Խիմենա դե լա Ֆրոնտերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խիմենա դե լա Ֆրոնտերա
Jimena desde el castillo 2.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ99±1 մետր
Մակերես345,66 կմ²
Կոորդինատներ: 36°25′59.998800099991″ հս․ լ. 5°27′1.0000063948846e-07″ ամ. ե. / 36.43333300002777264° հս․. լ. 5.4500000000277779577118054° ավ. ե. / 36.43333300002777264; 5.4500000000277779577118054[1]
Map of Jimena de la Frontera (Cádiz).png

Խիմենա դե լա Ֆրոնտերա (իսպաներեն՝ Jimena de la Frontera), պատմական մեծ անցյալ ունեցող քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Կադիսի պրովինցիայում: Համայնքը, որ բաղկացած է երեք քաղաքներից (Խիմենա դե լա Ֆրոնտերա, Էստասիոն և Սան Պաբլո դե Բուսեյտե), ընդգրկված է Կամպո դե Խիբրալթար կոմարկայի (շրջանի) կազմում, զբաղեցնում է 347 քառակուսի կիլոմետր տարածք, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի 2018 թվականի տվյալներով ուներ 9.773 բնակիչ: Խիմենա դե լա Ֆրոնտերան շրջապատված է Լոս Ալկոնոկալես բնական պարկով: Մարզկենտրոն Կադիսից նրա հեռավորությունը 164 կիլոմետր է: Բնակավայրի հովանավոր սուրբը Իսիդրո Լաբրադորն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում քաղաքը բնակեցված է եղել փյունիկցիներով, իբերիացիներով, կարթագենցիներով, հին հռոմեացիներով: Մավրերը, երբ տիրացել են բնակավայրին, մերձակա բլուրն օգտագործել են որպես ռազմական հենակետ: Մոտավորապես 750 թվականին նրանք այստեղ ամրոց են կառուցել՝ օգտագործելով դեռևս հին հռոմեական ժամանակներում հիմնադրված, բայց հետագայում ավերված բերդի կրաքարերը, որ տեղական ծագում ունեն:

Խիմենա դե լա Ֆրոնտերան քաղաքի կարգավիճակ է ստացել 1879 թվականին, Ալֆոնսո Տասներկուերորդ թագավորի իշխանության օրոք[2]:

Անցյալում այս բնակավայրը եղել է շատ կարևոր առևտրական վայր. հնագիտական պեղումների արդյունքում նրա տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ մետաղադրամներ, որոնք կրում են լատիներեն ու փյունիկերեն մակագրություններ:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
19999127—    
20009109−0.2%
20019182+0.8%
20029200+0.2%
20039343+1.6%
20049355+0.1%
20059754+4.3%
20069893+1.4%
200710 025+1.3%
200810 330+3.0%
200910 431+1.0%
201010 440+0.1%
201110 447+0.1%
201210 480+0.3%
201310 412−0.6%
20149710−6.7%
20159772+0.6%
20169756−0.2%
20179685−0.7%
20189773+0.9%
Աղբյուր՝ INE (Spain)

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքային դիմակահանդես - փետրվարի վերջ - մարտի սկիզբ
  • Գյուղատնտեսական տոնավաճառ - մայիսի երկրորդ շաբաթ
  • Գյուղական ամենամյա տոնավաճառ - օգոստոսի երկրորդ շաբաթ
  • Reina de los Angeles-ին նվիրված փառատոն - սեպտեմբերի առաջին շաբաթ
  • Խիմենա դե լա Ֆրոնտերայի միջազգային երաժշտական փառատոն - հուլիսի երկրորդ շաբաթ [3]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenStreetMap — 2004.
  2. «Jimena»։ andalucia.com։ Վերցված է Mar 2010 
  3. Jimena Music Festival

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]