Պուերտո Ռեալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուերտո Ռեալ
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մասն էQ100593628?[1], Mancomunidad de Municipios Bahía de Cádiz?[2] և Bay of Cádiz?[3]
ԿարգավիճակԻսպանիայի մունիցիպալիտետ
Մտնում էԿադիս
ՎարչկենտրոնPuerto Real?
ԲԾՄ8 ± 1 մետր
Բնակչություն42 069 մարդ (2023)[4]
Տարածք195,96 կմ²
Սահմանակցում էԷլ Պուերտո դե Սանտա Մարիա, Խարես դե լա Ֆրոնտերա, Մեդինա-Սիդոնիա, Չիկլանա դե լա Ֆրոնտերա և Սան Ֆեռնանդո
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ11510
Ավտոմոբիլային կոդCA
puertoreal.es

Պուերտո Ռեալ (իսպ.՝ Puerto Real), ծովային նավահանգիստ Իսպանիայի Անդալուզիայում, Կադիս մարզում։ 2012 թվականի դրությամբ ունեցել է 41․364 բնակչություն[5]։ Քաղաքը տեղակայված է Կադիսի ծովածոցի հյուսիսային ափին, Պորտուս Գադիտիանի հին հռոմեական բնակավայրի տարածքում։ Այս հինավուրց առևտրային տարածքը անշուշտ ամենահին բնակավայրն է Կադիս գավառի։ Քաղաքն իր ժամանակակից անվանումը ստացել է վերակառուցվելուց հետո 1488 թվականին, Ֆերդինանդ II Արագոնացուց և Իզաբելլա I Կաստիլիայի թագուհուց։

Պուերտո Ռեալն ունի հասարակական հրապարակներ և լայն փողոցներ։ Այն ունի նաև քաղաքային մի մեծ սրահ և 16-րդ դարի եկեղեցի, որը կառուցվել է մի քանի ոճերում ՝ գոթական, ռենեսանս, բարոկկո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Ռեալ քաղաքն ունի երկու առանձին գոտի՝ երկու առանձին հատկանիշներով․ ծովային գոտի և երկրային գոտի։ Կենտրոնական Պուերտո Ռեալը ամբողջովին գտնվում է ծովային գոտում, կանգնած լինելով Կադիսի ծոցում և Ատլանտյան օվկիանոսի վերին կողմում։ Մյուս գոտին, որը երկրի ներքին շրջանն է, ավելի մեծ է իր տարածքով, սակայն ավելի քիչ է բնակեցված։ Քաղաքը հարավ-արևելքից սահմանակից է Սան Ֆերնանդոյի մեծ ու փոքր քաղաքներին, Չիկլանա դե լա Ֆրոնտերա քաղաքին հարավից, Մեդինա Սիդոնիային՝ հարավ-արևելքից, Էլ Պուերտո դե Սանտա Մարիային՝ հարավ-արևմուտքից և Խերես դե լա Ֆրոնտերային՝ հյուսիսից և հյուսիս-արևելքից։

Կամունիկացիոն քարտեզ Պուերտո Ռեալ

Քաղաքի մի հատված, որը գտնվում է Կադիսի բնական արգելոցի ներսում, հայտնի է իր աղի ճահճուտներով։ Այս ճահճուտների եղեգները որպես չմշակված նյութ օգտագործում են ձկնաբուծարանների վանդակների պատերի ձևավորման և խսիր գործելու համար։ Գարնանը և աշնանը այս խոնավ վայրում թռչուններ շատ են լինում։ Քաղաքի ծայրամասերում կան մի քանի աչքի ընկնող սոճու անտառներ, որոնց թվում են Լաս Կանթերասը և Լա Ալգաիդան։ Իր անտառների և ճահճուտների պատճառով Պուերտո Ռեալը երբեմն կոչում են Կադիսի ծովածոցի «կանաչ թոք»։

Գուադալետե գետ

Գուադալետե գետի մի վտակը՝ Սան Պեդրո գետը, հոսում է քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածով՝ Պուերտո Ռեալն առանձնացնելով հարևան Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքից։ Պուերտո Ռեալը միավորված է Կադիսին Ժոզե Լեոն դե Կառանզա կամրջով, որն անվանվել է Կադիսի նախկին քաղաքապետի անունով։ 2007 թվականի դրությամբ պլանավորվել է երկրորդ կամրջի կառուցումը։

Քաղաքն աչքի է ընկնում աշխարհագրական այլ ասպեկտներով․ երկար կիրճերով, ձորերով, արհեստականորեն ստեղծված արահետներով, որոնք շրջանցում են համայնքը։ Դրանց թվում կա մի երկար կանաչ անցուղի, կազմելով Թրայել երկու ծովածոցերի մի մասը, որը միավորում է երկու մեծ ծոցերը Կադիս համայնքին, Կադիս ծոցը և Ալխեսիրասի ծովածոցը։

Պուերտո Ռեալ քաղաքի բնակչությունը կենտրոնացված է երկու քաղաքային սահմաններում, որոնք կապ չունեն քաղաքի կենտրոնական մասի հետ, դրանք են Ջարանայի շրջանն ու Սան Պեդրոյի շրջանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև քաղաքը հիմնադրվել է 1483 թվականին կաթոլիկների կողմից[6], Պուերտո Ռեալի իրական պատմությունը սկսվում է նախահռոմեական հին ժամանակներից։ Կան նախապատմական և հռոմեական բնակավայրեր, որոնք վկայում են այն մասին, որ հողը, որտեղ գտնվում է ժամանակակից քաղաքը, բնակեցված է եղել շատ երկար ժամանակ առաջ։ Պուերտո Ռեալը Պորտոս Գադիտանոսի հնագույն հռոմեական բնակավայրն է, որը նշանակում է «Գադսի նավահանգիստ» և հռոմեական գաղութի ծովեզրյա հավելումն է։ Այն գտնվում է Գադես (Կադիս) ծովածոցի շուրջը։ Իսպանական միապետերը որոշեցին կառուցել մի նոր «թագավորական» նավահանգիստ քաղաք, քանի որ ցանկանում էին անձամբ ներգրավվել եկամտաբեր առևտրում, որն այդ ժամանակ զարգացած էր Հյուսիսային Աֆրիկայում։ Հզոր ազնվականներն արդեն գերակշռում էին Արևմտյան Անդալուսիայի բոլոր մյուս նավահանգիստները (Կադիս, Ուելվա և ավելի քիչ թվով Սևիլյա)։ Հիմնադրման ժամանակից ի վեր Պուերտո Ռեալի բարգավաճումը սերտորեն կապված էր այս իսպանական նավահանգիստների, հատկապես Կադիսի հետ, որը շուտով հարստացավ Ամերիկայի հետ առևտրի արդյունքում։ 1820 թվականին տեղ ունեցավ Իսպանիայում հայտնի ազատական ապստամբությունը, որը ղեկավարում էր հեղափոխական գործիչ և հայրենասեր Ռաֆայել Ռիեգո ի Նունիեսը (1785-1823), ով վերականգնել է 1812 թվականի սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 1820 թվականի մարտի 7-ին։ Այս ապստամբությունը հանգեցրեց Կադիս քաղաքի Ֆերդինանդ VII թագավորի ազատազրկմանը։ Միապետերի միջազգային կոնֆերանսը, Վերինայի կոնգրեսը 1822 թվականի հոկտեմբերին Ֆրանսիային հանձնեց Ֆերդինանդի ազատումը և վերականգնեց բացարձակ իշխանություն Իսպանիայում։ Նա 1820 թվականից սկսված նոր հեղափոխության պայմաններում ընդունեց է 1812 թվականի սահմանադրությունը՝ միաժամանակ գլխավորելով հակահեղափոխությունը։ Հեղափոխության ճնշումից հետո Ֆերդինանդ VII-ը վերականգնեց բացարձակ միապետական վարչակարգը։

Կադիսի պաշարման ժամանակ ֆրանսիացիները կարողացան ոչնչացնել Պուերտո Ռեալի մեծ մասը, այդ թվում `ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը։ Հնարավոր է, որ այդ իրադարձությունների պատճառով է Պուերտո Ռեալը 19-րդ դարում շատ անգամներ բախվել համաճարակների հետ։ Կորտադուրայի ջրանցքը կառուցվել է ֆրանսիական ներխուժման ժամանակ, որը թույլ էր տալիս անցնել Կադիս թերակղզու մյուս կողմը։ Ջրանցքը բնական ջրուղի չէ։ Այն կառուցվել է իսպանացիների կողմից ` ֆրանսիական հրետանին կանխելու և քաղաքի պատերից հեռացնելու համար։

19-րդ դարի վերջում Պուերտո Ռեալը արդյունաբերական մեծ բում ապրեց՝ շնորհիվ Անտոնիո Լոպեսի ժամանակակից նավաշինության ստեղծման[7]։ Նոր տեխնոլոգիական առաջընթացներն ու նոր արդյունաբերությունները կտրուկ փոխեցին Պուերտո Ռեալը, որը մեծ զարգացում և աճ ունեցավ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Ռեալի տնտեսությունը հիմնականում արդյունաբերությունն է։

Նավաշինություն և ծովային վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավաշինության արդյունաբերությունը դարեր շարունակ եղել է տեղական տնտեսության հիմնասյունը։ Վերջին 10-15 տարիների ընթացքում այն լուրջ տնտեսական անկում է ունեցել, ինչը պայմանավորված է այլ նավաշինարարների, հիմնականում հարավարևելյան Ասիայի մրցակցությամբ։ Շինափայտի արդյունաբերությունն Իսպանիայում և Եվրոպայի մեծ մասում ի վիճակի չէ մրցակցել իրենց ասիական գործընկերների հետ։ Պատճառը մի շարք գործոններ են, այդ թվում՝ տնտեսական աստիճանը և արտադրողականության ավելի արդյունավետ մեթոդները։

Ավիացիոն արտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbus գործարան

Ի տարբերություն նավաշինության արդյունաբերության, որն անկում է ապրում, ինքնաթիռի շինարարությունը լավ է ընթանում։ «Airbus»-ն արտադրում է Պուերտո Ռեալի գործարանը, որը պատասխանատու է ետին կայունացուցիչի հավաքման, ղեկի և «Airbus A 380» օդանավի միջնամասի համար։ Գործարանը պատասխանատու է նաև «A 320» ինքնաթիռի կողային գծագրման և «A 330» ու «A 340» ինքնաթիռների ղեկի հավաքման համար։

Ավտոմասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Ռեալը հանդիսանում էր «Delphi» ավտոմասերի գործարանի տունը, որը փակվեց 2007 թվականին։

Խոշորածավալ շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆշորային հանքավայրերում տեղական ընկերություններն են ներգրավված։ Բացի այդ, Պուերտո Ռեալի ընկերությունը մտադիր է կառուցել աշխարհում ամենախոշոր բնական գազի հորատման պլատֆորմներից մեկը։

Այլ արդյունաբերական ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ ծառայություններ են մատուցում, իսկ ֆիզիկական աշխատողներն աշխատում են տարբեր ձեռնարկություններում։ Նավաշինության արդյունաբերության ճգնաժամը վնասակար ազդեցություն ունեցավ երկրորդ կարգի ձեռնարկությունների վրա։

Տնտեսական վերափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Ռեալ

Պուերտո Ռեալն արդեն իսկ կորցրել է իր արդյունաբերական բազայի կարևոր մասը, որի պատճառով տնտեսապես տուժել է Կադիսի ծոցը։ Սա հանգեցրեց տարածաշրջանային տնտեսական արհեստական փոփոխության ` հեռու ծանր արդյունաբերության կախվածությունից, տանելով դեպի զբոսաշրջություն։ Սակայն քաղաքը տեղակայված չէ արևային լողափերի վրա, ինչպես իր հարևանները։ Արդյունաբերական տնտեսության վերափոխումը տուրիզմով բավականին դանդաղ էր և ծանր։

Պուերտո Ռեալը շարունակում է պահել իր բարձր ծնելիության մակարդակը, իսկ սովորական քաղաքացու տարիքը շարունակում է նվազել։ Աշխատատեղ չունեցող երիտասարդները ստիպված են լինում աշխատանք փնտրել Իսպանիայի այլ տարածքներում կամ անգամ մեկնում են երկրից։

Լողափերի պակասի պատճառով Պուերտո Ռեալն իր ուշադրությունը դեպի ներս է տանում։ Զբոսաշրջության խթանման համար քաղաքը հիմնականում կարևորում է «գյուղական տուրիզմի» գործունեությունը, գոլֆը, ձիասպորտը, զբոսնելը, արշավը, հեծանվասպորտը և բնության տեսարժան վայրերը։ Քաղաքի ծայրամասը դարձել է զբոսաշրջության հիմնական ակտիվ կենտրոնը, իսկ Պուերտո Ռեալը կազմակերպում է արշավային ուղիներ, գոլֆի դասընթացներ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Ռեալը 1975 թվականից մինչև 1980 թվականը Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետությունից՝ դիկտատուրայից դեպի ժողովրդավարություն և սահմանադրական միապետական կառավարումից անցել է քաղաքական սպեկտորի ձախ կողմը։ Երբեմն միացել է կոալիցիային, որոնք իշխել են տեղական և շրջանային ժողովրդավար մարմինները։

Գլխավոր տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սեբաստիան եկեղեցի
Կամարի փողոց
  • Պուերտո Ռեալի համալսարան (Կադիսի համալսարան)
  • Քարհանքի բնական պարկ։ Միակ վայրը Եվրոպայում, որտեղ կարելի է գտնել քամելեոններ
  • Պուերտո Ռեալի լեգենդները
  • Քարհանքի անտառներ
  • Լա Ալգաիդա
  • Նավահանգստային շրջագայության զբոսուղի
  • Տրոկադերո (18-րդ դարի հին ռազմական բնակավայր, որը կոչում է Փարիզի հրապարակ, Իսպանիայի Նապոլեոնյան ներխուժման ժամանակ ֆրանսիական կողմից նվաճած)
  • Սան Պեդրո գետի եզակի լանդշաֆտը՝ շրջապատված է սոճու ծառերով
  • Սուրբ Սեբաստաիան եկեղեցի (16-18-րդ դար, գոթական, վերածնունդ, բարոկկո)
  • Հաղթանակի եկեղեցին (17-րդ դար, բարոկկո)
  • Սուրբ Հովսեփ եկեղեցի (18-րդ դար)
  • Քաղաքային շուկա (18-րդ դար)

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հասարակական կյանքը հիմնված է հարևան միությունների, կրոնական կազմակերպությունների և այլ հասարակական ակումբների վրա։ Ամենամյա Մեծ պասին նախորդող կառնավալը տարեցտարի աճում է։

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուան Անտոնիո Կամպուզանո Հոյոս --- գրող, հրետանու կապիտան
  • Էդուարդո Ալվարեզ Ալֆարո --- երաժիշտ, կոմպոզիտոր
  • Պեդրո Ալվարեզ Հիդալգո --- կոմպոզիտոր, երաժիշտ
  • Ֆրանցիսկո Կորալ Բոատ --- քաղաքական գործիչ
  • Խուան Ժոզե Բոտտարո - Փալմեր --- քանդակագործ
  • Կանալեջաս --- ֆլամենգո եգիչ
  • Ֆրանցիսկո Ֆերնանդեզ Ռոդրիգեզ --- ֆուտբոլիստ
  • Ժոզե Գամեզ Բոունդարի --- վանական, գորղ
  • Անտոնիո Մուրո --- պատմաբան
  • Խուան Գարսիա --- ցլամարտիկ
  • Էռնեզո Լոպեզ --- գրող
  • Պետրո դե Մեթյու Մոնտալվո --- նկարիչ
  • Դիեգո Վարգաս --- ֆլամենգո երգիչ
  • Ժոզե Անտոնիո Շանիվեթ --- նկարիչ
  • Պեպին դե Լա Ֆյունտե --- նկարիչ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Costa de la Luz
  • Puerto Real CF
  • Pylons of Cádiz

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. 4,0 4,1 4,2 National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  5. Acta del Pleno del Ayuntamiento del 1 de junio de 2011[1]
  6. «Página web con referencias de la historia de Puerto Real». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Los astilleros guardan una historia que mostrar. La Voz Digital. Fecha de revisión 14-02-2009
  8. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  14. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  22. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  23. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  24. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  25. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  26. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  27. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  28. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  29. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  30. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Ռեալ» հոդվածին։