Լոս Բառիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Բառիոս
Plaza de la iglesia.JPG
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ23 ± 1 մետր
Մակերես331,33 կմ²
Մասն էQ100593619?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3]
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորում1704
Քարտեզ
Քարտեզ
Mapa de Los Barrios (Cádiz).svg

Լոս Բառիոս (իսպաներեն՝ Los Barrios), ոչ մեծ քաղաք և համայնք Իսպանիայի հարավում, Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Կամպո դե Խիբրալթար շրջանում[4]։ Քաղաքի անվանումը, իսպաներենից բառացի թարգմանած, նշանակում է շրջան, շրջակայք։ Զբաղեցնում է 332 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 22 587 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 131 կիլոմետր է։

Բնակավայրի հովանավորը սուրբ Իսիդրո Լաբրադորն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Լոս Բառիոսի շրջակայքում առաջին բնակավայրերը հիմնվել են դեռ նախապատմական ժամանակներում, քաղաքն ինքը հիմնադրվել է 1704 թվականին։ Այն բանից հետո, երբ իսպանական ժառանգության համար պատերազմող անգլո-հոլանդական զորքերը գրավել են Ջիբրալթարը, վերջինիս իսպանացի բնակիչերը, փրկություն որոնելով, ապաստանել են գոյություն ունեցող Սան Իսիդրո անապատ - մենաստանում։

Փախստականների ժամանակավոր ճամբարը հետագայում վերածվել է մշտական բնակավայրի; 1717 թվականին բնակիչներին կարգադրվել է համախմբվել Լոս Բառիոսում կամ հարևանությամբ գտնվող Ալխեսիրաս և Սան Ռոկե համայնքներում։ Այդ երեք համայնքները մեկ միասնական վարչություն են ունեցել, որ գտնվել է Սան Ռոկեում։ Այդպես շարունակվել է մինչև 1756 թվականը, երբ դրանք առանձնացել են։

Լոս Բառիոսը, նախքան ֆրանկոյականների իշխանության գլուխ անցնելը, հիմնականում եղել է գյուղատնտեսական ու ձկնորսական բնակավայր։ 1930-ական թվականների վերջերից գլխավորապես ուշադրությունը նվիրվել է արդյունաբերության զարգացմանը։ Ներկայումս հենց միայն ջերմաէլեկտրակայանում աշխատում է ավելի քան 200 մարդ։

Լոս Բառիոսից է սկսվում Autovía A-381 մայրուղին, որ հայտնի է «Ցլի երթուղի» անվանումով, քանի որ անցնում է ցլաբուծական բազմաթիվ ագարակների կողքով[4]։

Անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուան Չամիզո - քահանա, Անդալուսիայի օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան)
  • Խուան Կառլոս Էրեդիա, մականունը՝ "El Porrúo" - բոդիբիլդեր, ճանաչվել է Իսպանիայի ուժեղագույն մարդ[5]
  • Անտոնիո Մորենո - դերասան[6]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]