Բեթղեհեմի մարդահամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Բեթղեհեմի մարդահամար
Volkstelling te Bethlehem (nl)
Le Dénombrement de Bethléem (fr)
Pieter Bruegel der Ältere - Volkszählung zu Bethlehem.jpg
տեսակ գեղանկար[1]
նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագ
տարի 1566
բարձրություն 116
լայնություն 164,5
ժանր կրոնական նկարչություն
նյութ փայտ, յուղաներկ
գտնվում է Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան (Բելգիա)
հավաքածու Գեղարվեստի թագավորական թանգարան[1] և Ֆլամանդական արվեստի հավաքածու[2]
http://vlaamsekunstcollectie.be/collection/work/data/776 կայք
The Census at Bethlehem by Bruegel the Elder Վիքիպահեստում


Բեթղեհեմի մարդահամար (հոլ.՝ Volkstelling te Bethlehem, ֆր.՝ Le Dénombrement de Bethléem), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը, պատկերել է 1566 թվականին։ Պահպանվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում, ձեռք է բերվել թանգարանի կողմից 1902 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սովորաբար, այս անգամ նույնպես Բրեյգելը Աստվածաշնչյան պատմությունները ներկայացնում է որպես իրադարձությունների մասնակից։ Նա հիշեցնում է Նիդերլանդների հարավում իսպանական ղեկավարության կողմից իրականացրած բռնաճնշումները։ Սակայն Բրեյգելը միանգամայն հնարավոր է, որ ներկայացնում է բյուրոկրատական մեթոդների ավելի ընդհանրական քննադատություն[3]։

Նկարագրվող իրադարձությունները հանդիպում են Ղուկասի Ավետարանում 2, 1-5․

Aquote1.png Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։ 8Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։
- Ավետարան ըստ Ղուկասի, 2, 1-5։
Aquote2.png


Քաղաքը պատկերված է ձնառատ ձմռանը, իսկ նման եղանակ Բեթղեհեմում չի լինում։ Նկարիչը (և հանդիսատեսը) կարծես բնակավայրը դիտում են կա՛մ աշտարակից, կա՛մ ինչ-որ կառույցի ձեղնահարկի պատուհանից։ Ավարտվում է ձմեռային կարճ օրը, կարմիր արևը մայր է մտնում ծառի ճյուղերի ետևից։ Իրադարձությունների ամսվա վերաբերյալ անուղղակի հուշում կարող է լինել խոզ մորթող մարդը։ Նիդերլանդներում սովորաբար դա տեղի է ունենում դեկտեմբերին։ Խոզին պատրաստում են կրակի վրա խանձել, ինչի համար արդեն պատրաստել են ծղոտի խրձեր։ Այս խումբը բազմիցս հանդիպում է Բրեյգելի նկարներում։ Հենց սրանով էլ զբաղվում են «Որսորդները ձյան վրա» նկարի բնակիչները։

Իջևանատան դռների մոտ հավաքվել է մարդկանց հոծ բազմություն․ այնտեղ ցուցադրված են սեղանիկներ, և իշխում են չինովնիկները՝ շրջապատված հարկային գրքերով։ Եվ չնայած նկարը կոչվում է «մարդահամար», չինովնիկների գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարկահավաքություն։ Նկարի կենտրոնում տեղակայված է ոչ մեկի կողմից չնկատված զույգ․ տղայի ձեռքին ատաղձագործական գործիք կա, իսկ աղջիկը էշին է հեծած։ Միայն այս ատրիբուտների շնորհիվ կարելի է հասկանալ, որ քաղաք է ժամանել Սուրբ Ընտանիքը։

Նկարն իրենից ներկայացնում է փոքրիկ քաղաքի ձմեռային կյանքի իսկական հանրագիտարան։ Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով՝ ցախանոցի շինարարությամբ, ցախ հավաքելով, երեխաները խանդավառությամբ խաղում են սառույցի վրա։ Ի թիվս բազմաթիվ դետալների, իջևանատան պատին կարելի է նկատել նույնիսկ Հաբսբուրգների զինանշանը։

Նկարի կտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղմեք պատկերի վրա այն մեծացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]