Jump to content

Կաստելյար դե լա Ֆրոնտերա

Կաստելյար դե լա Ֆրոնտերա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Իսպանիա[1][2]
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ47 ± 1 մետր
Մակերես178,84 կմ²
Մասն էQ100593631?[3], Q107553374?[4] և Campo de Gibraltar?[5]
Ձևավորում1971[6]
36°18′24″N 5°26′51″W / 36.30679815°N 5.44757136523°W / 36.30679815; -5.44757136523
Քարտեզ
Քարտեզ

Կաստելյար դե լա Ֆրոնտերա (իսպաներեն՝ Castellar de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում, Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայում։ Սկզբնապես եղել է ամրոցի ներսում գտնվող գյուղ։

Ամրոցը միջնադարում կառուցել են մավրերը։ Հետագայում քրիստոնյաները վերակառուցել, ընդարձակել են այն։ Բնակավայրը շրջապատված է Լոս Ալկորնոկալես բնական պարկով և գտնվում է Գվադառանկե գետի ստեղծած ոչ մեծ լճի հարևանությամբ։ 1970-ական թվականներին բնակիչները լքել են գյուղը և տեղափոխվել մերձակայքում հիմնված Նուևո Կաստելյար (Նոր Կաստելյար, Նոր ամրոց) Nuevo Castellar (իսպ.՝ New Castellar): Գյուղի դիրքն ու լքյալ վիճակը հրապուրել են մի խումբ գերմանացիների, ովքեր վերցրել են դատարկ տները, ժամանակավոր կացարաններ կառուցել պարիսպներից դուրս։ Հետագայում գյուղը վերաբնակեցվել է[7] reporting a population in 2012 of 3,202.[8]: Պարզ եղանակին այստեղից կարելի է դիտել հյուսիսաֆրիկյան ծովափը, Ջիբրալթարը և հյուսիսում՝ Մալագայի մերձակա լեռնալանջերին փռված գյուղերը։

Կաստելյարը մեկուսացված տեղանքում է, լեռնային մի ճանապարհի ծայրին, որը բնակավայրը կապում է A-368 ավտոմայրուղուն։ Բնակավայրը գտնվում է իսպանական միջքաղաքային N-340 խճուղուց 16 և Ջիբրալթարից կամ Ալխեսիրասից 25 կիլոմետր հեռավորության վրա[7]։ Մերձակայքում է գտնվում Ալմոռաիմա երկաթուղային կայարանը, որով նույնպես Կաստելյար դե լա Ֆրոնտերան կապվում է մեծ աշխարհի հետ։

Կաստելյարի ամրոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Orusco E. D. Imagen y memoria (իսպ.): Fondos del archivo fotográfico del Instituto Nacional de Colonización 1939-1973 — Ministerio de Agricultura, Alimentación y Medio Ambiente, 2013.
  2. ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
  3. ↑ Andalusian Notaries Association https://web.archive.org/web/20201019162611/https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  4. ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
  5. ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  6. ↑ https://www.europasur.es/castellar/cumpleanos-frontera-celebra-aniversario-Pueblo-Nuevo-fiesta_0_1696331016.html
  7. 1 2 Crone, Jim. «Places of Interest in Spain». DiscoverGibraltar.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  8. ↑ Castellar de la Frontera - Sistema de Información Multiterritorial de Andalucía, accessed May 2013

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելյար դե լա Ֆրոնտերա» հոդվածին։