Ալեքսանդր Աբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Աբելյան
Ծնվել էհունիսի 5, 1858(1858-06-05)
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 6, 1940(1940-05-06) (81 տարեկանում)
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և լրագրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Ալեքսանդր Աբելյան Վիքիդարանում

Ալեքսանդր Հարությունի Աբելյան (հունիսի 5, 1858(1858-06-05), Շամախի, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1940(1940-05-06)), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։ Դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրն է։ Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Ալեքսանդր Աբելյանի կատակերգություններն ու դրամաներն արտացոլում են մանր արհեստավոր խավի կյանքն ու կենցաղը («Սարոտդ ճրագներ» (1903, Թիֆլիս, Ա. Քութաթելաձեի տպագրատուն), «Մկիճի հարսանիքը» (1895, Բաքու, «Արոր» տագրատուն), «Նաֆթի ֆանտան» (1895, Արոր, «Նշանուածներ» (1911, Նոր Նախիջևան, Մերովբե Ավագյանի տպագրատուն)։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը» (1887, Թիֆլիս, Հովհաննես Մարտիրոսյանի տպագրատուն), «Կլօդ գէօ» (1886, Հովհաննես Մարտիրոսյանի տպագրատուն) գործերը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբելյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թվական երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին[2]։ Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում[3]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880 թվականից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում[4]։ Սերտ կապերի մեջ էր Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գ. Չուբարի հետ։

Օգտագործել է Ա., Ա. Ա., Աբ., Ա. Աբ., Ալ. Աբ., Աղ. Աբ., Թատերասեր, Կ. Ի. Ն, Հայ բեմի բարեկամ, Ս., Սա., Սան, Սանատրուկ, Սանդրիկ, Սանդրիկ ապեր, Փականագործ, X., V. Z ծածկանունները[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 9, էջեր 9 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  2. Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր
  3. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 21 — 720 էջ։
  4. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 10 
  5. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547: