Տոռե Ալհաքիմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոռե Ալհաքիմե
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ495 ± 1 մետր
Մակերես17,36 կմ²
Մասն էQ100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Տոռե Ալհաքիմե (իսպ.՝ Torre Alháquime) կամ, ինչպես տեղացիներն են իրենց գյուղն անվանում՝ Լա Տոռե (իսպաներեն՝ La Torre)[4], բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 18 կմ² տարածք; 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 804[5]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 145 կիլոմետր է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանումը առնչվում է արաբական տիրապետության ժամանակաշրջանում այս կողմերում իշխած ալ-Հաքիմ տոհմի անվան հետ. այդ տոհմի ներկայացուցիչներն այստեղ աշտարակավոր բերդ են կառուցել։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռե Ալհաքիմեում է 1950-ական թվականներին նկարահանվել անդալուսյան տարազի ու ավանդույթների մասին պատմող Recordando el ayer փաստավավերագրական կինոնկարը, որը ներկայացվել է Մալագայի միջազգային կինոփառատոնում[6]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոբալ Տորալ - իսպանացի նշանավոր նկարիչ, որ ծնվել է Ալհաքիմեում
  • Էլ Տեմպրանիլյո - 19-րդ դարի անդալուսցի ճանաչված ավազակ, ում տունը մինչև օրս պահպանվել է Ալհաքիմեի հին քաղաքամասի կենտրոնում
  • Խուանի դե Լուսիա - Բարսելոնի կենտրոնական մասում գործող, համբավավոր «Սալա Բագդադ» (Sala Bagdad) էրոտիկ շոուի սրահի սեփականատեր, ծնունդով ալհաքիմեցի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]