Կադիս (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադիս
ՏեսակԻսպանիայի պրովինցիաներ
Երկիր Իսպանիա[1]
ՎարչատարածքԱնդալուզիա
Ամենաբարձր կետEl Torreón?
Ամենացածր կետբարձրություն ծովի մակարդակից
Մակերես7385 կմ²
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով
Քարտեզ
Քարտեզ

Կադիս (իսպաներեն՝ Cádiz), պրովինցիա Իսպանիայի հարավում, Անդալուսիայի ինքնավար հանրույթի հարավ-արևմուտքում։ Ինչպես բուն Իսպանիայի, այնպես էլ ամբողջ մայրցամաքային Եվրոպայի ծայր հարավային հատվածն է։ Սահմանակցում է իսպանական Ուելվայի, Սևիլյայի և Մալագայի պրովինցիաներին և Ջիբրալթարում գտնվող բրիտանական անդրծովյան տարածքին։ Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի, Միջերկրական ծովի, Ջիբրալթարի նեղուցի ջրերը։

Կադիսի պրովինցիան զբաղեցնում է 7.385 քառակուսի կիլոմետր տարածք, բնակչության թիվը, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2017 թվականին կազմել է 1 239 435 մարդ[2]։ Նրանցից շուրջ 600 հազարն ապրում են Կադիսի ծոցի տարածաշրջանում, որտեղ բնակչության խտությունը կազմում է 168 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Բնակչության ամենամեծ խտությունն ունեն Խերես, Ալխեսիրաս, Կադիս և Սան Ֆեռնանդո քաղաքները, ամենափոքրը՝ Վիլյալուենգա դել Ռոզարիոն, Բենաոկասը և Տոռե Ալաքիմեն[3]։

Վարչական կենտրոնը Կադիս քաղաքն է, որ ունի ավելի քան 128,000 բնակիչ։ Պրովինցիայի ամենամեծ բնակավայրը Խերես դե լա Ֆրոնտերա (Jerez de la Frontera) քաղաքն է՝ 212.915 բնակչությամբ (2018 թվականի տվյալներով)(2018[4]): Երրորդ խոշոր բնակավայրը Ալխեսիրաս քաղաքն է՝ 114 հազարից ավելի բնակիչներով։

Պրովինցիայի կազմում ընդհանուր առմամբ ընդգրկված է 45 մունիցիպալիտետ (համայնք)[5], որոնք խմբավորված են վեց շրջաններում (կոմարկաներում) և 14 դատական վարչամասերում։ Մինչև 1833 թվականին Իսպանիայում իրականացված վարչատարածքային բաժանումը (որը գործում է առ այսօր) այդ համայնքների մի մասը եղել է Սևիլյայի թագավորության, մյուս մասը՝ Գրանադայի թագավորության կազմի մեջ։

Վարչաքաղաքական և ավանդական շրջաններ (կոմարկաներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադիսի պրովինցիայի կազմի մեջ մտնող տարածաշրջանները
  • Բահիա դե Կադիս (Bahía de Cádiz) - Կադիսի ծոց
  • Կամպինյա դե Խերես (Campiña de Jerez) - Խերեսի շրջան
  • Կամպո դե Խիբրալտար (Campo de Gibraltar) - Ջիբրալթարի շրջան
  • Բախո Գվադալկիվիր (Bajo Guadalquivir) - Ներքին Գվադալկիվիր կամ Հյուսիսարևմտյան ափ (Costa Noroeste)
  • Լա Խանդա (La Janda)
  • Սիեռա դե Կադիս (Sierra de Cádiz) - Կադիսի սարեր

Մունիցիպալիտետներ (համայնքներ) ըստ շրջանների (կոմարկաների)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադիսի ծոց (Bahía de Cádiz)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խերեսի շրջան (Campiña de Jerez)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեբեր այս շրջանում կա ընդամենը երկու, բայց շատ ընդարձակ համայնք՝

Ջիբրալթարի շրջան (Campo de Gibraltar)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Գվադալկիվիր (Bajo Guadalquivir, անվանվում է նաև Costa Noroeste)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Խանդա (La Janda)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեռա դե Կադիս (Sierra de Cádiz)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.ine.es/jaxiT3/Datos.htm?t=2864 |título= Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Cádiz: Población por provincias y sexo. |editor= Instituto Nacional de Estadística |fechaacceso=20 de diciembre de 2016}}
  3. Cádiz y Granada activan planes para evitar la fuerte pérdida de población
  4. [1]
  5. San Martín del Tesorillo logra su ‘independencia’ y eleva a 45 los municipios de la provincia de Cádiz - DIARIO Bahía de Cádiz|url=https://www.diariobahiadecadiz.com/noticias/el-resto-del-mundo/san-martin-del-tesorillo-logra-su-independencia-y-se-convierte-en-el-municipio-numero-45-de-la-provincia-de-cadiz/%7Cfecha=2(չաշխատող հղում) de octubre de 2018|fechaacceso=3 de octubre de 2018|periódico=DIARIO Bahía de Cádiz|idioma=es-ES}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադիս (պրովինցիա)» հոդվածին։