Իսահակ Ալիխանյան
Իսահակ Ալիխանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7 (19), 1876[1] |
Ծննդավայր | Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 14, 1946[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1896)[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1] և Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1] |
Երեխա(ներ) | Արտեմ Ալիխանյան և Սոս Ալիխանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Իսահակ Սիմոնի Ալիխանյան (փետրվարի 7 (19), 1876[1], Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 14, 1946[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակ Ալիխանյանը ծնվել է Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում, որը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ 1896 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Ապագա դերասանն ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանի ղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Հարավային Կովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել Սիրանույշը, Ա. Աբելյանը, Հ. Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։
Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903 թթ.), Նոր Նախիջևանում (1906-1907 թթ.), Մոսկվայում (1912), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ Երևանի Առաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ. Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։
1922 թվականին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927 թթ.) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալով Թբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։
Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը Արտեմ Ալիխանյանի, Աբրահամ Ալիխանովի և Սոս Ալիխանյանի հայրն էր[2]։ Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի)[3]։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իշխան Մըշկին՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», (1903)
- Օսվալդ՝ Հենրիկ Իբսենի «Ուրվականներ»
- Ֆյոդոր արքա՝ Ա. Կ. Տոլստոյի «Ֆյոդոր Իոհանովիչ արքան»
- Առնոլդ՝ Գ. Հաուպտմանի «Միքայել Կրամեր»
- Չարսկի՝ Ս. Պշիբըշևսկու «Երջանկություն»
- Յուստուս՝ Ֆուլդայի «Հիմարը»
- Ռոբերտ՝ Գ. Հաուպտմանի «Հիվանդ մարդիկ»
- Սատին, Աբեղա, Սեյրան, Պետրոնիուս՝ «Յո երթաս»
- Նաղաշ՝ Դ. Դեմիրճյանի «Դատաստան»
- Աբեղա՝ Լ. Շանթի «Հին աստվածներ»
- Հայնրիխ՝ Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», (1922 թվական)
- Համլետ՝ Ու. Շեքսպիրի «Համլետ»
- Աղաբեկով՝ Ա. Լունաչարսկու «Հրձիգներ»
- Բերսենև՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
- Բաբա՝ Ս. Բաղդասարյան «Արյունոտ անապատ»
- Մարտինով՝ «Դատավճիռ»
- Յարովոյ՝ Կ. Տրենյովի «Լյուբով Յարովայա»
- Բեռնացկի՝ «Ֆոսֆորային շող»
- Պլատոն Կրեչետ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Արսեն՝ Ս. Շանշիաշվիլիու«Արսեն», (1937 թվական)
- Պրինչիվալե՝ Մ. Մետերլինկ «Մոննա Վաննա», (1943 թվական)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Իսահակ Ալիխանյանը «Անուններ» կայքում
- ↑ Իսահակ Ալիխանյանը Հայազգ կայքում(չաշխատող հղում)
- ↑ Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, Երևան, 1967 թվական
- Հայրապետյան Ա., Իսահակ Ալիխանյան։ Մամուլի և հուշագրերի գնահատմամբ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1958 թվական
- Դեմիրճյան Դ., Հուշեր և խոհեր հայ դրամատուրգիայի և թատրոնի մասին, Երկերի ժողովածու, VI հատոր, 1958 թվական
- Իսահակ Ալիխանյանի գործունեության քսանհինգամյակին նվիրված ալբոմ, Թիֆլիս, 1923 թվական
- Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում
- Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, 1978 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Ալիխանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 173)։ |
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Դուշեթ քաղաքում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1946 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Խոջիվանքի գերեզմանատանը թաղվածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ թատերական ռեժիսորներ