Ալկալա դե լոս Գասուլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալկալա դե լոս Գասուլես
Casa blancas en Alcalá de los Gazules.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ165±1 մետր
Մակերես479,59 կմ²
Կոորդինատներ: 36°27′42.769800099998″ հս․ լ. 5°43′26.0007601″ ամ. ե. / 36.46188050002777459° հս․. լ. 5.723889100028° ավ. ե. / 36.46188050002777459; 5.723889100028[1]
Map of Alcalá de los Gazules (Cádiz).png

Ալկալա դե լոս Գասուլես (իսպ.՝ Alcalá de los Gazules), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 478.52 կմ² տարածք; Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 5592 մարդ: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 70 կիլոմետր է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկալա դե լոս Գասուլեսի տեղում դեռ հին հռոմեական ժամանակներում եղել է Լասկուտա բնակավայրը, որի ավերակները պահպանվել են[2]:

Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ Չորրորդը 1310 թվականի հուլիսի 21-ին իր իշխաններից Ալֆոնսո Ֆերնանդես դե Կորդոբային է նվիրել Ալկալա դե լոս Գասուլես քաղաքն ու ամրոցը՝ պայմանով, որ 150 զինյալներով կարողանա այն պաշտպանել մահմեդականների գրոհներից[3]: Ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ Ալֆոնսո Ֆերնանդեսը ոչ թե սեփականության իրավունքով իշխել է ամրոցին ու քաղաքին, այլ պարզապես եղել է դրանց կառավարիչը, քանի որ իր կտակում ոչինչ չի նշել ամրոցի ու քաղաքի մասին, և դրանք չեն փոխանցվել նրա ժառանգներին:

1558 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը իր զարմիկներից Էնրիկեսին շնորհել է Ալկալա դե լոս Գասուլեսի հերցոգի տիտղոս: 17-րդ դարի կեսերից այդ տիտղոսը պատկանել է ազնվականական Մեդինասելի տոհմին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenStreetMap — 2004.
  2. https://www.diariodejerez.es/jerez/Jerez-elefantesJerez-elefantes_0_1181882221.html%7Ctítulo=Jerez y los elefantes|fechaacceso=21 de mayo de 2019|apellido=Jerez|nombre=Diario de|fecha=15 de octubre de 2017|sitioweb=Diario de Jerez|idioma=es-ES}}
  3. El privilegio por el que el rey Fernando IV concedió a Alfonso Fernández de Córdoba la villa y el castillo de Alcalá de los Gazules, que fue otorgado el día 21 de julio de 1310, fue publicado íntegramente por Antonio Benavides Fernández de Navarrete en el tomo segundo de sus Memorias de Don Fernando IV de Castilla. Cfr. Benavides (1860a), pp. 763-765.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]