman, 1981, էջ 455
  5. Krall & Neuffer-Hoffmann, էջ 8
  6. 6,0 6,1 Narim Bender Bruegel the Elder: 165 Paintings and Drawings. — 2015. — ISBN 6050374279
  7. Хаген, 2009, էջ 32
  8. Питер Брейгель Старший. Серия «Великие художники», Т. 49. — С.10
  9. Vanden Branden, 1982, էջ 503
  10. Cegarra, 2000, էջ 121
  11. Hindman, 1981, էջ 447
  12. 12,0 12,1 Чегодаева-Гершензон, 1983, էջ 180
  13. 13,0 13,1 Хаген, 2009, էջ 31
  14. Львов, 1998, էջ 185-186
  15. Vanden Branden, 1982, էջ 499
  16. Orrock, 2012
  17. Г. Мартин Брейгель. — М.: Искусство, 1991.
  18. A. Shinn, M. Dimmock, A. Hadfield The Ashgate Research Companion to Popular Culture in Early Modern England. — Ashgate Publishing, 2014. — С. 222. — 396 с. — ISBN 1472405781

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]