Կառնալիտ
Արտաքին տեսք
| Կառնալիտ | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | KMgCl₃·6H₂O |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 3.BA.10[1] |
| Շերտի գույն | սպիտակ |
| Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
| Մոոսի կարծրություն | 2,5 |
| Ենթակատեգորիա | հալոգենիդներ |
Կառնալիտ (գերմանացի երկրաբան Ռ. Կառնալի (R. von Carnal) ազգանվամբ), միներալ։ Քիմիական կազմը՝ KClMgCl2 *6H2Օ։ Բյուրեղագիատական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, դեղինից մինչև զմուռսի կարմիր։ Ունի բնորոշ դառնաղի համ։ Կարծրությունը՝ 2.5, խտությունը՝ 1600 կգ/մ³։ Կալիումական աղի հանքավայրերի գլխավոր միներալներից է։ Խոշոր հանքավայրեր կան Ռուսաստանում (Սոլիկամսկ, Պերմի շրջան), Գերմանիայում և ԱՄՆ-ում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։ |