Արկոս դե լա Ֆրոնտերա
Արկոս դե լա Ֆրոնտերա | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 185 ± 1 մետր |
Մակերես | 527,54 կմ² |
Մասն է | Arcos de la Frontera notary district?[1], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
Արկոս դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Arcos de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 528 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 449։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 76 կիլոմետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Կադիսի պրովինցիայի բնակավայրերից շատերը, Արկոս դե լա Ֆրոնտերայի տարածքում ու շրջակայքում նույնպես մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից:Այդ են վկայում Իգուերալ դե Վալյեխա քարանձավում հայտնաբերված հնագույն հուղարկավորությունների հետքերն ու բազմաթիվ ժայռապատկերները[4]։ Բնակավայրի անվանումը ծագել է լատիներեն Arx-Arcis բառերից, որ նշանակում է բարձունքի ամրոց։ Արկոսի ամրոցը, շրջակայքի վրա ունեցած իշխող դիրքով, ռազմավարական կարևոր դեր է խաղացել դեռ հին հռոմեական ժամանակներում։
XI—XII դարերում Արկոսը եղել է արաբական իշխանության մայրաքաղաք։ XV դարի վերջում որպես փոխհատուցում՝ տրվել է Պոնսե դե Լեոն ազնվականական տոհմի նահապետին, ումից վերցվել էր Կադիս քաղաքը։ Նրա հետնորդները վերակառուցել են Արկոսի ամրոցը, դարձրել իրենց աթոռանիստը։ Նրանց շնորհվել է Արկոսի դուքսի տիտղոս։
Ժամանակակից Արկոսը անդալուսյան այսպես կոչված՝ «սպիտակ քաղաքների շղթայի» գեղեցկագույն օղակներից մեկն է՝ նեղլիկ փողոցներով, Պլազա դե Կաբիլդո հրապարակով, իսպանական վաղ Վերածննդի պլատերեսկո ոճով կառուցված եկեղեցիներով ու այլ պատմամշակութային հուշարձաններով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աստվածամոր բազիլիկ եկեղեցին
-
Սբ. Պետրոսի եկեղեցին
-
Ամրոցը
-
Պալասիո Մայորասգո պալատը
-
Տիպական փողոցներից մեկը
-
Տոնախմբության ժամանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ |título=La Atapuerca andaluza, cueva del Higueral de Valleja en Arcos - lavozdelsur.es|url=https://www.lavozdelsur.es/la-atapuerca-andaluza-cueva-del-higueral-de-valleja-en-arcos/%7Cfecha=20(չաշխատող հղում) de julio de 2018|fechaacceso=23 de julio de 2018|periódico=lavozdelsur.es|idioma=es-ES}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արկոս դե լա Ֆրոնտերայի համայնքապետարան (Իսպաներեն)
- Arcos on the Net - citizen and tourist information about Arcos de la Frontera (Իսպաներեն)
- Arcos de la Frontera in Twitter. (Իսպաներեն)
- Satellite image from Google Local
- Jerez de la Frontera Airport
- Walking tour of Arcos de la Frontera Արխիվացված 2019-06-30 Wayback Machine
- Պաշտոնական կայքէջ
- «Аркос дела-Фронтера». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկոս դե լա Ֆրոնտերա» հոդվածին։ |
|