Սահարա դե լա Սիեռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սահարա դե լա Սիեռա
Andalucía Zahara de la Sierra1 tango7174.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ500±1 մետր
Մակերես72 կմ²
Կոորդինատներ: 36°50′ հս․ լ. 5°23′ ամ. ե. / 36.833° հս․. լ. 5.383° ավ. ե. / 36.833; 5.383[1]
Map of Zahara de la Sierra (Cádiz).png

Սահարա դե լա Սիեռա (իսպ.՝ Zahara de la Sierra), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 72 կմ² տարածք: 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 1400[2]: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 124 կիլոմետր է: Անդալուսիայի այսպես կոչված՝ սպիտակ քաղաքներից մեկն է. շինությունների բացարձակ մեծամասնությունը կառուցված է սպիտակ քարով: Մերձակայքում է գտնվում Անդալուսիայի բնության կարևոր հուշարձաններից մեկը՝ Գարգանտե Վերդե կիրճը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական տիրապետության շրջանում բնակավայրը՝ շրջապատի նկատմամբ ունեցած իշխող, բարձր դիրքի և Սևիլյայի ու Ռոնդայի միջակայքում գտնվելու շնորհիվ ռազմավարական կարևոր նշանակություն է ձեռք բերել, և արաբներն այստեղ բերդ են կառուցել, որի ավերակները պահպանվել են մինչև օրս: Արաբներն այստեղ իշխել են մինչև 1407 թվականը: 1481 թվականին Գրանադայի էմիրության մահմեդականները վերանվաճել են Սահարա դե լա Սիեռան, և դա առիթ է դարձել, որ կաստիլիացիներն սկսեն ռեկոնկիստան՝ հարյուրավոր տարիներ ձգված ազատագրական պատերազմը արաբ զավթիչների դեմ: 1483 թվականին կաստիլիացիները, Կադիսի դուքս Ռոդրիգո Պոնսե դե Լեոնի հրամանատարությամբ, վերջնականապես ազատագրել են քաղաքն արաբներից:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenStreetMap — 2004.
  2. http://www.juntadeandalucia.es/institutodeestadisticaycartografia/sima/ficha.htm?mun=11042%7Ctítulo=Instituto de Estadística y Cartografía de Andalucía. SIMA - Zahara (Cádiz)|fechaacceso=26 de octubre de 2017|sitioweb=www.juntadeandalucia.es|idioma=es}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]