Չիպիոնա
| Չիպիոնա | |
|---|---|
| Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
| Մայրցամաք | Եվրոպա |
| Երկիր | |
| Վարչատարածք | Կադիս |
| ԲԾՄ | 4 ± 1 մետր |
| Մակերես | 32,92 կմ² |
| Մասն է | Q100593633?[2] և Costa Noroeste de Cádiz?[3] |
| Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
| 36°44′09″N 6°26′05″W / 36.7357327°N 6.4347625°W | |
![]() | |
![]() | |
![]() | |
Չիպիոնա (իսպաներեն՝ Chipiona), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում` Կադիսի պրովինցիայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ 2012 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 18,849 բնակիչ, բայց այդ թիվը ամառային արձակուրդների ժամանակ մեծապես աճում է։ Բնակավայրն զբաղեցնում է 33 քառակուսի կիլոմետր տարածք։ Տեղանքը հարթավայրային է (գտնվում է Գվադալկիվիր գետի հովտում), առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից չորս մետր է։ Հյուսիս-արևմուտքում համայնքը սահմանայցում է Սանլուկար դե Բառամեդա համայնքին, հարավ-արևելքում՝ Ռոտայի նավահանգստին։
Չիպիոնան անվանի երգիչ Ռոսիո Խուրադոյի ծննդավայրն է։ Քաղաքը հայտնի է նաև իր նշանավոր փարոսով և մուսկատ տեսակի գինու մի քանի տարատեսակների արտադրությամբ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիպիոնայի խորհրդանիշ-հուշարձանը նշանավոր փարոսն է, որն ունի 69 մետր բարձրություն և այդ ցուցանիշով առաջինն է Իսպանիայում, երրորդը՝ Եվրոպայում և հինգերորդը՝ ամբողջ աշխարհում։ Կառուցվել է 1867 թվականին՝ դեռ հնագույն ժամանակներում հռոմեական կոնսուլ Կվինտուս Սերվիլիուս Կաեպիոնի կարգադրությամբ այստեղ հիմնված փարոսի տեղում (ի դեպ, հենց այդ կոնսուլի անունից էլ ծագել է քաղաքի անվանումը)։ Պունտա դել Պեռոյում վեր խոյացող փարոսը կառուցվել է, որպեսզի օվկիանոսից Գվադալկիվիր գետը մուտք գործող նավերին օգնի խույս տալու Սալմեդինա ժայռին բախվելուց[4]։
- Քաղաքի տեսարժան վայրերից է Ռեգլայում գտնվող Աստվածամոր սրբավայրը, որի ներկայիս շենքը կառուցվել է քսաներորդ դարի սկզբներին, ֆրանցիսկյան միսիոներական համայնքի կողմից, դուքս Մոնտպենսիրի աջակցությամբ։ Սրբավայրը կառուցվել է տասնչորսերորդ դարում հիմնված ամրոցի տեղում. ամրոցի տերը՝ Պոնսե դե Լեոնը, 1399 թվականին այն ընծայել է սուրբ Ավգուստինի անապատականներին, որպեսզի վերափոխեն եկեղեցու[5]։
- Չիպիոնայի ամրոցը, որտեղ ներկայումս գործում է «Կադիսն ու նոր աշխարհը» թանգարանը։
- Մուսկատի թանգարանը, որ բացվել է 2012 թվականին, «Կաթոլիկ գյուղատնտես» կոոպերատիվի տարածքում։
- Օ-ի Աստվածամոր եկեղեցին, որ կառուցվել է 1578 թվականին և Լիսաբոնի ավերիչ երկրաշարժից մեծապես վնասված լինելու պատճառով 1794 թվականին վերակառուցվել։
Չիպիոնայի նավահանգիստը, որի ընդարձակման ուղղությամբ ներկայումս նույնպես աշխատանքներ են տարվում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր՝Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտ INE (Spain)
| 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
|---|---|---|---|---|---|---|---|
| 16,200 | 16,539 | 16,814 | 17,127 | 17,334 | 17,603 | 17,730 | 17,952 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ El año del Faro de Chipiona
- ↑ Santuario de Nuestra Señora de Regla.(չաշխատող հղում) |2=http://www.aytochipiona.es/turismo/docblogs/Microsoft%20Word%20-%20QUE%20HACER%20LOGO.pdf(չաշխատող հղում) |bot=InternetArchiveBot }}
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեգլայի Աստվածամոր սրբավայրը
- Չիպիոնայի ամրոցը
- Տիպական առանձնատուն Չիպիոնայում
- Օ-ի Աստվածամոր եկեղեցին
- Չիպիոնայի փարոսը ցերեկը և գիշերով
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիպիոնայի քաղաքապետարան
- Sistema de Información Multiterritorial de Andalucía: Chipiona
- Patrimonio cultural de Chipiona en la base de datos del Patrimonio Inmueble de Andalucía. Instituto Andaluz del Patrimonio Histórico
- Չիպիոնայի զբոսաշրջային ուղեցույց
- Չիպիոնայի լուսանկարներ Արխիվացված 2014-09-08 archive.today
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպիոնա» հոդվածին։ |
| ||||||||||


