Ռաֆայել Ռիեգո ի Նունիես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Ռիեգո ի Նունիես
իսպ.՝ Rafael del Riego
Rafael Riego.jpg
Ծնվել է ապրիլի 9, 1784(1784-04-09)[1]
Ծննդավայր Tuña, Tineo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Մահացել է նոյեմբերի 7, 1823(1823-11-07)[2][1][3] (39 տարեկանում)
Մահվան վայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Կրթություն Օվիեդոյի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, սպա և զինծառայող
Զբաղեցրած պաշտոններ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր
Rafael del Riego Վիքիպահեստում

Ռաֆայել Ռիեգո ի Նունիես (Riego у Nuñez) (1785-1823), 1820-1823 թվականների Իսպանական հեղափոխության գործիչ։ Մասնակցել է ֆրանսիացի զավթիչների դեմ ազգային ազատագրական պատերազմին, գերվել է և տարվել Ֆրանսիա, որտեղ մտել է մասոնական կազմակերպության մեջ։ Պատերազմի ավարտից հետո, 1814 թվականին վերադառնալով Իսպանիա, կապ է հաստատել ապստամբություն նախապատրաստող տեղի մասոնական կազմակերպությունների և սպաների հետ։ 1820 թվականի հունվարի 1-ին Ռաֆայել Նունիեսի ղեկավարած գումարտակի ապստամբությամբ սկսվել է Իսպանիայի հեղափոխությունը։ Ռաֆայել ի․ Նունիեսը վերականգնել է 1812 թվականի սահմանադրությունը, որը ուժի մեջ է մտել 1820 թվականի մարտի 7-ին։ 1820-1823 թվականներին Ռաֆայել ի․ Նունիեսը եղել է էքսալտադոս (ձախ լիբերալներ) կուսակցության ղեկավարներից, 1822 թվականի մարտից՝ Մադրիդի կորտեսների առաջին պրեզիդենտը։ 1822 թվականի հուլիսին ղեկավար դեր է խաղացել միապետականների խռովության ջախջախման գործում, որից հետո կառավարության գլուխ է անցել (1822 թվականի օգոստոսին) էքսալտադոս կուսակցությունը։ Սակայն այդ ժամանակ Ռաֆայել ի․ Նունիեսը քաղաքական հայացքներով ավելի մոտեցել էր կոմուներոսին։ 1823 թվականի ապրիլին սկսված ֆրանսիական ինտերվենցիայի ժամանակ Ռաֆայել ի․ Նունիեսի ջոկատները ջախջախվել են, միապետականները բռնել են Ռաֆայել ի Նունիեսին և թագավորական դատարանի վճռով մահապատժի ենթարկել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.