Կոստանդին VIII (960, Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 15, 1028, Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսր (976 թ.-ից եղբոր՝ Վասիլ II-ի գահակիցը, 1025 թ.-ից՝ միահեծան)։ Նրա օրոք պեչենեգների դեմ պատերազմներում աչքի է ընկել հայազգի զորավար Գևորգ Թեոդորականը։ Շարունակել է Տայքի ավագանուն տեղահանելու եղբոր քաղաքականությունը։ Ըստ Արիստակես Լաստիվերցու, Կոստանդին VIII ձգտել է պահպանել հայոց թագավորությունը՝ հակառակ Հովհաննես-Սմբատի կտակի։ Կոստանդինը Մակեդոնական (հայկական) դինաստիայի արական վերջին ներկայացուցիչն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։