Jump to content

Պուերտո Սեռանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուերտո Սեռանո
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ168 մետր
Մակերես80 կմ²
Մասն էArcos de la Frontera notary district?[1], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Պուերտո Սեռանո (իսպ.՝ Puerto Serrano), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 80 կմ² տարածք։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 7 111[4]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 105 կիլոմետր է։

Այս բնակավայրի պատմության վաղ շրջանի մասին տեղեկություններն աղքատիկ են։ Ենթադրվում է, որ նրա տեղում է գտնվել հին հռոմեական Մարսիեգո քաղաքը[5]։ Պատմական որոշ աղբյուրներ հիշատակում են, որ այստեղ է մահացել վեստգոթերի Ռոդերիխ (Ռոդրիգո) թագավորը[6], ում օրոք է տեղի ունեցել Պիրենեյան թերակղզու նվաճումը արաբների կողմից։

Արաբական տիրապետության շրջանում բնակավայրը, Գայլիր անվանումով, գտնվել է Կորա դե Մորոնի ենթակայության ներքո[7]։ Պուերտո Սեռանոյի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են հին հռոմեական և արաբական քաղաքակրթությունների առկայության վկայություններ, այդ թվում՝ հռոմեական ժամանակներից մնացած մեկ սյուն[5]։

Բնակավայրը արաբներից (մավրերից) ազատագրվել է մոտավորապես 1240 թվականին[7], որից հետո այն բավականին տևական ժամանակ հիմնականում ծառայել է որպես ռազմական հենակետ, որն ունեցել է կայազոր։ Համարվում է, որ ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1615 թվականին՝ Լա Պուեբլա դե Պուերտոսեռանո անվանումով (La Puebla de Puertoserrano), որը տասնիններորդ դարում՝ 1835 թվականին վարչականորեն առանձնացել է Մորոնից[5][8]։

Մեր օրերում բնակավայրի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը[9] :

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
19996743—    
20006758+0.2%
20016789+0.5%
20026781−0.1%
20036859+1.2%
20046828−0.5%
20056852+0.4%
Աղբյուր՝ INE (Spain)

Պատմության հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձակայքում է գտնվում 20-րդ դարասկզբին կառուցված երկաթուղային կայարանի շենքը, որը ներկայումս ծառայում է գյուղական տուրիզմին (ի դեպ, Պուերտո Սեռանոն ընդգրկված է Vía Verde de la Sierra զբոսաշրջային երթուղու մեջ, սովորաբար այստեղից է տրվում հետիոտն, հեծանվային կամ հեծյալ արշավի մեկնարկը)։

Տեսարժան վայրերից են հին հռոմեական Fuente de Ramos նեկրոպոլիսը և Սանտա Մարիա Մագդալենա սրբավայրը, որտեղ ցուցադրված է «Քրիստոսը՝ պատին» (Cristo emparedado)[10]:

Տոնակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Սեռանոյի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարություններից են[11]՝

  • Ցլի օր (հունվարի 1-ին)
  • Կառնավալ (փետրվարին)
  • Ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա Մագդալենա սրբավայր (հուլիսի կեսերին)
  • Օգոստոսյան տոնավաճառ (օգոստոսի կեսերին)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. http://www.juntadeandalucia.es/institutodeestadisticaycartografia/sima/ficha.htm?mun=11029%7Ctítulo=Instituto de Estadística y Cartografía de Andalucía. SIMA - Puerto Serrano (Cádiz)|fechaacceso=26 de octubre de 2017|sitioweb=www.juntadeandalucia.es|idioma=es}}
  5. 5,0 5,1 5,2 https://www.puertoserrano.es/historia%7Ctítulo=Historia%7Cfechaacceso=4(չաշխատող հղում) de junio de 2018|apellido=User|nombre=Super|sitioweb=www.puertoserrano.es|idioma=es-es}}
  6. https://www.diariodejerez.es/historico/Don-Rodrigo-ultimo-Puerto-Serrano_0_857014315.html%7Ctítulo=Don(չաշխատող հղում) Rodrigo, el último rey godo murió en Puerto Serrano|fechaacceso=16 de marzo de 2019|apellido=Jerez|nombre=Diario de|fecha=28 de octubre de 2014|sitioweb=Diario de Jerez|idioma=es-ES}}
  7. 7,0 7,1 http://www.andalucia.org/es/destinos/provincias/cadiz/municipios/puerto-serrano/historia/%7Ctítulo=Historia de Puerto Serrano - Web oficial de turismo de Andalucía|fechaacceso=4 de junio de 2018|sitioweb=www.andalucia.org|idioma=es}}
  8. http://rodin.uca.es/xmlui/handle/10498/15101%7Ctítulo=“De(չաշխատող հղում) Coripe (Corrivium) a Sevilla (Hispal) por Utrera (Lateraria): formación y deformación de topónimos en el habla”|apellidos=Pascual Barea|nombre=Joaquín|fecha=2013|publicación=Actas VII Jornadas de Patrimonio Histórico y Cultural de la provincia de Sevilla: Toponimia y hablas locales|editorial=Diputación de Sevilla|páginas=49-74 (60)|fechaacceso=6 de febrero de 2019|lugar-publicación=Sevilla|doi=|pmid=}}
  9. |apellidos=Cádiz|nombre=Diario de|título="No somos la España profunda"|url=https://www.diariodecadiz.es/provincia/Espana-profunda_0_883711711.html%7Cfechaacceso=17(չաշխատող հղում) de julio de 2018|periódico=Diario de Cádiz|idioma=es}}
  10. https://elpais.com/politica/2018/07/16/diario_de_espana/1531735472_206824.html%7Cfecha=17(չաշխատող հղում) de julio de 2018|fechaacceso=17 de julio de 2018|periódico=El País|issn=1134-6582|idioma=es}}
  11. https://www.puertoserrano.es/fiestas%7Ctítulo=Fiestas%7Cfechaacceso=4(չաշխատող հղում) de junio de 2018|apellido=User|nombre=Super|sitioweb=www.puertoserrano.es|idioma=es-es}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Սեռանո» հոդվածին։