Բոռնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոռնոս
Andalucía Bornos tango7174.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս և Sierra de Cádiz?[1]
ԲԾՄ182 ± 1 մետր
Մակերես54,31 կմ²
Մասն էQ100593621?[2]
Map of Bornos (Cádiz).png

Բոռնոս (իսպ.՝ Bornos),  բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 55 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8109։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 79 կիլոմետր է։ 

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
19998029—    
20007897−1.6%
20017979+1.0%
20027987+0.1%
20038064+1.0%
20048082+0.2%
20058164+1.0%
Աղբյուր՝ INE (Spain)

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոռնոսի տասնյակ տեսարժան վայրերից է արաբական տիրապետության ժամանակներում կառուցված Ֆոնտանար աշտարակավոր բերդը, որը Վերածննդի դարաշրջանում վերակառուցվել է և դարձել Ալկալա դե լոս Գասուլես տոհմի դուքսերի աթոռանիստը։ Ընդ որում՝ վերակառուցման այդ աշխատանքներին զուգընթաց՝ իտալացի ճարտարապետ Բենվենուտո Տորտելոն նախագծել ու ստեղծել է նաև իտալական պարտեզ (զբոսայգի)։ 17-18-րդ դարերում մեծահարուստները պալատներ, տներ են կառուցել ամրոցի մերձակայքում։ Այդ շրջանում կառուցվել են նաև պաշտամունքային շինություններ, որոնցից առավել նշանավոր են սբ. Հիերինիմոսի վանքը, սբ. Հարության մենաստանը, Սանգրեի վանքը, կուսանոցը, ֆրանցիսկյան վանքը... Ճարտարապետական ուշագրավ աշխատանքներից է նաև համայնքապետարանի հին շենքը, որ կառուցվել է 1830 թվականին[3]։ Բնակավայրի պատմական կարևոր հուշարձաններից են նաև՝

  • Սան Բեռնարդինո կուսանոցը[4]
  • Սբ. Մարիամ վանքը[5]
  • Կալվարիոյի մենաստանը[6]
  • Սբ. Հարության եկեղեցին[7]
  • Սանգրեի հիվանդանոցը[8]
  • Սանտո Դոմինգո դե Գուսման եկեղեցին[9]
  • Ռիբերայի պալատն ու ամրոցը[10]
  • Corpus Christi կուսանոցը
  • Carissa Aurelia-ն[11]
  • Սիլյայի առանձնատունըCasa de la Cilla-ն
  • Օրդոնեսի առանձնատունը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]