Կարլ Լագերֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Լագերֆելդ
գերմ.՝ Karl Lagerfeld
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիա[4]
Մահացել էփետրվարի 19, 2019(2019-02-19)[5][6][7][…] (85 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՆանտեր
Քաղաքացիություն Գերմանիա
Ազգությունգերմանացի
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունՄոնտենի լիցեյ
Մասնագիտություննորաձևության դիզայներ, լուսանկարիչ, հրատարակիչ, փոստային բացիկների դիզայներ, հագուստ ձևագծող, fashion photographer, dressmaker, հավաքորդ, կինոռեժիսոր և դիզայներ
ԱշխատավայրՇանել, Ֆենդի, Balmain? և Chloé
Ծնողներհայր՝ Օտտո Լագերֆելդ, մայր՝ Elisabeth Bahlmann?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkarl.com
Ստորագրություն
Изображение автографа
 Karl Lagerfeld Վիքիպահեստում

Կարլ Օտտո Լագերֆելդ (գերմ.՝ Karl Lagerfeld, սեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանիա[4] - փետրվարի 19, 2019(2019-02-19)[5][6][7][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]), առավել հայտնի որպես՝ Կարլ Լագերֆելդ (գերմ.՝ Karl Lagerfeld), գերմանացի նորաձևության մոդելյոր, դերասան և լուսանկարիչ, գործում է Փարիզում։ Նա «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայները և ստեղծագործական տնօրենն է։ Տասնամյակներ շարունակ նա մասնակցություն է ունեցել մի շարք նորաձևության և արվեստի հետ կապված նախագծերի։ Ողջ աշխարհում առավել ճանաչված է իր «ապրանքանիշային» սպիտակ մազերով, սև ակնոցով և օսլայած բարձր օձիքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում 1933 թվականի սեպտեմբերի 10-ին, Քրիստիան և Էլիզաբետ Լագերֆելդների միակ որդին է։

1952 թվականին տեղափոխվեց Փարիզ։ Սովորել է դպրոցում՝ համատեղելով բարձր նորաձևությունը։ 1955 թվականին Կարլը ստացել է առաջին մրցանակը վերարկուի դիզայնի մրցույթում, որը կազմակերպել էր Միջազգային Բուրդի քարտուղարությունը։ Հետո դարձավ Պիեռ Բալմենի օգնականը, ում հետ աշխատեց մինչև 1958 թվականը։

1959 թվականին Լագերֆելդին հրավիրում են Ժանա Պատուի տուն, որտեղ նա ստանում է գեղարվեստական ղեկավարի պաշտոն։ Այստեղ նա աշխատում է մինչև 1963 թվականը։

1963 թվականից սկսեց աշխատել միանգամից չորս նորաձևության տներում՝ Chloé, Krizia, Charles Jourdan և Fendi՝ ստեղծելով յուրաքանչյուրի համար բոլորովին տարբեր հավաքածուներ։

1974 թվականին Կարլ Լագերֆելդը հիմնադրեց իր սեփական գիծը՝ Karl Lagerfeld Impression-ը։ 1979 թվականին նա ստացել է հրավեր՝ որպես դասախոս Վիեննայի ավագ դպրոցում կիրառական արվեստ դասավանդելու։

1983 թվականին դարձել է Chanel-ի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է Chanelprêt-à-porter հավաքածուի ստեղծման վրա։ Հիմնադրեց KL and KL by Karl Lagerfeld գիծը։

1987 թվականից զբաղվում է լուսանկարչությամբ, հրատարակել է մի քանի գիրք։ 1993 թվականին արժանացել է Lucky Strike Designer Award մրցանակին։

1987-1995 թվականներին Կարլը համագործակցել է գերմանական հագուստ արտադրողներից մեկի՝ Կլայս Շտայլմանի հետ։

1992-1997 թվականներին նորից դարձել է Chloé-ի գլխավոր դիզայներ։

1996 թվականին ստացել է մրցանակ՝ գերմանական լուսանկարչության միության կողմից։ 1998 թվականին Փարիզում բացել է Karl Lagerfeld պատկերասրահը։

Կարլ Լագերֆելդը հայտնի է որպես օծանելիքի ստեղծող։ Նա ստեղծել է բուրմունքներ. Chloé (1975), KL (1982), KL pour Homme (1986), Lagerfeld Photo (1990), Jako (1997)։ Ստեղծել է գրքի հոտով բուրմունք։

Կարլ Լագերֆելդին է պատկանում Փարիզում գտնվող գեղարվեստական պատկերասրահը, որի անվանումն է Lagerfeld Gallery — Studio 7L։ 2000 թվականին Փարիզում հիմնում է իր սեփական հրատարակչությունը, որը կոչվում է 7L։ Նույն տարում նա իր գրքերի հավաքածուի մի մասը՝ 18-րդ դարի ֆրանսիական արվեստի վերաբերյալ, վաճառում է Christie's աճուրդում։ Ղեկավարում է Փարիզում գտնվող "7L" գրախանութը։ Մեծ գրքասեր է, ունի սեփական գրադարան՝ 300 հազար հատոր գրքով։

2007 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնում կայացավ Ռոդոլֆ Մարկոնիի «Լագերֆելդի գաղտնիքները» (Lagerfeld. Confidential) ֆիլմի պրեմիերան։

Ամուսնացած չի եղել, երեխաներ չունի[10]։ 1989 թվականին ՁԻԱՀ-ից մահացած իր ուղեկցից՝ Ժակա դե Բաշերայից հետո ապրում է մենակ[11]։ Իր տանը աշխատում են միայն խոհարարը, վարորդը և տնային աշխատողը, ովքեր իր տրամադրության տակ են շուրջօրյա[12]։

2014 թվականին դուրս է եկել ֆրանսիացի ռեժիսոր Ջալիլյա Լեսպերի «Իվ Սեն-Լորան» ֆիլմը, որտեղ ցույց է տալիս երկու երիտասարդ դիզայներների՝ Կարլ Լագերֆելդի և Իվ Սեն Լորանի բարեկամական հարաբերությունները։ Լագերֆելդի դերը կատարել է Նիկոլայ Կինսկին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագերֆելդը մշտապես քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ նախընտրել է նիհարավուն մոդելներին՝ նրանց հրավիրելով իր հավաքածուների ցուցադրությանը մասնակցելու։ Նա բացասաբար էր արտահայտվում այն արգելքի դեմ, երբ չափազանց նիհար մոդելներին չէր թույլատրվում բարձրանալ պոդիում[13]։ 2004 թվականին լուրերում հայտնվեց H&M նորաձևության խանութների ցանցի հավաքածուի վերաբերյալ բացասական հղումը։ Ընկերությունը գնորդին առաջարկում էր ավելի մեծ չափսերի հագուստ, ինչին Լագերֆելդն այսպես արձագանքեց. «Այն, ինչը ես մշակել եմ, հանդիսանում է նորաձևություն նիհար կազմվածք ունեցող մարդկանց համար։ Ի սկզբանե այդպիսին է եղել գաղափարը»[14]։

2017 թվականի նոյեմբերին Լագերֆելդը հանրության վրդովմունքին արժանացավ՝ ֆրանսիական հեռուստատեսութան եթերում մուսուլման փախստականներին անվանելով «հրեաների վատագույն թշնամիներ»[15][16]։

2018 թվականի մայիսին Կարլ Լագերֆելդը ֆրանսիական Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ «տանել չի կարողանում» Անգելա Մերկելին՝ փախստականների նկատմամբ վարած քաղաքականության պատճառով։ Իր կասկածելի որոշմամբ՝ Գերմանիայում ընդունելու «մեկ միլիոն ներգաղթյալներին», նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը դեպի Բունդեսթագ ճանապարհ հարթեց։ Այժմ «հարյուրավոր նեոնացիստներ խորհրդարանում» նստած են, քանի որ Անգելա Մերկելը «մոռացել է» գերմանական պատմությունը։ «Եթե սա շարունակվի, ես կհրաժարվեմ գերմանական քաղաքացիությունից»[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 http://www.purepeople.com/article/karl-lagerfeld-est-mort-a-l-age-de-85-ans_a325121/1
  6. 6,0 6,1 6,2 https://www.trendmagazin.ch/stars/karl-lagerfeld/
  7. 7,0 7,1 7,2 https://www.bbc.com/news/entertainment-arts-47293612
  8. Nicolas Sarkozy ehrt deutschen: ModezarFranzösischer Verdienstorden für Karl Lagerfeld (գերմ.) // Rheinische PostRheinisch-Bergische Druckerei- und Verlagsgesellschaft, 2010.
  9. Geoffrey Beene Lifetime Achievement AwardsGeoffrey Beene Foundation.
  10. Der Designer und die Model-Muse(գերմ.)
  11. Die Welt, 11.04.2007
  12. Интервью в "Zeit-Magazin", 18.12.2008
  13. VADIAN NET AG. «Karl bleibt stur: Chanel-Mode für spindeldürre Frauen» (գերմաներեն). www.news.ch. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. [https://web.archive.org/web/20041118144134/http://www.netzeitung.de/entertainment/style/313488.html «NETZEITUNG STYLE: Lagerfeld ver�rgert �ber H&M»]. web.archive.org. 2004 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 32 (օգնություն)
  15. «„Schlimmste Feinde" der Juden: Karl Lagerfeld empört mit Aussage zu Flüchtlingen». FAZ.NET (գերմաներեն). 0174-4909. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «TV-Eklat: Karl Lagerfeld nennt Flüchtlinge "Feinde" der Juden». Spiegel Online. 2017 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. «Flüchtlingspolitik: Karl Lagerfeld "hasst" die Bundeskanzlerin». Spiegel Online. 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լագերֆելդ» հոդվածին։