Մատրերայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատրերայի ամրոց
Castillo de Matrera
Նկարագրություն
Տեսակդղյակ և դղյակ
ՏեղագրությունՎիլյամարտին, Անդալուզիա, Իսպանիա
Վարչական միավորՎիլյամարտին[1]
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Matrera Վիքիպահեստում

Մատրերայի ամրոց (իսպ.՝ Castillo de Matrera/Torre Matrera), միջնադարյան ամրոց Իսպանիայի Վիլյամարտին համայնքում։ Թվագրվում է 9-րդ դար։ 1949 թվականից համարվում է ազգային հուշարձան[2], 1985 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9-րդ դարում ամրոցը կառուցել է Օմար իբն Հաֆսունը։ 13-րդ դարում այն նվաճել է Կաստիլիայի թագավոր Ֆերնանդո III-ը, ով վերակառուցել է ամրոցը։ 14-րդ դարում ամրոցն անցել է մուսուլմանների ձեռքը։ 1341 թվականին Ալֆոնսո XI-ը նվաճել է այն։ Գտնվելով Գրանադայի սահմանին մոտ 1408 և 1445 թվականներին Գրանադայի մուսուլմանները պաշարել են ամրոցը։

Բարձր պարիսպներով կառույցն արևելքից հասանելի է Puerta del Sol դարպասով, արևմուտքից՝ Puerta de los Carros: Երկու մուտքերն էլ շրջապատված են աշտարակներով։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի աշտարակի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2016 թվականին ճարտարապետ Կառլոս Կևադոյի ղեկավարությամբ։ Աշտարակի վերանորոգման աշխատանքներն արժանացել են հասարակական բացասական արձագանքի։ «Hispania nostra» (Մեր Հիսպանիա) մշակութային ժառանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը նախագիծն անվանել է «սարսափելի»[4][5][6]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է մասնավոր տարածքում, սակայն այստեղ պարբերաբար վայրէջք են կատարում բանակին պատկանող խոշոր ուղղաթիռներ[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  2. «Castillo de Matrera». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  3. La última bóveda del castillo medieval de Villamartín se derrumba
  4. Jones, Sam. «'What the hell have they done?' Spanish castle restoration mocked». www.theguardian.com. Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  5. Krishna, Rachael. «This Is A Perfect Example Of How Not To Restore An Old Castle». buzzfeed.com. Buzzfeed. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  6. 'What a blunder': No magic in Spanish castle restoration
  7. «Denuncian intrusiones militares en Villamartín». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.