Բենալուպ Կասաս Վիեխաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենալուպ Կասաս Վիեխաս
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ112 ± 1 մետր
Մակերես60,7 կմ²
Մասն էQ100593629?[1], Q107553373?[2] և La Janda?[3]
Քարտեզ
Քարտեզ

Բենալուպ Կասաս Վիեխաս (իսպ.՝ Benalup-Casas Viejas), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 58 կմ² տարածք։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 65 կիլոմետր է։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 7183։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենալուպ Կասաս Վիեխասի շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում։ Այդ են վկայում այստեղ հայտնաբերված մեգալիթները, ինչպես նաև Տախո դե լաս Ֆիգուրասի ժայռապատկերները։

1264 թվականին Ալֆոնսո Տասներորդ Իմաստուն թագավորը մավրերից ազատագրել է Բենալուպը։ 1439 թվականին բնակավայրը, ամրոցով հանդերձ, վաճառվել է Ասիդոնիա համայնքի խորհրդին։

16-րդ դարում այս կողմերում կառուցվել է Կասաս Վիեխաս մենաստանը, որի շուրջն աստիճանաբար ձևավորվել է նոր բնակավայրը։

19-րդ դարի վերջում և 20-րդի սկզբներին Բենալուպը դարձել է Միխայիլ Բակունինի[4] և Ջուզեպե Ֆանելլիի քարոզած անարխիզմի հենակետերից մեկը, և անարխիստական լայնորեն ծավալվող շարժումը ճնշելու նպատակով այստեղ եկած ոստիկանական զինված խմբերը 1933 թվականին բնակիչների գրեթե զանգվածային կոտորած են կազմակերպել։

Բենալուպը, որ երկար տարիներ գտնվել է Մեդինա-Սիդոնիա համայնքի կազմում և ենթարկվել վերջինիս համայնքապետարանին, 1991 թվականին ձեռք է բերել առանձին, անկախ համայնքի կարգավիճակ։

Ներկայումս Բենալուպ Կասաս Վիեխասի եկամտի գլխավոր աղբյուրները գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են։ Բնակչության մի զգալի հատվածն էլ գումար է վաստակում ծովափնյա բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավվելով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթների թանգարան

Աստվածամոր թեմական եկեղեցի (Iglesia Parroquial de Nuestra Señora del Socorro)՝ կառուցված 1555 թվականին

Տոռե դե Բեն-ա-Լյուդի մերձակայքում՝ արաբական տիրապետության ժամանակներից (մոտավորապես իններորդ դարից) պահպանված շինություններ

Բենալուպից 8 կիլոմետր դեպի արևելք՝ Կուվաս դել Տախո դե լաս Ֆիգուրասում հայտնաբեևված բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք թվագրվում են ուշ նեոլիթի (քարե դարի) ժամանակաշրջանով

Հին ժամանակներից պահպանված տներով թաղամաս, որոնք ազգագրական, պատմական, մշակութային հետաքրքրություն են ներկայացնում

«Նախապատմական Կադիս» (“Cádiz Prehistórico”) ինտերպրետացիոն կենտրոն[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիա Տոռենտ, Իսպանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]