Էլ Պուերտո դե Սանտա Մարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Էլ Պուերտո դե Սանտա Մարիա
իսպ.՝ El Puerto de Santa María
Դրոշ Զինանշան
Bandera psm.jpg Mi escudo psm.jpg

Vaporcito de El Puerto 2009-12-27.jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես159 կմ²
ԲԾՄ6 մ
Բնակչություն89 068 մարդ (2012)
ՏեղաբնականունPortuense[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 956…
85,86,87 XXXX Centro Ciudad
45,46,47 XXXX Costa oeste
48 XXXX Fuentebravía
49 XXXX Base naval
52,52 XXXX Valdelagrana
Փոստային ինդեքսներ11500
Ավտոմոբիլային կոդCA
Պաշտոնական կայքelpuertosm.es
##Էլ Պուերտո դե Սանտա Մարիա (Իսպանիա)
Red pog.png

Էլ Պուերտո դե Սանտա Մարիա (իսպ.՝ El Puerto de Santa María), քաղաք և համայնք Իսպանիայում, մտնում է Կադիս նահանգի և Անդալուզիա ինքնավար համայնքի կազմի մեջ։ Համայնքը գտնվում է Բաիյա դե Կադիս շրջանի կազմում։ Զբաղեցնում է 159 կմ² տարածք։ Բնակչությունը կազմում է 88 503 մարդ (2010 թվական

Էլ Պուերտո դե Սանտա Մարիան գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափի Կադիսի ծոցում, Խերես դե լա Ֆրոնտերա, Պուերտո Ռեալ և Կադիս համայնքների կողքին։ Պուերտո Շերին խոշոր նավահանգիստ է։

Համայնքի մի մասում գտնվում է Բաիյա դե Կադիս զբոսայգին, որտեղ պահպանվում է Կադիսի ծոցի վայրի բնությունը։

Քաղաքի կենտրոնական մասով հոսում է Գուադալետե գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը ծագել է «Սանտա Մարիա» նավի անունից, որով Կոլումբոսը իր առաջին ճանապարհորդության ժամանակ մեկնել է արևմուտք։ Տերը և նավապետ Խուան դե լա Գերանդին ապրել են հենց Էլ-Պուերտոյում։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում կան մեծ թվով ռեստորաններ, գինու խանութներ։ Քաղաքը հարուստ է ձկնատեսակներով և ծովամթերքով։

Էլ Պուերտո դե Սանտա Մարիայում առկա են ծովային ավազոտ լողափեր, բարեր։

  • Քաղաքի կենտրոնում Լա Պունտիլյա (իսպ.՝ La Puntilla) լողափն է, որը գտնվում է Գուադալետե գետի գետաբերանում։
  • Զբոսաշրջիկների մոտ ամենատարածվածը Վալդելագրանա (իսպ.՝ Valdelagrana) լողափն է, որը գտնվում է Գուադալետե գետի ձախ գետաբերանում։ Այստեղ կառուցվել են մի շարք հյուրանոցներ։
  • Քաղաքի Պուերտո Շերի լողափը կոչվում է Էլ Ակուլադերո (իսպ.՝ El Aculadero):
  • Վիստաերմոս (իսպ.՝ Vistahermosa) լողափից տեսարան է բացվում դեպի Կադիս քաղաք և օվկիանոս։ Այստեղ Կադիսի ծոցից ավելի ցուրտ է։
  • Լևանտե (իսպ.՝ Levante) լողափում միշտ քամի է փչում, ինչի շնորհիվ նավարկման պարապմունքների համար կան նպաստավոր պայմաններ։
  • Ֆուենտեբրավիա (իսպ.՝ Fuentebravía) լողափը գտնվում է համանուն բնակելի քաղաքում, ինչի շնորհիվ այստեղ մարդիկ սովորաբար շատ են։
  • Ալմիրանտե (իսպ.՝ Almirante) լողափը ռազմածովային բազայից ոչ հեռու տեղակայված լինելու պատճառով փակ է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սան Մարկոս ամրոց (իսպ.՝ Castillo San Marcos) - ամրոց, որը կառուցել է Ալֆոնսո X թագավորը, երբ 1260 թվականին քաղաքը ազատագրվել է արաբներից
  • Մարիա Պրիոալ եկեղեցի (իսպ.՝ Iglesia de Santa Maria Prioral) - 16-18-րդ դարերի շինություն
  • Գերալես շատրվան (իսպ.՝ Fuente de las Galeras) - 1735 թվականի շինություն
  • Էլ Ակուրադերո - հնագիտական հուշարձան
  • Ռաֆայել Ալբերտիի թանգարան և ցուցահանդեսի կենտրոն։

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Portuense. La denominación popular Coquinero, para la designación folclórica. Antiguamente el gentilicio de los habitantes era Porteño/a (desuso).
  2. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  3. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  4. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
  5. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  6. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  7. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  8. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  20. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  21. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  22. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  23. National Statistics Institute Municipal Register of Spain of 2021 — 2021.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]