Գերանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերանդի

Գերանդի, հնձի պողպատե գործիք՝ շեղբի լայն բացվածքով։ Դեռևս ուրարտական շրջանում առաջացել է նախնական գերանդին, որի կոթը ամրացվել է կապիչներով։ Սրանից առաջացել է երկսայրի հարթ շեղբով հայկական գերանդի, որով հարել են և՛ աջից ձախ, և՛ ձախից աջ։ Ծանր լինելու պատճառով Հայաստանում XIX դարում այն տեղի է տվել եվրոպական գերանդին (հարում է միայն աջից ձախ)։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ ընդունված պատկերացումների Մահը կրում է գերանդի։
  • Գերանդին նաև հոգիների հունձքի գործիքն է։ Աստվածաշնչում հունձքը հաճախ համեմատվում է մահից հետո ենթադրվող հատուցման հետ։
  • Գերանդու շեղբը կարող է արձակել զանգակների ձայնին նմանվող ձայն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Громкий бард. Шлангофлейты и косы Виктора Луферова»։ Молодёжь Севера № 12 (7187)։ 24 марта 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 20100302 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «գերանդի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 26 CC-BY-SA-icon-80x15.png