Մագնեզիում
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Մագնեզիում/ Magnesium (Mg), Mg, 12 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | [24,304; 24,307][1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ne] 3s² | ||||
Ատոմի շառավիղ | 160 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 136 պմ | ||||
Իոնի շառավիղ | 66 (+2e) պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,31 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | −2,37 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 737,3 (7,64) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 650 °C (923 K) | ||||
Եռման ջերմաստիճան | 1090 °C (1363 K) | ||||
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն | 131.8 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 24,90[3] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 14,0 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանիստ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a = 0,32029 նմ, c = 0,52000 նմ | ||||
C/a հարաբերություն | 1,624 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 318 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 156 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
12 | Մագնեզիում
|
24,305 | |
3s2 |
Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։ Ատոմն էլեկտրոնային շերտում ունի ns² կառուցվածքը, այսինքն s-տարրեր են։ Ենթախմբում բոլոր տարերը մետաղական տարրեր են, ատոմային համարի մեծացման հետ մետաղական հատկություններն ուժեղանում են, որը կապված է ատոմների շառավիղի մեծացման և իոնացման էներգիայի փոքրացման հետ։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումի կլարկն - 1,95 % (19,5 կգ/մ)։ Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիում ստացման հիմնական աղբյուրներն են՝
- Ծովի ջուր - (Mg 0,12-0,13 %),
- Կառնալիտ - MgCl² • KCl • 6H2O (Mg 8,7 %),
- Բիշոֆիտ - MgCl2 • 6H2O (Mg 11,9 %),
- Կիզերիտ - MgSO4 • H2O (Mg 17,6 %),
- Դառն աղ - MgSO4 • 7H2O (Mg 16,3 %),
- Կաինիտ — KCl • MgSO4 • 3H2O (Mg 9,8 %),
- Մագնեզիտ — MgCO3 (Mg 28,7 %),
- Դոլոմիտ — CaCO3·MgCO3 (Mg 13,1 %),
- Բրուսիտ — Mg(OH)2 (Mg 41,6 %)։
Երկրակեղևում կազմում է մոտ 2%։ Հանդիպում է հիմնականում կարբոնատների (MgCO3, CaCO3), սուլֆատների (MgSO4՝ ծովի ջուր) սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl.
Մշակվել է մագնեզիումի ստացման մեկ այլ մեթոդ։ Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով.
Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով, բյուրեղացանցի տվյալներն են՝ a = 0,32029 նմ, c = 0,52000 նմ, Z = 2: Սովորական պայմաններում մագնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C:
Մագնեզիումը կարելի է երկար պահել օդում։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։
Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։
Այս հիդրիդները քայքայվում են ջրի ազդեցությամբ՝ ենթարկվելով հիդրոլիզի.
Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Օրինակ՝
Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների հետ.
Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին.
Օքսիդիչ թթուների հետ փոխազդելիս ջրածին չի անջատվում. ստացվում է մետաղի աղ, ջուր և թթվի վերականգնման արգասիք.
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքներըորոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn րայլ տարրեր։
Համաձուլվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռա- և ավտոմեքենաշինությունն են։ Մագնեզիումի ձուլակտորի գինը 2006 թվականին կազմել է 3 դոլլար։
Միացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումի օքսիդները սպիտակ փոշիներ են։ Ստանում են համապատասխան կարբոնատների ջերմային քայքայմամբ.
Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։
Մագնեզիումի հիդրօքսիդը կարելի է ստանալ աղի և որևէ ալկալու փոխազդեցությունից։ Օրինհակ՝
Մագնեզիումի հիդրօքսիդը արդյունաբերությունում ստանում են օքսիդի և ջրի միացման ռեակցիայով։
Մագնեզիումի աղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեն մեծ կիրառություն, հատկապես սուլֆատները և կարբոնատները։ Մեծ քանակությամբ մագնեզիումի սուլֆատ՝ MgSO4, պարունակվում է ծովի ջրում։ Յոթջրյա բյուրեղահիդրատը՝ MgSO4 • 7H2O «դառն աղ» անվամբ հայտնի է որպես լուծողական։
Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։
Մագնեզիում կիրառման նորմերի աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռ | Տարիք | Օրական օգտագործվող մագնեզիումի նորմերը[4],մգ/օր | Թույլատրելի վերին սահմանը մգ/օր |
---|---|---|---|
Նորածիններ | 0-ից մինչև 6 ամիս | 30 | Չի գնահատել |
Նորածիններ | 7-ից մինչև 12 ամիս | 75 | Չի գնահատել |
Երեխաներ | 1-ից մինչև 3 տարեկան | 80 | 145 |
Երեխաներ | 4-ից մինչև 8 տարեկան | 130 | 240 |
Երեխաներ | 9-ից մինչև 13 տարեկան | 240 | 590 |
Աղջիկներ | 14-ից մինչև 18 տարեկան | 360 | 710 |
Երիտասարդներ | 14-ից մինչև 18 տարեկան | 410 | 760 |
Տղամարդիկ | 19-ից մինչև 30 տարեկան | 400 | 750 |
Տղամարդիկ | 31 տարի և մեծ | 420 | 770 |
Կանայք | 19 մինչև 30 տարեկան | 310 | 660 |
Կանայք | 31 год и старше | 320 | 670 |
Հղի կանայք | 14 մինչև 18 տարեկան | 400 | 750 |
Հղի կանայք | 19 մինչև 30 տարեկան | 350 | 700 |
Հղի կանայք | 31 год и старше | 360 | 710 |
Կրծքով կերակրող կանայք | 14 մինչև 18 տարեկան | 360 | 710 |
Կրծքով կերակրող Կանայք | 19 մինչև 30 տարեկան | 310 | 660 |
Կրծքով կերակրող Կանայք | 31 տարի և մեծ | 320 | 670 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — ISSN 0033-4545. —
- ↑ «Magnesium: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15–ին-ին.
- ↑ Редкол.: Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 621. — 671 с. — 100 000 экз.
- ↑ «Суточная норма магния». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эйдензон М. А., Магний, М., 1969; Тихонов В. Н.
- Аналитическая химия магния, М., 1973 Иванов А. И., Ляндрес М. Б., Прокофьев О. В.
- Производство магния, М., 1979. С. И. Дракин. П. М. Чукуров.
- Дэвис А. Нутрицевтика. Питание для жизни, здоровья и долголетия. — М.: Саттва, Институт трансперсональной психологии, 2004. — С.180—188. — ISBN.5-93509-021-X
- Минделл Э. Справочник по витаминам и минеральным веществам. — М.: Медицина и питание, 2000. — С.83—85. — ISBN.5-900059-03-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Latest Magnesium News» (անգլերեն). Magnesium .com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
- «Магний». Популярная библиотека химических элементов. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնեզիում» հոդվածին։
|
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |