Լա Լինեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Լինեա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ և սահմանամերձ քաղաք
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ5 ± 1 մետր
Մակերես26,1 կմ²
Մասն էQ100593631?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3]
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորում1870
Անվանված էImmaculate Conception of Mary?
Քարտեզ
Քարտեզ

Լա Լինեա[4], Լա Լինեա դե լա Կոնսեպսիոն[5] (իսպ.՝ La Línea de la Concepción), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Կամպո դե Խիբրալթար շրջանում։ Զբաղեցնում է 26 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 64645 մարդ։ Ալխեսիրասի հետ կազմում է քաղաքային ագլոմերացիա։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 134 կիլոմետր է։ Սահմանակից է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Ջիբրալթարին։

Բնակավայրի հովանավոր սուրբը Անարատ հղության Սուրբ Կույսն է՝ Ինմակուլադա Կոնսեպսիոնը։

Քաղաքն ընկած է Ջիբրալթարի ծոցը եզերող արևելյան պարանոցի վրա՝ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև սահմանից հյուսիս (ի դեպ, Ջիբրալթար տարածքի հետ սերտ կապեր ունի); Առաջին բնակավայրն այստեղ հիմնվել է 18-րդ դարումև գտնվել է Կադիսի Սան Ռոկե համայնքի կազմում՝ մինչև 1870 թվականը, երբ Լա Լինեան որպես վարչական միավոր առանձնացվել է։

18-րդ դարից սկսած՝ այս բնակավայրի մարդիկ հիմնականում աշխատել են Ջիբրալթարում, որն այդ ժամանակներից ի վեր կարևոր նավահանգիստ է։ Այդ օրինաչափությունն ընդհատվել է միայն 1969 թվականի հունիսի 9-ին[6] և 1985 թվականի դեկտեմբերի 15-ին[7], երբ իսպանական իշխանությունները Ջիբրալթարի պատկանելության հետ կապված վեճի պատճառով փակել են սահմանը։ 1985 թվականի փետրվարի 5-ից սահմանը վերաբացվել է [8]։

Լա Լինեան է հիմնականում Ջիբրալթար տարածքին մրգեր ու բանջարեղեն մատակարարում։ Արտադրում ու արտահանում է նաև խցաններ, լիկյորներ, ձկնեղեն։ Այստեղ կա կարևոր կայազոր՝ ուժեղացված ամրություններով ու նավահանգստով հանդերձ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. Географический энциклопедический словарь|с=273
  5. Официальный сайт муниципалитета Archived 2015-02-19 at the Wayback Machine.(իսպ.)
  6. "Spanish close off 'Rock'", Montreal Gazette, June 9, 1969, p1
  7. "Spain ends Gibraltar blockade", by John Hooper, The Guardian (London), December 15, 1982, p1
  8. "The siege of Gibraltar is over", The Observer (London), February 3, 1985, p17

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]