Ալեքսեյ Տոլստոյ (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Տոլստոյ
Ծնվել էօգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1817[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4][2]
Վախճանվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1875[1][3][2] (58 տարեկան)
Վախճանի վայրԿրասնիյ Ռոգ (գյուղ, Պոչեպսկի շրջան), Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2]
Գրական անունКраснорогский[1]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, վիպասան և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Death of Ivan the Terrible?, Tsar Fyodor Ioannovich?, Tsar Boris? և Prince Serebrenni?
ԱնդամակցությունԿոզմա Պրուտկով և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
ԱմուսինՍոֆյա Բախմետովա[2]
ԱզգականներԱնտոնի Պոգորլսկի[1]
Изображение автографа
 Alexei Konstantinovich Tolstoy Վիքիպահեստում

Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյ (օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1817[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4][2] - սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1875[1][3][2], Կրասնիյ Ռոգ (գյուղ, Պոչեպսկի շրջան), Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2]), ռուս գրող, բանաստեղծ և թատերագիր, թարգմանիչ, երգիծաբան։ Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Կոնստանտին Պետրովիչ Տոլստոյը (1779-1870 թթ.) նկարիչ Ֆյոդոր Տոլստոյի ավագ եղբայրն է։ Մայրը՝ Աննա Ալեքսեևնա Պերովսկայան Ռազումովսկու դուստրն է։ Նա իր ամուսնուց ամուսնալուծվել է անհայտ պատճառներով՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո։

Ալեքսեյն իր մանկությունը անցկացրել է Չերնիգով նահանգում, Սոսնիցկի գավառի հորեղբոր Պոգորելի գյուղի տանը։ 10 տարեկանից տղան եղել է Իտալիայում, որի մասին 1831 թվականին գրել է իր օրագրում։ 1838 թվականին եղել է Կոմո լճում։ Ուղևորության տպավորություններն օգտագործել է «Վամպիր» պատմության վրա աշխատելու ժամանակ։

1834 թվականին Տոլստոյը ճանաչվել է որպես «ուսանող» Արտաքին գործերի նախարարության մոսկովյան արխիվում։ 1837 թվականից նա ծառայել է Մայնի Ֆրանկֆուրտի գերմանական սեյմում, 1840 թվականին աշխատանք է ստացել Սանկտ Պետերբուրգի արքայական պալատում, 1843 թվականին ստացել է կամերյունկերի պաշտոնը։ Հետագայում նրան շնորհվել է արարողապետի (1851) և որսապետի պաշտոնը (1861)։

1830֊ական թվականների վերջին և 1840֊ականների սկզբին ֆրանսերենով գրել է երկու ֆանտաստիկա ժանրի պատմվածք՝ «Վամպիրի ընտանիքը» և «Հանդիպում երեք հարյուր տարի անց»։ 1841 թվականի մայիսին Տոլստոյը հանդես եկավ մամուլում և հրապարակեց  «Վամպիր» անունով առանձին գիրքը՝ Կրասնորոգսկի կեղծանվամբ։

1850֊1851 թվականների ձմռանը Տոլստոյը սիրահարվում է ձիագվարդիական գնդապետի կին Սոֆյա Ադրեևնա Միլերին և նա արտամուսնական կապի մեջ մտավ կնոջ հետ։ Նրանք պաշտոնապես ամուսնացել են 12 տարի անց՝ 1863 թվականին։ Դրա պատճառը նախ Սոֆյայի ամուսինն էր, որը պարզապես չէր ամուսնալուծվում կնոջ հետ, իսկ մյուս կողմից Տոլստոյի մոր բացասական արձագանքը։

1861 թվականին ծառայությունից հրաժարվելուց հետո Տոլստոյը ժամանակ առ ժամանակ մայրաքաղաք էր վերադառնում։ Նա ապրում էր Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, մայրաքաղաք Կրասնի Ռոգիից հեռու[5]։

1860֊1870 թվականների մեծ մասը անցկացրեց Եվրոպայում (Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա)։ Խմբագրել է «Սովրեմեննիկ», «Ռուսական պարբերական», «Եվրոպական պարբերական» ամսագրերը։ Իր մահից երկու տարի առաջ ընտրվեց Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի համապատասխան անդամ։

1875 թվականի սեպտեմբերի 28-ին, գլխացավի ժամանակ, Տոլստոյը բժշկի դեղատոմսով ստացել է մորֆինի բարձր չափաբաժին[6], ինչն էլ հանդիսացավ մահվան նրա պատճառը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Տոլստոյի «Արծաթե իշխան» (հրատարակվել է 1863 թվականին), «Իվան Ահեղի մահը» (1866), «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» (1868), «Բորիս ցարը» պատմական վեպը։ Հուզական լիրիկայի հեղինակաը ունի բազմաթիվ երաժշտական սկզբով հոգեբանական նովելներ («Աղմկոտ պարահանդեսում, պատահականորեն ...», «Դա վաղ գարուն էր»)։

1898 թվականին Մոսկվայի արվեստի թատրոնում բեմադրվեց Տոլստոյի «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» պատմական վեպը։

Բալլադներ և բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բասիլի Շիբանով» (1840)
  • «Խռովություններ Վատիկանում» (1864)
  • «Ժամհարություն» (1840)
  • «Իմ զանգերը…» (1854)
  • «Բորիվոյ» (1870)
  • «Իլյա Մուրոմեց» (1871)
  • «Կանուտ» (1872)
  • «Եզերք իմ, հարազատ եզերք․․․»
  • «Միխայլո Ռեպնին իշխանը»
  • «Կուրգան»
  • «Օյ, դեզեր, դեզեր»

Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրեշնիցա» (1858)
  • «Հովհաննես Դամասկոսցի» (1859)
  • «Ալքիմիկոս» (1867)
  • «Սոն Պոպով»(1873)
  • «Դիմանկար» (1874)
  • «Վիշապ» (1875)

Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պուստինկա» կալվածքը (Սաբլինո)
  • «Ֆանտանզիա» (1850, առաջին անգամ բեմադրվեց 1851 թվականին Ալեքսանդրիսկի թատրոնում)
  • «Դոն Ժուան» (1862)
  • «Հովհաննես Գրոզենցկու մահը» (1865, առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրիսկի թատրոնում 1867 թվականին)։ Ողբերգությունը էկրանավորվել է 1991 թվականին։
  • «Ֆյոդոր Իվանովիչ կայսրը» (1868, առաջին անգամ բեմադրվել է 1898 թվականին Գրական֊գեղարվեստական հասարակություն թատրոնում)
  • «Բորիս կայսր» (1870, առաջին անգամ բեմադրվել է 1881 թվականին Մոսկվայի Բրենկո թատրոնում)
  • «Կառավարիչ» (1871, առաջին անգամ բեմադրվեց 1877 թվականին Ալեքսանդրինսկի թատրոնում)

Արձակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուպիր» (1841), պատմությունը բազմիցս էկրանավորվեց
  • «Գայլի որդեգիր» (1843)
  • «Ամենա» (1846)
  • «Արծաթե իշխան» (1862), վեպը էկրանավորվել է երկու անգամ

Ֆրանսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հոգեգեշի ընտանիքը» (La famille du vourdalak, 1839)
  • «Հանդիպում երեք հարյուր տարի անց» (Le rendez-vous dans trois cent ans, 1839)
  • «Ժամհարություն»

Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «„Հովհաննես Գրոզենցկու մահը“ ողբերգության բամադրման նախագիծ» (1866)
  • «„Ֆյոդոր Իվանովիչ ցար“ողբերգության բեմադրման նախագիծ» (1868)

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Лотман Л. М. Толстой А. К. (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1972. — Т. 7. — С. 539—542.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Венгеров С. Толстой, Алексей Константинович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 442—447.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Толстой Алексей Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Ямпольский И. Г. А. К. Толстой. Гл. 1
  6. См., напр.: И. Г. Ямпольский. А. К. Толстой. В кн.: А. К. Толстой. Собрание сочинений в четырех томах. М., ИХЛ, 1963. Т. 1, стр. 13.
Ալեքսեյ Կոստանտինովիչ Տոլստոյի գերեզմանաքարը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]