Էրմուպոլիս
Քաղաք | ||
---|---|---|
Էրմուպոլիս | ||
հուն․՝ Ερμούπολη | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հարավային Եգեյան կղզիներ | |
Նոմոս | Կիկլադներ | |
Համայնք | Syros-Ermoupoli Municipality? և Commune of Ermoupoli? | |
Մակերես | 11 կմ² | |
ԲԾՄ | 17 մետր | |
Բնակչություն | 13 400 մարդ (2001) | |
Խտություն | 1 183 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հույներ | |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի Կաթոլիկություն | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 22810 | |
Փոստային դասիչ | 841 00 | |
Պաշտոնական կայք | hermoupolis.gr | |
| ||
Էրմուպոլիս (հուն․՝ Ερμούπολη), քաղաք Հունաստանի հարավարևելյան հատվածում՝ Հարավային Եգեյան կղզիների Կիկլադներ տարածաշրջանային միավորի մեջ մտնող Սիրոս կղզու վրա։
Համարվում է Սիրոսի գլխավոր բնակավայրն ու մայրաքաղաքը։ Դեռևս հնագույն ժամանակներից ծառայել է, որպես արդյունաբերական, նավաշինական և մշակութային կենտրոն նոմոսի կազմում և դրա հետ միաժամանակ նաև գեղատեսիլ առողջարան։
Էրմուպոլիսում է գտնվում Հունաստանի Եգեյան համալսարանի մասնաճյուղը։ Այն զբոսաշրջային կարևոր կենտրոն է։ Էրմուպոլիսը տարբեր կապերով միացված է Հունաստանի գլխավոր նավահանգստի՝ Պիրեյոսի, ինչպես նաև Կիկլադյան և Դոդեկանեսյան կղզիների մի շարք քաղաքների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրմուպոլիս քաղաքը հիմնադրվել է 1820 թվականի Հունաստանի ազգային-ազատագրական հեղափոխության ընթացքում, որն ուղղված էր Օսմանյան կայսրությանը։
Հունաստանի թագավորության հռչակումից հետո Էրմուպոլիսը կարևոր դեր է խաղացել փլուզված տնտեսություն ունեցող երկրի առաջընթացի գործում։ Այն եղել է երկրի գլխավոր նավահանգիստներից մեկը։ 1856 թվականին արդեն Էրմուպոլիսում կայանված էին հունական արտադրության հազարավոր նավեր։
Էրմուպոլիսը, որպես նավահանգստային քաղաք կորցրեց իր դերն ու նշանակությունը այն ժամանակ, երբ 19-րդ դարի վերջին ի հայտ եկավ Պիրեյոսը՝ քաղաքամայր Աթենքի հարևանությամբ։ Վերջին տասնամյակում քաղաքի կարևորությունը նվազել է, սակայն այն ունի իր ուրույն դերը կիկլադյան նավահանգիստների շարքում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 19 782 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 1 183 մարդ/կմ²։
Էրմուպոլիսի բնակիչները հույներն են, որոնք խոսում են հունարեն լեզվով։ Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության հույն ուղղափառ ճյուղը, իսկ մի ստվար զանգված դավանում է նաև կաթոլիկություն։ Գլխավոր վանքը դա Էրմուպոլիսի Սուրբ Նիկոլաոսի մայր տաճարն է։
Քաղաքի բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և սպասարկման ոլորտի աշխատանքներով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրմուպոլիսն արևադարձային քաղաք է։ Ափերը ողողում է Միջերկրական ծովի մաս կազմող Եգեյան ծովի ջրերը։ Եգեյան ծովի կարևոր նշանակություն ունի քաղաքի կլիմայի ձևավորման գործում։
Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։
Էրմուպոլիսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 55 (13) |
56 (13) |
60 (16) |
67 (19) |
75 (24) |
84 (29) |
87 (31) |
86 (30) |
81 (27) |
74 (23) |
65 (18) |
58 (14) |
70.7 (21.4) |
Միջին ցածր °F (°C) | 47 (8) |
47 (8) |
49 (9) |
54 (12) |
60 (16) |
68 (20) |
72 (22) |
73 (23) |
68 (20) |
62 (17) |
56 (13) |
50 (10) |
58.8 (14.8) |
աղբյուր: [1] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ermoupolis Monthly Climate Average, Greece. World Weather Online. 2016 http://www.worldweatheronline.com/v2/weather-averages.aspx?q=Ermoupoli,%20Greece. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմուպոլիս» հոդվածին։ |
|