Ֆրանցիսկո Մարիա Տուբինո
Ֆրանցիսկո Մարիա Տուբինո Francisco María Tubino y Oliva | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1833 |
Ծննդավայր | Սան-Ռոկե, Կադիս Իսպանիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1888[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ազգություն | իսպանացի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և պատմաբան |
Գործունեություն | քաղաքական գործիչ, լրագրող, արվեստի քննադատ, պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ | Սան Ֆերնանդոյի գեղարվեստի ակադեմիայի անդամ |
Francisco María Tubino Վիքիպահեստում |
Ֆրանցիսկո Մարիա Տուբինո (իսպ.՝ Francisco María Tubino y Oliva, սեպտեմբերի 12, 1833, Սան Ռոկե, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] - նոյեմբերի 6, 1888[1], Սևիլյա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, լրագրող, արվեստի քննադատ, պատմաբան, Սան Ֆերնանդոյի գեղարվեստի ակադեմիայի անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկո Մարիա Տուբինոն ծնվել է 1833 թվականի սեպտեմբերի 12-ին Սան-Ռոկեում։ Եղել է լրագրող, գրող, հնագետ, Անդալուսիայի կարևորագույն անձանցից մեկը։ Ամուսնացել է Գաբինա Նախերայի հետ, ունեցել է երեք դուստր[4]։ Մահացել է Սևիլյայում 1888 թվականի նոյեմբերի 6-ին[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե աշխատել է որպես լրագրող "La Palma" կամ "La Moda" ամսագրում։ Համագործակցել է Կադիսի, Սևիլյայի և Մալագայի լրատվամիջոցների հետ, եղել է El Porvenir-ի խմբագիրը։ 1857 թվականի դեկտեմբերից եղել է La Andalucía խմբագիրը, 1860 թվականից, միաժամանակ, երբ La Palma de Sevilla և La Palma de Cádiz միավորվում են, դառնում է դրանց սեփականատերը[5]։
1863 թվականին եղել է Սևիլյայի համայնքային պատգամավոր, 1865 թվականին՝ Սևիլյայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ 1866 թվականին տեղափոխվել է Մադրիդ։
Անդալուսիա միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1858 թվականից Ֆրանցիսկո Մարիա Տուբինոն փորձել է իրականացնել Unión Andaluza (Անդալուսիա միություն) ծրագիրը, ոչ ինստիտուցիոնալ բնույթի կազմակերպություն, որի գլխավոր խնդիրներից էր վերջ տալ «փոքր պետությունների» մեկուսացմանը, ինչպիսիք էին Անդալուսիայի վարչական շրջանները, դատապարտում էին «կառավարության կողմից անտեսված լինելու փաստը»[6]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Cervantes վեբ կայքում կարելի է գտնել նրա աշխատությունների լիակատար ժողովածուն[4][7]
- Literatura mogrebiana. Memoria sobre los códices árabes cedidos a la Universidad de Sevilla, Sevilla, 1861.
- La corte en Sevilla. Crónica de un viaje de SS.MM. y AA.RR. a las provincias de Andalucía en 1862, Sevilla, 1863.
- Gibraltar ante la historia, la diplomacia y la política, Sevilla, 1863.
- Murillo. Su época, su vida, sus cuadros, Sevilla, 1864.
- Estudios Contemporáneos, 1865.
- Cervantes y el Quijote. Estudios críticos, Madrid, 1872.
- Patria y federalismo, 1873.
- Historia del Renacimiento literario contemporáneo en Cataluña, Baleares y Valencia, Madrid, 1880.
- El arte en España, Sevilla, 1886.
- Pedro de Castilla. La leyenda de Dª María Coronel y la muerte de D. Fadrique, Madrid, 1887.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 Bernard M. O. y. Tubino (Francisco M.) // Ensayo de un catálogo de periodistas españoles del siglo XIX (իսպ.) — 1 — Madrid: 1903. — P. 454.
- ↑ «Boletín de la Real Academia de Bellas Artes de San Fernando». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 «Un académico olvidado: Francisco María Tubino, a los cien años de su muerte (1833-1888), por Matilde Revuelta Tubino, en el Boletín de la Real Academia de Bellas Artes de San Fernando, Primer semestre de 1989. Consultado el 5/7/2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 5,0 5,1 Biografía de Francisco María Tubino, en la web Universoandalucista.blogspot.com.es, consultado el 4/07/2015
- ↑ «Recogido en notas a la Biografía de José María Tubino Montesinos, por Rafael Espino Navarro, en la web Todoslosnombres.org, consultada el 09/06/2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Número 68». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.