Վիլյամարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամարտին
La fuente de la Plaza del Ayuntamiento, Villamartín.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ167 մետր
Մակերես210 կմ²
Կոորդինատներ: 36°51′33.055920099998″ հս․ լ. 5°38′36.435840100002″ ամ. ե. / 36.85918220002777446° հս․. լ. 5.64345440002777821° ավ. ե. / 36.85918220002777446; 5.64345440002777821[1]
Map of Villamartín (Cádiz).png

Վիլյամարտին (իսպ.՝ Villamartín), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 210 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 570: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 92 կիլոմետր է: 

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
200111 954—    
200212 069+1.0%
200312 069+0.0%
200412 038−0.3%
200512 145+0.9%
200612 291+1.2%
200712 362+0.6%
Աղբյուր՝ INE (Spain)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամարտինի տեղում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում, ինչի վկայությունն են Ալբերտիի դոլմենը, նույնանուն ագարակում հայտնաբերված մեգալիթյան հուշարձանը[2]: 1994 թվականին այն բլրի գագաթին, որի վրա քաղաքն է, հայտնաբերվել է տարտեսյան ժամանակների հնավայր՝ հին հռոմեական վիլլաներով, որոնց հետագայում մի կարճ ժամանակ տիրացել են վեստգոթերը, այնուհետև՝ մահմեդականները:

Միջնադարից պահպանվել էր Մատրերա ամրոցը, որը անտեսված, անխնամ թողնվելու պատճառով 2013 թվականին փլվեց[3]: Այդ ամրոցը Սևիլյայի թագավորության հարավային սահմանները ժամանակին պաշտպանել է Գրանադայից արշավող մահմեդականներից:

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1503 թվականի փետրվարի 4-ին: 2003 թվականին մեծ շուքով տոնվել է նրա հիմնադրման 500-րդ տարեդարձը:

Անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերխիո Պաստրանա - մոտոարշավորդ[4]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրերայի ամրոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]