Jump to content

Կույրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույրերը
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1568[2][1]
բարձրություն86 սանտիմետր[1]
լայնություն154 ± 1 սանտիմետր
ուղղությունՎերածննդի հոլանդական և ֆլամանդական նկարչություն
ժանրհոգևոր արվեստ[1]
նյութտեմպերա և կտավ
գտնվում էԿապոդիմոնտե թանգարան
հավաքածուԿապոդիմոնտե թանգարան
Ծանոթագրություններ
 The Blind Leading the Blind by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Կույրերը (հոլ.՝ Parabel der blinden), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1568 թվականի գեղանկարն է։ Նկարված է յուղաներկով փայտի վրա։ Հայտնի է նաև «Կույրերի առակը» և «Կույրը առաջնորդում է կույրին» անուններով։

Ստեղծագործության նկարագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյգելի գլուխգործոցներից մեկը՝ Ավետարանի հայտնի առակի պատկերազարդումն է կույրերի մասին, որտեղ ասվում է. «Թողեք նրանց, նրանք կույրեր են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»[3]։ Նկարում պատկերված են վեց կույրեր՝ շարքով առաջ շարժվելիս։ Առաջինը ընկնում է փոսը, երկրորդը ընկնում է նրա վրա։ Հաջորդ երկուսը նույնպես ուր որ է ընկնելու են, իսկ հինգերորդը ու վեցերորդը, թեև նրանց նույն բախտն է վիճակված, առայժմ անտեղյակ առաջ են շարժվում։

Ուղևորներից մեկի համրիչը և մյուսի կրծքին կախված խաչը խորհրդանշում են կաթոլիկ եկեղեցին, որոնք նրանց ըստ նկարչի չեն ազատի կեղտոտ ջրանցքի մեջ ընկնելուց։ Կույրերը շարժվում են դեպի եկեղեցի։ Եկեղեցին իր մեջ պարունակում է փրկության ճանապարհը, սակայն կույրերը չեն տեսնում այդ ճանապարհը, գնում են դեպի կեղտոտ ջրանցքը։ Լայնեզր գլխարկը, գավազանը և քսակը ուխտագնացի պարտադիր ատրիբուդներ են։ Աջ կողմում պատկերված է ջնարը, այս պարագայում ջնարը բացի իր ուղղակի իմաստից, ակնհայտ լյութերականության նշանն է ժամանակակցի համար։

Դրվագներ նկարից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի եկեղեցին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու բնօրինակ է ծառայել Բրյուսելի մոտակա Դիլբեկ բնակավայրի գյուղական եկեղեցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rose-Marie und Rainer Hagen։ Meisterwerke im Detail Band 2, Taschen Verlag Köln 2003. ISBN 3-8228-1371-0 (Գերմաներեն)
  • Sudhoff, Heinke։ Ikonographische Untersuchungen zur 'Blindenheilung' und zum 'Blindensturz'. Ein Beitrag zu Pieter Bruegels Neapler Gemälde von 1568. Bonn 1981. (Գերմաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կույրերը» հոդվածին։