Բարբատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբատե
Lighthouse in Cape Trafalgar.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ14±1 մետր
Մակերես143,36 կմ²
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ: 36°11′23.890920099996″ հս․ լ. 5°55′12.348120100001″ ամ. ե. / 36.18996970002777402° հս․. լ. 5.92009670002777799° ավ. ե. / 36.18996970002777402; 5.92009670002777799[1]
Map of Barbate (Cádiz).png

Բարբատե (իսպ.՝ Barbate), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 142 կմ² տարածք; 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 720[2]: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 64 կիլոմետր է[3]

Բարբատեն ընկած է նույնանուն գետի գետաբերանի մերձակայքում՝ Թրաֆալգար հրվանդանից 11 կիլոմետր դեպի արևելք, Լա Բրենյա ի Մարիսմաս բնական պարկի սահմաններում[4]:

1930-ական թվականներից քաղաքը հայտնի էր Բարբատե դե Ֆրանկո անվանումով, քանի որ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի սիրած ժամանցավայրն էր: 1998 թվականին Անդալուսիայի խորհրդի որոշմամբ Ֆրանկո բառը հեռացվեց քաղաքի անվանումից[5]:

Բարբատեի բնակիչները վաղնջական ժամանակներից զբաղվել են ձկնորսությամբ ու ձկնեղենի վաճառքով: Տնտեսության այդ ճյուղը բուռն ծաղկում է ապրել հատկապես հին հռոմեական ժամանակներում: Ներկայումս քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն էլ զբոսաշրջությունն է. զբոսաշրջիկների բացարձակ մեծամասնությունը Իսպանիայի զանազան մարզերից է, և միայն մի չնչին մասն է արտասահմանյան երկրներից[6]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
199924 011—    
200024 020+0.0%
200123 914−0.4%
200224 150+1.0%
200324 264+0.5%
200424 444+0.7%
200524 496+0.2%
Աղբյուր՝ INE (Spain)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenStreetMap — 2004.
  2. http://www.ine.es/nomen2/index.do?accion=busquedaRapida&subaccion=&numPag=0&ordenAnios=ASC&nombrePoblacion=Barbate&botonBusquedaRapida=Consultar+selecci%C3%B3n |título = Nomenclátor: Población del Padrón Continuo por Unidad Poblacional a 1 de enero |editor = Instituto Nacional de Estadística |fechaacceso = 16 de agosto de 2016 }}
  3. http://www.juntadeandalucia.es/institutodeestadisticaycartografia/sima/htm/sm11007.htm |título = Andalucía pueblo a pueblo: Barbate |editor = Instituto de Estadística y Cartografía de Andalucía |fechaacceso = 21 de febrero de 2017 }}
  4. http://www.juntadeandalucia.es/medioambiente/servtc5/ventana/mostrarFicha.do;jsessionid=8D3BC2F6F37A4CD26C6F148C1B417CB3?idEspacio=7357 |título = Monumento natural Tómbolo de Trafalgar |editor = Ventana del visitante de los espacios naturales de la Junta de Andalucía |fechaacceso = 22 de septiembre de 2013 }} http://www.juntadeandalucia.es/medioambiente/portal_web/web/temas_ambientales/espacios_protegidos/planificacion/pg_aprobados/d_1_2015_acebuchales/anexo1_2015_03_17_pg_acebuchales.pdf%7Ctítulo = Plan de Gestión de la ZEC Acebuchales de la Campiña Sur de Cádiz|editor = Consejería de Medio Ambiente y Ordenación del Territorio|fechaacceso = 13 de marzo de 2017}}
  5. http://www.juntadeandalucia.es/boja/1998/26/36 | título = Decreto 25/1998, de 10 de febrero, por el que se aprueba el cambio de denominación del municipio de Barbate de Franco (Cádiz) por el de Barbate | fecha = 7 de marzo de 1998 | editor = Boletín Oficial de la Junta de Andalucía | fechaacceso = 25 de agosto de 2013 }}
  6. «Barbate»։ Cadiz Province։ Andalucia.com։ Վերցված է 4 June 2013