Գյուղական պար (նկար, Բրեյգել)
Գյուղական պար հոլ.՝ De boerendans | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | մոտավորապես 1568 |
բարձրություն | 114 |
լայնություն | 164 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | փայտ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2][2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Գյուղական պար» (հոլ.՝ De boerendans, գերմ.՝ Bauerntanz), մոտավորապես 1568 թվականին արված կտավ։ Հեղինակը հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգելն է (Pieter Bruegel de Oude, մոտավորապես 1520/1525—1569)։ Նկարը պատկանում է Վիեննայի Արվեստների պատմության թանգարանին։ Կտավն արված է յուղաներկով փայտի վրա, չափսը՝ 114×164 սմ[3][4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի վրա պատկերված է գյուղական տոն։ Ուրախությունը տեղի է ունենում փողոցում՝ գյուղական տների մոտ՝ եկեղեցուց ոչ հեռու, որը երևում է հետին պլանում։ Կենտրոնում և աջ հատվածում ցուցադրված են պարող գյուղացիների կերպարներ։ Զույգը, որ պատկերված է դիմացը, շտապում է, որպեսզի միանա պարողների ընդհանուր խմբին[5]։
Մյուս զույգը, որը ևս առջևում է պատկերված, սրնգահարն է, որ սրինգ է նվագում, և երիտասարդ գյուղացին, որ նստած է նրա կողքին և ձեռքին գինով լի սափոր կա[6][7]։
Նրանցից ձախ տեղակայված է սեղանը, որի վրա դրված է հաց և մեկ այլ գինով լի սափոր։ Սեղանի շուրջ նստած գյուղացիները ինչ-որ բանի մասին տաքացած վիճում են՝ թափահարելով ձեռքերը. բացառված չէ, որ այդ վեճը ավարտի կռվով։ Նրանցից այն կողմ համբուրվող զույգն է, իսկ ավելի աջ գտնում է վիճող ամուսնական զույգը[8]։
Բրեյգելը ներկայացնում է գյուղական հետաքրքրությունների պատկերը ոչ թե բարոյականության տեսանկյունից, այլ որպես կողմնակի դիտորդ[8]։ Ի տարբերություն Բրեյգելի մյուս նկարների՝ այստեղ դիտորդը ոչ թե նայում է վերևից ներքև, այլ նույն մակարդակից, ինչ նկարված գյուղացիները[9]։
-
Տեսարան սեղանի մոտ և համբուրվող զույգ (դրվագ նկարից)
-
Երեխաները ևս սովորում են պարել (դրվագ նկարից)
-
Սրնգահարը և երիտասարդ գյուղացին (դրվագ նկարից)
-
Հետին պլանում պարող գյուղացիները և եկեղեցին (դրվագ նկարից)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ «Գյուղական պար» նկարը, որ պատկերվել է մոտավորապես 1568 թվականին, Բրեյգելի երեք կտավների բաղկացած շարքի մեջ է մտնում։ Բացի «Գյուղական պարը»՝ շարքի մեջ մտնում են նաև «Հարսանեկան պար» (1566) և «Գյուղական հարսանիք» (1567 կամ 1568) նկարները[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/261053
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.khm.at/objektdb/detail/331/
- ↑ «Bauerntanz, um 1568, Pieter Bruegel d. Ä.» (գերմաներեն). Kunsthistorisches Museum Wien. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 11.06.2014-ին.
- ↑ Ռոզմարի և Ռայնե Հագեն, Պիտեր Բրեյգել Ավագ՝ Գյուղացիներ, ապուշներ և հրեշներ, Քյոլն / Մոսկվա, «Taschen» — 79 и 95, էջ 95, էջեր 79 и 95 — 79 и 95 էջ, ISBN 3-8228-7150-8։
- ↑ Frank Büttner, Andrea Gottdang, Einführung in die Malerei: Gattungen, Techniken, Geschichte, «C.H. Beck» — 240, էջ 139, էջեր 240 — 240 էջ, ISBN 978-3-40664-780-2։
- ↑ Rick Steves, Rick Steves' Tour: Kunsthistorisches Museum, Vienna, Berkeley, «Avalon Travel» — 10, էջ 13, էջեր 10 — 10 էջ, ISBN 978-1-61238-466-5։
- ↑ , Հյուսիսային Եվրոպայի գեղանկարչություն, Մոսկվա, «Ռուսական հանրագիտարանային ընկերություն», էջ 224, ISBN 978-5-90122-722-0։
- ↑ 8,0 8,1 Նատալյա Վլադիմիրովնա Վասիլենկո, Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչներ, Մոսկվա, «Օլմա» — 363, էջ 448, էջեր 363 — 363 էջ, ISBN 978-5-37305-230-6։
- ↑ , Եվրոպական գեղանկարչության մեծագույն ներակայացուցիչներ (խմբ. Ե.Վ. Իվանովա), Մոսկվա 177 էջ 727, էջեր 177 — 177 էջ, ISBN 978-5-37300-551-7։
- ↑ Robert L. Bonn, Painting Life: The Art of Pieter Bruegel, the Elder, Քյոլն / Մոսկվա, «Robert Bonn», էջ 173, ISBN 978-1-88409-212-1։
|