Պրադո դել Ռեյ
Պրադո դել Ռեյ | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 440 մետր |
Մակերես | 49 կմ² |
Մասն է | Arcos de la Frontera notary district?[2], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[3] և Սիեռա դե Կադիս[4] |
Պրադո դել Ռեյ (իսպ.՝ Prado del Rey), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 49 կմ² տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5 948։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 105 կիլոմետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրադո դել Ռեյի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներում. այդ են վկայում հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերված մարդկային մնացորդները, որոնք թվագրվում են հին քարե դարով։ Հնագույն աղբյուրներում հիշատակվում է այստեղ գոյություն ունեցած հին հռոմեական Իպտուցի կամ, ըստ Պլինիուս Ավագի՝ Ցիվիտաս քաղաքի մասին, որը սեփական դրամ հատելու իրավունք է ունեցել։ Բնակավայրի պատմության վաղ շրջանից պահպանվել են մի քանի որմնանկար, հողապատնեշ, հուշաքար, որ հետագայում տեղադրվել է եկեղեցու ճակատին և պղնձե մի տախտակ՝ հին հռոմեական Ուկուբի (Կորդովա) գաղութի և Իպտուցի քաղաքի միջև դաշնություն կնքելու պայմանագրի կետերի հանգամանալի արձանագրությամբ։
Արաբական տիրապետության ժամանակներում քաղաքը հաճախ ձեռքից ձեռք է անցել։ Այդ ժամանակաշրջանից հայտնաբերվել է քրիստոնեական զինագործական արհեստ-արվեստի եզակի մի նմուշ՝ փորագրազարդերով, երկսայրի թուր, որի վրա նկատելի է ալ-Անդալուս և իսլամական ոճերի համադրությունը։
Քաղաքի տեսարժան վայրերից են ծխական Նուեստրա Սենյորա դել Կարմեն եկեղեցին՝ բնակավայրի հովանավոր սրբի պատկերով[5], ազգագրական ինտերպրետացիայի «Սիեռա դե Կադիս» կենտրոնը[6], զբոսաշրջության քաղաքային բյուրոն, որտեղ պահվում են Պրադո դել Ռեյի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մի շարք ուշագրավ առարկաներ[7]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1999 | 5814 | — |
2000 | 5856 | +0.7% |
2001 | 5829 | −0.5% |
2002 | 5848 | +0.3% |
2003 | 5873 | +0.4% |
2004 | 5858 | −0.3% |
2005 | 5968 | +1.9% |
Աղբյուր՝ INE (Spain) |
Տոնակատարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրադո դել Ռեյի բազմաթիվ տոնակատարություններից են հետևյալները.
- Սուրբ շաբաթ - մարտին կամ ապրիլին
- Արշավաձիերով փառոտոն - մարտին
- Ուխտագնացություն դեպի Սան Իսիդրո Լաբրադոր - մայիսին
- Կորպուս Քրիստի (Քրիստոսի արյան և մարմնի տոնակատարում՝ հացի ու գինու օրհնությամբ) - հունիսին
- Աստվածամորը նվիրված երեկո - հուլիսին
- Ազգային երգի մրցույթ - օգոստոսին
- Անասնապահության տոնավաճառ - սեպտեմբերին
- Մեղրի տոնավաճառ[8]
Բացի այդ, ընդունված է Նոր տարին դիմավորել քաղաքի գլխավոր՝ Սահմանադրության հրապարակում, դիմակավորված, զանգերի ղողանջի ներքո վայելել ավանդական՝ տասներկու տեսակի խաղողների հատիկները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իպտուցիի տապանաքարերից
-
Աստվածամոր եկեղեցին
-
Սահմանադրության հրապարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ https://www.eldiario.es/andalucia/enclave_rural/Prado-Rey-alcaldesa-II-Republica_0_225728146.html%7Ctítulo=Prado del Rey nombra alcaldesa perpetua a una virgen que "se quemó en la II República"|fechaacceso=2019-06-30|apellido=Baquero|nombre=Juan Miguel|sitioweb=eldiario.es|idioma=es}}
- ↑ https://www.destinocadiz.com/cultura/centro-interpretacion-etnografico-sierra-de-cadiz%7Ctítulo=Centro(չաշխատող հղում) Interpretación Etnográfico Sierra de Cádiz|fechaacceso=2019-06-30|apellido=Cádiz|nombre=Destino|sitioweb=Destino Cádiz|idioma=es-ES}}
- ↑ Hoy se inaugura el nuevo museo etnográfico de Prado del Rey
- ↑ http://www.europapress.es/andalucia/cadiz-al-dia-01055/noticia-prado-rey-celebra-segunda-feria-miel-referente-provincial-apicultura-20161114144239.html%7Cfecha=14 de noviembre de 2016|fechaacceso=14 de mayo de 2017|periódico=europapress.es|idioma=es-ES}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրադո դել Ռեյ - Sistema de Información Multiterritorial de Andalucía
- Պաշտոնական կայքէջ
- Comunidad Virtual de Prado del Rey Արխիվացված 2019-07-02 Wayback Machine
- Academia de idiomas de Prado del Rey
- Պրադո դել Ռեյի համայնքապետարան
- Պրադո դել Ռեյ
- Web oficial de Miguel Ángel Rincón, poeta de Prado del Rey Արխիվացված 2019-07-06 Wayback Machine
- Web de Rafael Menacho sobre Prado del Rey
- Web sobre Prado del Rey
- Web del grupo municipal de IULV-CA Prado del Rey
- Fundación Pablo de Olavide
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրադո դել Ռեյ» հոդվածին։ |
|