Կոնիլ դե լա Ֆրոնտերա
Կոնիլ դե լա Ֆրոնտերա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 41 ± 1 մետր |
Մակերես | 88,51 կմ² |
Մասն է | Q100593624?[1], Q107553373?[2] և La Janda?[3] |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
![]() | |
![]() |
Կոնիլ դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Conil de la Frontera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 87 կմ² տարածք։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 43 կիլոմետր է։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 427[4]։ Ամռան ամիսներին բնակչության թիվը հասնում է 110 հազարի[5]. մանրավազ, հիանալի լողափերի շնորհիվ ամառային հանգստի լավ վայր լինելով՝ Կոնիլ դե լա Ֆրանտերան հրապուրում - գրավում է հազարավոր մարդկանց ինչպես Իսպանիայի տարբեր մասերից, այնպես էլ արտասահմանյան երկրներից (հիմնականում Գերմանիայից)։ Վեց լողափերը՝ Պլայա լա Ֆոնտանիլիան (Playa La Fontanilla), Պլայա Էլ Ռոկեոն (Playa El Roqueo)՝ 1936 թվականի իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակներից մնացած բունկերով, Պլայա Ֆուենտե դել Գալիոն (Playa Fuente del Gallo), Պլայա Պունտա Լեխոսը (Playa Punta Lejos), Պլայա Կալա դել Ասեիտեն (Playa Cala del Aceite) և Պլայա լոս Բատելեսը (Playa los Bateles) ընկած են Ատլանտյան օվկիանոսի ափին։ Դրանցից ամենաերկարը և ամենամարդաշատը Պլայա լոս Բատելեսն է։
Այսպիսով՝ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավում են գյուղատնտեսությունն ու ձկնարդյունաբերությունը։
Յուրաքանչյուր ուրբաթ կարելի է այցելել Ավիդա դե լա Մուզիկա (Avda. de la Música) փողոցի վրա գտնվող շուկան, որ պատմամշակութային հուշարձան է, և գնել հուշանվերներ, հագուստ, մրգեղեն, ձկնեղեն...
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նավահանգիստն ու փարոսը
-
Սբ. Կատալինա եկեղեցին
-
Դուքս Գուսմանի աշտարակը
-
Վիկտորյա կուսանոցը
Անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոսե Վելարդե Յուստի - բանաստեղծ
- Ֆրանսիսկո Խոսե Մարիա դել Սագրադո Կորասոն դե Խեսուս Ալբա Մեդինա (Պակո Ալբա) - կառնավալի հեղինակ
- Մարկոս Ռամիրես - մոտոարշավորդ[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ Fuente: Instituto Nacional de Estadística.
- ↑ http://www.lavozdigital.es/cadiz/20090727/ciudadanos/localidades-costeras-multiplican-hasta-20090727.html%7Ctítulo=Las(չաշխատող հղում) localidades costeras multiplican hasta por diez su población en verano|autor=La Voz Digital de Cádiz}}
- ↑ [1]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կոնիլ դե լա Ֆրոնտերա Վիքիպահեստում |
---|
- Համայնքապետարանի կայքէջը
- Patrimonio cultural de Conil de la Frontera. Guía Digital del Patrimonio Cultural de Andalucía. Instituto Andaluz del Patrimonio Histórico
- Պաշտոնական կայքէջը
|