Սան Ռոկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սան Ռոկե
San Roque (al fondo, Gibraltar).jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս և Campo de Gibraltar?[1]
ԲԾՄ108 ± 1 մետր
Մակերես146,88 կմ²
Մասն էQ100593631?[2]
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորումմայիսի 21, 1706
Անվանված էSaint Roch?
Mapa de San Roque (Cádiz).svg

Սան Ռոկե (իսպ.՝ San Roque), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովիցիայում: Ընդգրկված է Կամպո դե Խիբրալթար շրջանի (կոմարկայի) կազմում: Զբաղեցնում է 140 կմ² տարածք: Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 29 588 մարդ: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 134 կիլոմետր է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ռոկեի շրջակայքում բնակավայրեր հիմնվել են դեռևս նախապատմական ժամանակներում: Ներկայիս համայնքի սահմաններում ամենավաղ գոյություն ունեցած և մեզ հայտնի բնակավայրը փյունիկցիների հիմնած Կարտեիան է եղել (այժմ ավերված է): Բնակավայրը, որ մեր թվարկությունից առաջ 228 թվականին՝ արդեն կարթագենցիների օրոք վերափոխվել է քաղաքի, ծառայել է որպես առևտրի վայր. վաճառվող հիմնական ապրանքները եղել են տեղական գինին ու գառումը (սալասոնը)՝ յուրօրինակ ձևով պատրաստված ձկնեղենը[3]:

1649 թվականին, երբ Ջիբրալթարի ողջ բնակչության քառորդ մասը զոհ է գնացել համաճարակին (ենթադրվում է, որ դա եղել է տիֆ), մարդկանց որոշ խմբեր ապաստանել են ներկայիս Սան Ռոկեի տարածքում և փրկվել են[4]:

Ժամանակակից Սան Ռոկեն հիմնադրել են իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ՝ 1704 թվականին Ջիբրալթարից տեղափոխված իսպանացիները[5]: Դրանից երկու տարի անց Ֆիլիպ Հինգերորդ Իսպանացի թագավորը բնակավայրին շնորհել է քաղաքի կարգավիճակ: Սակայն դեռևս 1506 թվականին այստեղ կառուցված է եղել սբ. Ռոկեի մատուռը, որի հիմքի վրա հետագայում բարձրացվել է Թագադրյալ Սուրբ Մարիամ թեմական եկեղեցին[6]: 1801 թվականին կառուցվել է սբ. Ռոկեի նոր մատուռը:

Քաղաքի պատմական հուշարձաններից ու տեսարժան վայրերից մեկն էլ նահանգապետի պալատն է, որտեղ ներկայումս գործում է Լուիս Օրտեգա Բրու պատկերասրահը:

Արդյունաբերական կարևորագույն ձեռնարկությունը 1967 թվականին շահագործման հանձնված և ամբողջ Իբերական թերակղզում խոշորագույնը համարվող Ջիբրալթար - Սան Ռոկե նավթավերամշակման գործարանն է (իսպ.՝ Refinería de Gibraltar-San Roque), որտեղ օրական մշակվում է 240,000 բարել հում նավթ[7]:

Անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիսկո Մարիա Տուբինո - գրող, ժուռնալիստ
  • Գաբինե Մուգուրուսա - թենիսիստ, Ֆրանսիայի 2016 թվականի բաց առաջնության հաղթող
  • Խոսե Կադալսո - բանաստեղծ[6]
  • Ալբերտո Կասանյալ Շակերի - բանաստեղծ
  • Կառլոս Պաչեկո - նկարիչ
  • Խուան Լուիս Գալյարդո - դերասան
  • Լուիս Օրտեգա Բրու - քանդակագործ[6]
  • Մանուել Մեզա -ֆուտբոլիստ
  • Ադոլֆո Ալդանա - ֆուտբոլիստ
  • Ալվարո Քիրոս - գոլֆ խաղացող
  • Ադրիան Գավրիալ - լողափնյա վոլեյբոլ խաղացող
  • Վենդի Գլոք - երգիչ, երգահան

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X
  2. https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  3. Carteia was founded by the Turdetani, the later name for the diminished Tartessan empire
  4. JACKSON, William (1990): The Rock of the Gibraltarians. A History of Gibraltar, 2nd ed. Gibraltar Books. Grendon, Northamptonshire, UK. 0-948466-14-6, p. 84.
  5. Gold Peter (2005)։ Gibraltar: British or Spanish?։ Routledge։ էջ 2 
  6. 6,0 6,1 6,2 «Saint Mary the Crowned Parish Church Saint Mary the Crowned Parish Church»։ sanroque.es։ Վերցված է հունվարի 1, 2013 
  7. Refinería Gibraltar-San Roque CEPSA Archived 2008-10-22 at the Portuguese Web Archive
  8. El Perro

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սան Ռոկե