Jump to content

Կադիսի համալսարան

Կադիսի համալսարան
պատկերանիշ
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսSIGILLUM UNIVERSITATIS GADITANAE
Հիմնադրված է1979
ՌեկտորCasimiro Mantell?[1], Diego Sales Márquez?[2], Guillermo M. Massanet?[2], José Luis Romero Palanco?[2], Mariano Penalver?[2] և Francisco Piniella?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[3], Conferencia de Rectores de las Universidades Españolas?[4], Spanish Association of University Presses?[5], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6], Barcelona Declaration on Open Research Information?, SEA-EU? և AUiP?
Երկիր Իսպանիա[7]
ՏեղագրությունԿադիս
Կայքuca.es(իսպ.) և uca.es/?lang=en(անգլ.)
36°32′09″N 6°17′39″W / 36.535833333333°N 6.2941666666667°W / 36.535833333333; -6.2941666666667
Կադիսի համալսարան (Իսպանիա)
Կադիսի համալսարան (Իսպանիա)
Կադիսի համալսարան, Իսպանիա
 Universidad de Cádiz Վիքիպահեստում

Կադիսի համալսարան (իսպ.՝ Universidad de Cádiz, հաճախ անվանում են նաև UCA), հանրային համալսարան Իսպանիայի Անդալուզիա համայնքի Կադիս պրովինցիայում։ Առավել հայտնի է բժշկական և ծովային գիտությունների ծրագրերով։ Հիմնադրվել է 1979 թվականին[8][9]։ Համալսարանի գլխավոր շենքը գտնվում է Կադիսում, այնտեղ է նաև ռեկտորատը։ 2007/2008 ակադեմիական տարում համալսարանն ունեցել է 17,280 ուսանող[10], 1698 դասախոսներ, 680 ադմինիստրատիվ աշխատողներ։

Համալսարանի ստեղծման արմատները գալիս են դեռևս 15-րդ դարից` կապված «Colegio de Pilotos de los Mares de Levante y Poniente»-ի հետ։

Համալսարանի բժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1748 թվականին որպես Վիրաբուժության ռազմածովային թագավորական քոլեջ, որը Եվրոպայում առաջին քոլեջն էր, որտեղ բժշկությունն ու վիրաբուժությունը միավորված էին մեկ դպրոցի կազմում։

Կադիսի ժամանակակից համալսարանը հիմնադրվել է 1979 թվականի հոկտեմբերի 30-ին։ Առաջին դասընթացը եղել է «Cajal, análisis literario de un carácter»-ը Սանտյագո Ռամոն ի Կախալի մասին[11]։ Առաջին ռեկտորի ընտրությունը կայացել է 1984 թվականին։

Համալսարանական կանոնադրությունն ու կանոնները հաստատվել են 1986 թվականի փետրվարին։ 1992 թվականին Պուերտո Ռեալ կամպուսում բացվել է «Անդալուսիական ռազմածովային ուսումնասիրությունների կենտրոնը» (Centro Andaluz Superior de Estudios Marinos):

2003 թվականից ուսումնական նպատակներով համալսարանը խթանում է նոր տեխնոլոգիաներ` WebCT, վիրտուալ կամպուս, այնուհետև` Moodle (ազատ ծրագրային ապահովում)։

Ի լրումն Կադիսի գլխավոր կամպուսի` համալսարանն ունի ևս երեք կամպուսներ

  • Ալխեսիրաս կամպուս
  • Խերես դե լա Ֆրոնտերա Campus
  • Պուերտո Ռեալ կամպուս` Բահիա դե Կադիս ազգային զբոսայգու հարևանությամբ։ «Անդալուսիական ռազմածովային ուսումնասիրությունների կենտրոնը» գլխավոր շենքն է։ CASEM-ը վերաբերում է ծովային միջավայրի, ծովային ռեսուրսների, ծովային ճարտարագիտության, նավագնացության, ծովային ռադիոէլեկտրոնիկայի ուսումնասիրություններին։

Համալսարանի կազմում գործող դպրոցներից են`

  • Ժամանակակից լեզուների համալսարանական դպրոց
  • Կադիսի առողջապահության համալսարանական դպրոց (Salus Infirmorum)
  • Պուերտո Ռեալի ճարտարագիտական համալսարանական դպրոց
  • Խերես դե լա Ֆրոնտերայի աշխատանքային հարցերի համալսարանական դպրոց
  • Ալխեսիրասի իրավագիտական և տնտեսագիտական ուսումնասիրությունների համալսարանական դպրոց (Tomás y Valiente)
  • Ալխեսիրասի ընդլայնված ուսումնասիրությունների համալսարանական դպրոց
  • Ալխեսիրասի աշխատանքային հարաբերությունների համալսարանական դպրոց
  • Լա Լինեա դե լա Կոնսեպսիոնի մանկավարժական համալսարանական դպրոց (Virgen de Europa)

Համալսարանի ռեկտորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիեգո Սալես Մարկես, ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 2003-2011 թվականներին

Համալսարանի պատմության ընթացքում ռեկտորի պաշտոնն զբաղեցրել են`

  • 1979, հոկտեմբեր – 1984, փետրվար, Ֆելիպե Գառիդո
  • 1984, փետրվար – 1986, հունիս, Մարիանո Պենյալվեր Սիմո
  • 1986, սեպտեմբեր – 1995, հունվար, Խոսե Լուիս Ռոմերո Պալանսո, վերընտրվել է 1990, նոյեմբերին
  • 1995, հունվար – 2003, ապրիլ, Գիլերմո Մարտինես Մասանետ, վերընտրվել է 1999 թվականի մայիսին
  • 2003, մայիս – 2011, հուլիս,Դիեգո Սալես Մարկես, վերընտրվել է 2007 թվականի մայիսին
  • 2011, հուլիս, նախագահ` Էդուարդո Գոնսալես Մասո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.uca.es/noticia/casimiro-mantell-gana-las-elecciones-al-rectorado-de-la-uca/
  2. 1 2 3 4 https://vrinfraestructuras.uca.es/coleccion-galeria-de-retratos-de-rectores/
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
  5. https://web.archive.org/web/20240203122536/https://www.une.es/asociados
  6. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. Universidad de Cádiz. «Universidad de Cádiz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  9. Universidad de Cádiz. «Universidad de Cádiz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  10. UCA, today Արխիվացված 2009-04-01 Wayback Machine - 2008 statistics
  11. Universidad de Cádiz. «Universidad de Cádiz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադիսի համալսարան» հոդվածին։