Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար[1] |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1565 |
բարձրություն | 148 սանտիմետր[1] |
լայնություն | 270,5 սանտիմետր[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
կայք | |
The Wine of Saint Martin's Day by Bruegel Վիքիպահեստում |
«Սուրբ Մարտինի տոնի գինին» (հոլ.՝ De Wijn van het Sint-Maartensfeest), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ամենամեծ նկարներից մեկը: Կտավը հեղինակը վրձնել է 1565 թվականին: Նկարի չափերն են 148 × 270,5 սմ: Այսօր «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա): 2010 թվականին այս թանգարանում հաստատվեց նկարի իսկությունը ու ապացուցվեց, որ այն պատկանում է Բրեյգելի վրձնին:
Բովանդակություն
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը ստեղծվել է 1565 թվականին: Նկարում հեղինակը պատկերել է Սուրբ Մարտինին նվիրված տոնակատարության տեսարանը գյուղական մթնոլորտում: Սույն տոնախմբությունը նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 11-ին: Սուրբ Մարտինի տոնին բնակիչները փորձում են այդ տարվա խաղողի բերքից ստացված առաջին գինին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը համարվում է Պիտեր Բրեյգել Ավագի սակավաթիվ նկարներից մեկը, որը նկարվել է վուշե կտավի վրա ու պահպանվել է մինչև մեր օրերը: Նկարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2000-ականներին[2]:
2010 թվականին Պրադո թանգարանի մասնագետները հաստատեցին նկարի իսկությունը. նրանք օգտվեցին ռենտգեն հոտազոտությունից, որի ժամանակ նկատվեց Բրեյգել Ավագի ստորագրությունը «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործության վրա[3]:
Գոյություն ունի փաստագրական նյութ, ըստ որի «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվել է Մեդինասելի 9-րդ հերցոգ Լուիս Ֆրանսիսկո դե լա Սերդայի և Արագոնի հավաքածուում[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-wine-of-saint-martins-day/e6d44e39-77fb-4deb-a5ed-0a99fbe76847
- ↑ Vogel, Carol (24 September 2010)։ «In Rare Find, Prado Says Painting Is by Bruegel the Elder»։ New York Times։ Վերցված է 2016-10-10
- ↑ García, Angeles (2010-09-23)։ «Cultura inicia la adquisición por siete millones de una de las obras más importantes de Bruegel 'El Viejo'»։ El País (իսպաներեն)։ Վերցված է 2016-10-10
- ↑ «The Wine of Saint Martin’s Day» (անգլերեն)։ Prado։ Վերցված է 2016-10-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Wine of Saint Martin’s Day. Pieter Bruegel the Elder, Museo Nacional del Prado (անգլերեն)(Իսպաներեն)
- BBC news story
- Close-up view, New York Times
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար) կատեգորիայում։ |