Տրեբուխենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրեբուխենա
Ayto-Trebujena-P1060485.JPG
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ69 մետր
Մակերես70 կմ²
Մասն էQ100593633?[1] և Bajo Guadalquivir?[2]
Քարտեզ
Քարտեզ
Map of Trebujena (Cádiz).png

Տրեբուխենա (իսպաներեն՝ Trebujena), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս կազմող Կադիսի պրովինցիայում։ Համբավվել է այստեղ բռնկված աշխատավորական բողոքի շարժումներով, ինչպես նաև խաղողի այգիներով;

Զբաղեցնում է 69 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թիվը կազմել է 7054 մարդ[3], խտությունը՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա 101 մարդ։ Ծովի մակերևույթից առավելագույն բարձրությունը 69 մետր է։ Մարզի վարչական կենտրոն Կադիսից հեռավորությունը՝ 57 կիլոմետր։ Մերձակա քաղաքներն են Կադիսի պրովինցիայի Խերես դե լա Ֆրոնտերան ու Սանլուկար դե Բառամեդան և Սևիլյայի պրովինցիայի Լեբրիխան։ Մերձակայքում գյուղատնտեսական հողեր են, ինչպես նաև՝ բլրաշատ տարածքներ։ Գվադալկիվիր գետի ափամերձ հատվածում մինչև 6 կիլոմետր շերտով ձգվում են ճահճուտները[4]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է աշխատավորական բողոքի հզոր շարժումով[5]. 19-րդ դարում ագարակի աշխատողներն ընդվզել են հողատերերի դեմ[6]։ 1930-ական թվականներին արդեն՝ խաղողի այգիների աշխատողների շրջանում մարդասիրական ավանդույթներ էին ձևավորվել, ակտիվորեն գործում էին Աշխատավորների ազգային կոնֆեդերացիան (համադաշնությունը) և կոմունիստական կուսակցությունը։

1979 թվականի ընտրությունների ժամանակ Տրեբուխենա համայնքի ընտրողների երկու երրորդ մասը իր ձայնը տվել ու քվեարկել էր Իսպանիայի կոմունիստական կուսակցության օգտին[5]։

2015 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցություններ[7] Տեղերի քանակը Քվեներ Տոկոսը
IULV-CA (Միավորված ձախեր/Կանաչներ/ Ասամբլեա հանուն Անդալուսիայի) 7 1990 46.57
PSOE-A (Անդալուսիայի իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցություն) 5 1369 32.04
Por Trebujena Si Se Puede (Podemos)) 1 460 10.77

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեբուխենայի ամրոց

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Trebujena - Sistema de Información Multiterritorial de Andalucía
  • Trebujena.net - Trebujena.net, The forum, the pictures and the news of Trebujena.

[8]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]